CS50x Armenia-10 հաճախ տրվող հարցեր

bitschool
3 min readMay 31, 2019

1. Ի՞նչ է CS50x Armenia-ն

CS50x-ը Հարվարդի համալսարանի կողմից մշակված համակարգչային գիտությունների և ծրագրավորման ուսուցման ծրագիր է, որն այժմ անցկացվում է աշխարհի առաջատար համալսարաններում։ Շատ շուտով այն անցկացվելու է նաև Հայաստանում՝ bitschool-ի նախաձեռնությամբ։

CS50x Armenia-ի առաքելությունն է ծրագրավորումն ու համակարգչային գիտությունները լայնորեն հասանելի դարձնել Հայաստանում, փոխել դրանց նկատմամբ «բոբո» վերաբերմունքն ու ոգևորել մարդկանց, անկախ տարիքից, չվախենալ ձեռք բերել նոր մասնագիտություն։

2․ Ե՞րբ է մեկնարկելու ծրագիրը

CS50x Armenia ծրագրի ներածական փուլի մեկնարկը նախատեսվում է հունիսի 24-ին (այն նախնական է, օրվա և վայրի մասին լրացուցիչ կտեղեկացնենք)։ Այն տևելու է 5 օր, յուրաքանչյուր օր՝ 2.5–3 ժամ տևողությամբ, իսկ ամբողջական փաթեթը կմեկնարկի 2019թ. սեպտեմբերի սկզբին։ Մեկնարկային փուլի մասնակցության կանչը կազդարարենք շատ շուտով՝ մեր ֆեյսբուքյան էջի, ինչպես նաև մեսսենջերի միջոցով։

3. Ի՞նչ է դասավանդվելու

CS50x Armenia ծրագրում ներգրավված են աբստրակցիա, ալգորիթմիկա, տվյալների կառուցվածք, ինկապսուլյացիա, ռեսուրսների կառավարում, ծրագրային անվտանգություն, ծրագրային ճարտարագիտություն, վեբ ծրագրավորում թեմաները, C, Python, SQL, JS, CSS, HTML ծրագրավորման լեզուները։

4․ Ու՞մ համար է նախատեսված CS50x Armenia ծրագիրը

CS50x Armenia ծրագրին կարող են մասնակցել դպրոցականներ (12 տ․ և բարձր), ուսանողներ, ՏՏ ոլորտի հետ առնչվող և ընդհանրապես չառնչվող անձնինք, և այլք, ովքեր սիրում են սովորել, ընդունել նոր մարտահրավերներ և գնալ հաջողության հետևից։

*Note: bitschool-ի ավելի խորացված և պրակտիկ դասընթացները նախատեսված են 9 և ավել տարիքի անձնանց համար։

5․ Որո՞նք են CS50x Armenia ծրագրի առանձնահատկությունները

CS50x Armenia ծրագիրն ինֆորմատիվ և ինտերակտիվ է, մատուցվում է հետաքրքրաշարժ և յուրահատուկ կերպով՝ անկաշկանդ ակադեմիական միջավայրում։

6․Gin@ kasek?

CS50x Armenia ծրագիրն անցկացվելու է ԱՆՎՃԱՐ։

7․Կարո՞ղ է արդյոք բուհի ուսանողը համատեղել իր ուսումը CS50x Armenia ամբողջական փաթեթի մասնակցության հետ

Այո

8․ Արդյո՞ք պահանջվում են նախնական գիտելիքներ CS50x Armenia ծրագրին մասնակցելու համար

Ոչ

9․ Ի՞նչ բաղադրիչներից է բաղկացած CS50x Armenia ծրագրի ամբողջական փաթեթը

CS50x Armenia ծրագրի ամբողջական փաթեթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

1․Դասախոսություններ
2. Գործնական պարապմունքներ
3. Արտալսարանային ժամեր
4. Գործնական խնդիրների/ իրական ոլորտային պրոբլեմների լուծում
5. Հարցումներ/Quizes
6. Ավարտական նախագիծ
7. CS50 Խարույկ-փառատոն
8. CS50 Հեքըթոն:

10․ Ի՞նչ կսովորեն և ինչպիսի՞ կարողություններ և հմտություններ ձեռք կբերեն CS50x Armenia ծրագրի ամբողջական փաթեթը հաջող ավարտածները

CS50x Armenia ծրագիրը հաջող ավարտածները կունենան ավելի մեթոդական և ընթացակարգային մտածելակերպ, տեղեկատվությունը ռացիոնալ ներկայացնելու և մշակելու, անմիջական և ճշգրիտ հաղորդակցվելու, խնդիրները հստակ ձևակերպելու, դրանք բաղադրիչների վերածելու և արդյունավետ լուծումներ գտնելու, աբստրակցիայի տարբեր մակարդակներում գործելու, ծրագրի/գաղափարի նախագիծը իրականացման մանրամասներից զատելու, համակարգերի աշխատանքները գնահատելու, կոդի որակը, դիզայնն ու ոճը գնահատելու, ինքնուրույն ծրագրավորման նոր լեզուներ սովորելու, ծրագրային միջավայրում անվտանգության խնդիրները բացահայտելու, փաստաթղթեր կարդալու, խնդիրների լուծումները թեստավորելու և սխալները հայտնաբերելու, հարցադրումները հստակ ձևակերպելու, ռեսուրսների (ժամանակ և տարածություն) բացահայտման և քանակական գնահատման կարողություններ և հմտություններ:

Այս հոդվածում այսքանը։ Հուսով ենք օգտակար էր։ Եթե ունեք ինչ-որ այլ հարցեր՝ կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 091 77 16 95 հեռախոսահամարին։

Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք ամեն օր ստանում ենք տասնյակ նամակներ, այդ պատճառով, եթե հանկարծ Ձեր նամակին մի փոքր ուշ պատասխանենք՝ հուսով ենք մեզնից չեք նեղանա և կմոտենաք ըմբռնումով։ Շնորհակալություն։ 😊

--

--

bitschool

Ծրագրավորման և մենեջմենթի կրթական կենտրոն։