Հետաքրքիր փաստեր Մերի Մկրտչյանի մասին։

Մերին Գյումրի քաղաքից է։ Սովորում է 11-րդ դասարանում։ Ներկա պահին հաճախում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նա ցանկանում է դառնալ իրավաբան․ «Մարդիկ պետք է ամեն ինչ անեն մյուս մարդկանց իրավունքները պաշտպանելու համար և միշտ պետք է օգնեն միմյանց»։

Նա նշեց որ կցանկանար լինել այլ երկրներում, բայց ապրել և աշխատել Հայաստանում․«Մենք պետք է մտածենք ոչ թե Հայաստանը լքելու, այլ շենացնելու մասին»։

Նա ազատ ժամանակ հիմնականում գիրք է կարդում. «Իմ ամենասիրելի գիրքը «Գևորգ Մարզպետունին» է, քանզի այն տոգորված է հայրենասիրական ոգով, և կարդալով այն մենք տեսնում ենք թե ինչքան նպատակասլաց կարող է լինել մարդը և ինչ կարող է անել իր նպատակներին հասնելու համար, իսկ իմ կարծիքով դա ամենակարևոր բանն է կյանքում»

Հարցին թե որն է նրա ամենանվիրական երազանքը նա պատասխանեց․ «Ես չունեմ երազանքներ, ունեմ նպատակներ և պատրաստ եմ ամեն ինչ անել դրանց հասնելու համար։»

Նա նշեց որ իր կյանքում չի ուզում ինչ որ բան փոխել․ «Իմ կարծիքով չպետք է կենտրոնանալ անցյալի վրա , պետք է ընդամենը դասեր քաղել անցալից և քայլել առաջ»։

Նրա սիրած եղանակը գարունն է ։ Հարցրի թե ինչն է ամենաշատը սիրում գարնան մեջ , նա պատասխանեց․«Սիրում եմ ծաղկած ծառերին նայել, նրանք մի տեսակ հանգստություն են ներշնչում, սիրում եմ թռչունների դայլայլը և նորաբողբոջ ծաղիկները»։

Ո՞րն է քո ամենանյութական երազանքը, նա ասաց, որ կցանակնար ունենալ զբոսանավ և դրանով կճանապարհորդել աշխարհով մեկ։

Նա շատ է սիրում ճանապարհորդել։Եվ նշեց որ իր ամենասրիած երկիրը Ֆրանիան է։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.