Ի՞նչ է թվային մարքեթինգը-ամբողջական պատկերացում բոլորի համար
Եթե Քո բիզնեսը կամ գործունեությունը կապված է գովազդի, ինտերնետի, առցանց հարթակների հետ, ապա շատ լավ կլինի, որ իմանաս թե ինչ է իրենից ներկայացնում թվային մարքեթինգ կոչվածը։ Այս բլոգում կխոսենք թվային մարքեթինգին վերաբերող տարբեր պլատֆորմների և հասկացությունների մասին։
Պատրա՞ստ ես, ԳՆԱՑԻՆՔ
Թվային աշխարհն ունի իր տերմինաբանությունը, որով շփվում են ոլորտից տեղյակ մարդիկ, կփորձեմ բոլոր հասկացությունները հնարավորինս պարզ մեկնաբանել, մինչև Դուք նույնպես կընտելանաք նոր բառերին։
Խոսելով թվային մարքեթինգից կարող ենք ասել, որ յուրաքանչյուրն այն յուրովի է ընկալում, սակայն կարելի է առանձնացնել հետևյալ ճյուղերը, որոնց համադրությունն էլ կոչվում է թվային մարքեթինգ՝
1 — կոնտենտ մարքեթինգ — content marketing
2 — առցանց գովազդ — online advertising
3 — մարքեթինգի ավտոմատացում — marketing automation
4 — email marketing
5 — online PR
6 — affiliate մարքեթինգ
7 — SEO
Կոնտենտ մարքեթինգը կարող է լինել տարբեր դրսևորումներով՝ նոր հրապարակում ինստագրամում, մոտիվացնող տեքստ թվիթերում, ինֆորմատիվ հոլովակ ֆեյսբուքում, նոր հետաքրքրիր, ոգեշնչող, ինֆորմատիվ, ուսուցանող բովանդակություն նկարի, փոդքաստի, բլոգի, հոլովակի և մնացած հնարավոր այլ տարբերակներով։
Գործիքներ
Canva — դիզայնի համար
Buzzsumo — թեմաներ Բլոգերի համար
Ubersuggest — բանալի բառերի փնտրման համար,
Pexels — անվճար ֆոտո/վիդեո
Unsplash — ֆոտո
Biteable — վիդեոների ստեղծման հարթակ, հնարավորություն է տալիս 5 անվճար վիդեո ստեղծելու
Ezgif.com — գիֆեր
Առցանց գովազդը՝ գովազդների ստեղծման, կառավարման և վերլուծելու պրոցեսն է։ Առցանց գովազդները հիմնականում կապված են ֆեյսբուքի, գուգլի և յութուբի հետ, սակայն Դուք կարող եք գովազդներ ստեղծել այլ հարթակներում նույնպես։ Գովազդներ ստեղծելիս ինքներդ եք որոշում, թե որ խմբին պատկանող մարդիկ այն տեսնեն, որտեղ տեսնեն և թե որքան գումար եք պլանավորում ծախսել գովազդի վրա:
Native գովազդն առցանց գովազդի մաս է կազմում, որը նույնպես վճարովի է, քո Գովազդը հնարավորինս ադապտացվում է այն կայքի ui/ux-ին որտեղ երևալու է գովազդը։ Native գովազդի առավելությունն այն է, որ այն հնարավորինս հարմարացվում է այն կայքին, որտեղ ցուցադրվելու է և գրեթե չի տարբերվում կայքի բովանդակությունից, ինչն էլ մարդկանց վստահություն է հաղորդում և ի տարբերություն գուգլի դիսփլեյ գովազդի, շատ ավելի մեծ ուշադրության է արժանանում, միայն նրա համար, որ այն ավելի նման է օրգանական բովանդակությանը։
Մարքեթինգի ավտոմատացումն իրենից ենթադրում է ծրագրերի կիրառում՝ մարքեթինգային գործունեության/քայլերի ավտոմատ աշխատանքը կազմակերպելու համար։ Տեխնոլոգիաներն այժմ թույլ են տալիս ավտոմատացնել էլեկտրոնային հաղորդագրությունների աշխատանքը, սոց․ մեդիա հրապարակումները, նույնիսկ գովազդային արշավները։
Ավտոմատացման գործիքներն օգնում են ճանաչելու ձեր լսարանը, ձևավորելու ճիշտ բովանդակություն և ավտոմատ կերպով գործարկելու քայլերի հաջորդականությունը՝ հիմք ընդունելով հաճախորդի վարքի պատկերը:
Մարքեթինգային ավտոմատացման ռազմավարությունը կարող է խնայել ժամանակն ու ռեսուրսները, ավելացնել եկամուտներն ու բարելավել ROI- ն (ներդրումների վերադարձ)։
Տեսնել Մարքեթինգային ավտոմատացման գործիքը
Իմեյլ մարքեթինգը քիչ թե շատ հայտնի է բոլորիս, քանի որ բոլորս առնչվում ենք էլեկտրոնային հաղորդագրություններին: Իմեյլ մարքեթինգը ձեր լսարանին և հաճախորդներին թիրախավորելու գործընթացն է էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:
Այն օգնում է`բաժանորդներին և հաճախորդներին տրամադրել արժեքավոր տեղեկատվություն` իրենց նպատակներին հասնելու համար: Սկզբանական փուլում կարևոր է հավաքագրել Ձեր բիզնեսով հնարավոր հետաքրքրվող մարդկանց էլ. փոստերի հասցեների ցուցակը (Lead Magnet), որը հնարավորություն կտա Ձեզ հաջորդ քայլում հասկանալ և վերլուծել թիրախային խումբը, օգտագործել ցանկը հասնելու քեզ համար որոշակի նպատակներին։ Իմեյլ մարքեթինգի գործիքների կիրառումը թույլ է տալիս ստեղծելու, անհատականացնելու և օպտիմալացնելու էլեկտրոնային փոստերը, ստեղծելու ավելի պրոֆեսիոնալ տեսք, առանց դիզայներների ու ծրագրավորողի։
Գործիքներ
1 — Sender — լրատու ստեղծելու համար
2 — Sendpilse — վերլուծում է նամակը բացելու տվյալները
3 — Mailchimp — հնարավորություն է տալիս ավտոմատացնելու,անհատականացնելու ձեր կողմից ուղարկվող էլ. փոստերը
Օնլայն PR-ը համեմատաբար նոր հասկացություն է։ Այժմ մարդիկ շատ ավելի հաճախ օգտագործում են ինտերնետը բացահայտելու նոր արտադրանքներ և ծառայություններ քան 20 տարի առաջ, երբ ինֆորմացիան տարածվում էր հայտարարություններով, հեռուստացույցով, թերթերով։
Այսպիսով, լավ պատկերացում ունենալով շուկայի, քո պոտենցիալ գնորդի վերաբերյալ հիմա շատ ավելի շատ են հնարավորություններն ինտերների օգտագործմամբ հասնելու ավելի լայն թիրախավորման։ Օնլայն PR-ի որոշակի արդյունքների կարելի է հասնել՝ բլոգերի, SEO- ի, սոցիալական լրատվամիջոցների և ձեր բովանդակությանը համապատասխան բովանդակությամբ կայքերում հրապարակումների միջոցով:
Այսպես, օնլայն PR-ը բրենդի ընկալումն և ճանաչելիությունը բարձրացնելու միջոց է՝ օգտագործելով թվային մարքեթինգի ընձեռած հնարավորությունները, ինչպիսիք են՝ լրատվամիջոցները, բլոգերները, լրագրողները և այլն:
Աֆիլեյթ մարքեթինգի հիմքում ընկած է մեկ ուրիշի ապրանքը կամ ծառայությունը խթանել/վաճառելու պրոցեսը գործարքից ստանալով տոկասային բաժին:
Այսպիսով, երբ մարդը մուտք է գործում որևէ բիզնեսի կողմից ստեղծված ծրագիր կամ հատուկ պլատֆորմ, որը թույլ է տալիս ստանալ անհատական լինք՝ տարածելու ապրանքը կամ ծառայությունը սեփական սոցիալական մեդիայի հաշիվներում, բլոգերում, կայքերում՝ ուղղորդելով օգտատերերին գնելու այն: Հենց այսպես էլ ձևավորվում է հոնորարը:
SEO կամ որոնողական համակարգերի օպտիմալացում, ավելի պարզ՝ այն տեխնիկաները որոնք օգնում են որպեսզի Ձեր կայքն ավելի բարձր վարկանիշ ունենա որոնողական համակարգերում։
SEO-ն հնարավոր է դարձնում Ձեր ապրանքը կապ ծառայությունը դարձնել ավելի տեսանելի բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են համապատասխան բովանդակություն որոնողական համակարգերում։ Այս տեխնիկան չի ներառում որևէ վճար որոնողական համակարգերին։ SEO-ի հիմքում ընկած է կայքի էջերի օպտիմալացումը, բանալի բառերի հետազոտությունն ու օգտագործումը, հնարավորինս շատ հիշատակումներ և նշումներ այլ կայքերում (backlinks)։ SEO-ի տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի ընտրված բանալի բառերը և կայքում եղած բովանդակությունը համապատասխանեն իրար, քանի որ ըստ կայքի բովանդակության համապատասխանության մարդիկ ավելի երկար են մնում Ձեր կայքում, որն էլ օգնում է էլ ավելի լավ տեղ զբաղեցնել որոնողական համակարգում։
Գործիքներ
3- SEOQuake
Հեղինակ ՝ Ավետիք Սիմոնյան