Հետաքրքիր հարցազրույց Սիրեկանի հետ

Ես Սիրեկանի հետ ծանոթացել եմ Նոր Մեդիա դասընթացից և շատ ուրախ եի ծանոթության համար։Նա ծնվել է 2001թ․ հոկտեմբերի 12-ին։Նա ապրում է Վահրամաբերդում։Սիրում է ծրագրավորում և համակարգչին ժամանակը շատ տրամադրել։Նա ուզում է ուսումը շարունակել ավելի խորացված։

«Ուզում եմ սովորել ծրագրավորում և ուսումս շարունակել բարձրագույն հաստատությունում»,-ասում է նա։Ազատ ժամանակ անցկացնում է ընտանիքի հետ, սիրում է նաև ֆուտբոլ խաղալ և նայել։«Ավելի շատ համակարգչով եմ զբաղվում և ուզում եմ ավելի շատ հմտանալ»,- ասաց նա։Մանկությունը անցել է շատ լավ և մտերիմ ընկերների հետ ավելի շատ ժամանակ է անցկացրել, շատ է տարվել տարբեր խաղերով։

Հարցին, արդյոք նա ուզում էր ծառայել բանակում նա պատասխանեց,-«Ես կուզեի մեկնել առաջնագիծ և այնպես անել, որ մեր հայ ազգը իր գլուխը հագիստ դնի բարձին»,-ասաց նա։

Իսկ ինչ նշանակություն ունի ծառայությունը քո կյանքում:«ես գտնոմ եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է ծառայի ու պաշտպանի իր հայրենիքը ու օրինակ դառնա բոլորի համար, որովհետև հայրենիքով է սկսվում և ավարտվում ամեն ինչ»:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.