Սաթենիկ Եպիսկոպոսյան․«Նախնիներս սասունցիներ են»

Սաթենիկը ծնվել է Երևանում։Շատ է սիրում իր քաղաքը և սիրում է զբոսնել նրա այգիներով։

Սաթենիկը փոքրուց սիրել է պարել։ Այժմ գնում է պարի և կարողանում է պարել ցանկացած տեսակի պար:

Երաժշտություն նա շատ է սիրում, այն իրեն հանգստացնում է։ Իր ամենասիրած երգը` Kristina Si-ի « Тебе не будет больно» երգն է։Նա սովորում է Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում։Նա իր երգչախմբով մասնակցել է տարբեր մրցույթների և գրավել պատվավոր հորիզոնականներ։

Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբ

Նա սիրում է նաև նկարել: Սիրում է նկարել նախշեր և զարդանկարներ։

Նա հաճախում է նաև վոլլեյբոլի և ասում է․ «Ես չեմ կարող պատկերացնել ինձ առանց դրա»։ Վոլլեյբոլը իր ամենասիրելի սպորտի տեսակն է։

Սաթենիկը իր թիմի հետ մասնակցել է շատ մրցույթների:Դրանցից է օրինակ՝ 2016թ-ի վոլլեյբոլի առաջնությունը որտեղ նա գրավել է առաջին հորիզոնականը:

Սիրած ֆուտբոլային ակումբը Ռեալ Մադրիդն է:

Իր սրտի խորքում նա հավատում է ջրահարսերի և այլմոլորակայինների գոյությանը․ «Իմ ամենաբաղձալի երազանքն է իմանալ, թե նրանք իրոք գոյություն ունեն, թե ոչ»։

Գերբնական ուժերից նախընտրում է թռչելու և մարդկանց մտքերը կարդալու կարողությունը:

Նա նաև երկրապահ է և շուտով իր սերժանտի կոչման քննություններն են: «Հայրենասիրություն երևի իմ արյան մեջ է, պապս եղել է գետաշենցի, իսկ նախնիներս սասունցիներ են եղել»:

Նա շատ է ուզում գոնե մեկ անգամ հայտնվել Գետաշենում, և տեսնել նրան Հայաստանի սահմանների մեջ։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.