Ռոքը Հայաստանում

Հայկական ռոքը ունի մեծ անցյալ և վառ ապագա, որի ապացույցն են երիտասարդ հայկական ռոք բենդերը, այդ բենդերից The Cadence-ի կիթառահար Անդրե Վարդանյանի հետ էլ մենք ունեցանք հարցազրույց հայկական ռոքի վիճակի մասին, թե ինչ խոչընդոտներ կան այն զարգացնելու ճանապարհին և ինչ հույսեր կան ապագայում։

Հայկական ինստրումենտալ բենդ The Cadence

The Cadence ինստրումենտալ բենդ է, որը ստեղծվել է 2016թ․ Երևանում։ Այն քավր բենդ է, այսիքն դեռ չի թողարկել ալբոմ կամ ձայնագրություն, սակայն արդեն տեղի են ունեցել բազմաթիվ համերգներ:

Ռոքը հայաստանում դեռ underground վիճակում է, քանի որ ռոք լսողները շատ քիչ են, հատկապես իրական ռոք լսողները, հիմա դեռահասների մոտ շատ տարածված է խմբով հավաքվել, լսել երաժշտություն, կրել հայտնի խմբերի աքսեսուարներ։ Մարդիկ ինչպես, որ ռոք են լսում այդպես էլ ստեղծում են ռոք խմբեր, ում համար ռոք հասկացողությունը ժամանցային վիճակ է: Հիմնականում համերգները տեղի են ունենում ակումբներում, իսկ ռոք ֆեստիվալներ շատ քիչ են կազմակերպվում։ Առաջ ակումբները լսումներ էին անցկացնում մինչև խմբերին նվագելու թուլտվություն տալը։ Այս վիճակը կփոխվի այն ժամանակ, երբ լուրջ ռոք լսողները շատանան և շատ լինի պահանջարկը։

Հայկական ռոքի ապագայի սկիզբը կիրթ երաժիշտներն են, երբ երաժշտական կրթություն չի լինում և երաժիշտները գիտելիքներ չեն ունենում, չեն հասկանում, թե ինչպես օգտվել գործիքներից դառնում է անկապ վիճակ։ Այդպիսի խմբերը այսօր շատ են և եթե այդպես շարժվենք, մենք չենք ունենա ապագա, իսկ եթե ուզում ենք լավ ապագա տեսնել մեր ռոք շուկայում, ապա պետք է զարգացնել կրթությունը և ցանկալի է տեսնել հայ երաժիշտներին ոչ թե ակումբներում, այլ բացօթյա համերգներով, ինչպես անցկացվում են օրինակ էստրադային համերգները հրապարակում։ Պետք է հեռուստատեսությամբ շատ պրոպագանդվի ռոքը, հատկապես ավելի կլասիկ ճյուղը, որը ավելի լսելի է և ավելի շատ մարդ է հավանում։

Մենք ունենք խմբեր, որտեղ այժմ ժամանակավորապես կանգնած վիճակ է՝ միայն երգեր են դուրս գալիս։ Այս տարի կլրանա Հայարդի 8-րդ տարին, որը շատ մեծ ներդրում է ունեցել հայկական ռոք երաժշտության մեջ՝ պրոգրեսիվ մետալ ժանրում։ Սկզբնականում քավրներ նվագելուց մենք ընտրեցինք Dream Theatre-ի քավրները, որոնք տեխնիկապես շատ բարդ են։ Սա նորություն էր և շատ մարդիկ տեղյակ չլինելով այդ ոճից շատ սիրեցին դա։ Իսկ ես այժմ փորձում եմ տաղանդավոր երաժիշտներ կրթել, բոլոր նրանց ովքեր ինձ դիմում են՝ օգնել, խորհուրդ տալ իմ փորձից ելնելով։

Հայ ժողովրդին բռնել ու միանգամից ներկայացնել մետալ կամ ռոք երաժշտություն ծանր աշխատանք է պահանջում, քանի որ հայ ժողովուրդը սովոր չէ նորություն լսելու, հայերը տարիներով լսում են այն, ինչ իրենց ծանոթ է։ Դրա համար պետք է սկզբից ներկայացվի ճիշտ մեղեդային երաժշտություն, պետք է հեռուստատեսությամբ շատ գովազդվի այն։

Երևանի ամենառոքասեր հատվածը կենտրոնում է, որտեղ էլ հիմնականում տեղի են ունենում համերգները, բնականաբար այստեղ էլ ավելի շատ են սիրում ռոք, սակայն Գյումրիում կամ Վանաձորում նույնպես կան լավ երաժիշտներ, ովքեր ձգտում են գալ Երևան, որպեսզի մատուցեն իրենց երաժշտությունը։

Յուրաքանչյուր որակով խմբի կամ թեկուզ այլ ժանրի երաժշտի համերգը Երևանում ցանկալի է, որը նաև կօգնի Հայաստանում ռոքը զարգացնելու համար։ Կոնկրետ ես կցանկանայի Pink Floyd, Deep Purple, Led Zeppelin խմբերը ժամանեն Հայսատան։ Շատ լավ կլինի, եթե լինի System Of A Down-ի համերգի նման, որպեսզի ռոքից նույնիսկ ամենահեռու մարդիկ էլ սկսեն հետաքրքրվել այս ոճով։

Bambir, Vordan Karmir, Nairi, The Beautified Project, Adana Project, Aidin Davoudi “ArtA“ խմբերը շատ լավ են ներկայացնում հայկական ռոքը։ Եթե խմբերից շատերին ֆինանսավորվի, կամ նրանք իրենց վաճառած ալբոմներից կամ համերգներից մեծ եկամուտ ունենան Հայաստանում կան շատ խմբեր, որոնք կարող են հասնել մեծ բեմերի։

Մենք հարցում արեցինք “Հայ ռոքերների միություն” ֆեյսբուքյան խմբում , որպեսզի իմանանք հայ ռոքեռների նախասիրությունները

Պետք է հայերը իմանան, որ ռոքը դա սատանայապաշտություն չէ, կամ իրար հանդեպ ագրեսիա տարածելը։Եթե ռադիոյով, հեռուստացույցով շատ լինի ռոք երաժշտություն ու նաև բացօթյա համերգներ կազմակերպվեն, եթե իրական մասնագետներին տան բեմը և հնարավորություն տան մատակարարել իրենց երաժաշտությունը, ապա Հայաստանում շատ կզարգանա ռոքը։ Հայաստանում կան շատ որակով խմբեր, ում միակ հույսը այժմ ակումբներն են, եթե նրանք հանդես գան բեմում բազմաթիվ նորաստեղծ երաժիշտներ որակ կտեսնեն ու ճիշտ ուղի կընտրեն։

Show your support

Clapping shows how much you appreciated Դանիել Ազիզյան’s story.