Հուշարձան` մոռացված գրեթե բոլորի կողմից

Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության 50 ամյակին նվիրված հնգաթեւ հուշարձանը հայտնի է շատերին, սակայն քչերը գիտեն, թե ինչ է այն խորհրդանշում: Քանդակ 47 տարեկան է ու բարեկարգման կարիք ունի:

Դիլիջանում ապրող ակստիվիստներից Արշակ Խառատյանը պատմում է՝ «Հուշարձանը կառուցվել է 1970 թվականին, մինչ այդ այս տարածքում խաչքար են եղել»:

Հուշարձանի կառուցումը նվիրված է եղել Խորհրդային միության 50 ամյակին, սակայն հարցումները ցույց են տալիս, որ դիլիջանցիների մեծամասնությունը չնչին տեղեկություն ունի հուշարձանի վերաբերյալ: Նրանց կարծիքով այն նվիրված է կից հիվանդանոցին:

Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության 50 ամյակին նվիրված հուշարձանը

Հուշարձանն ունի հինգ գագաթ:

Յուրաքանչյուր գագաթ խորհրդանշում է Խորհրդային միության ղեկավարության մի տասնյակը՝ ընդանուր առմամբ 50 տարի:

Լուսանկարը՝ Վիքիպեդիայի
Այն երեվում է Դիլիջանի գրեթե բոլոր մասերից, և, բնականաբար, հայտնի է բոլոր Դիլիջանցիներին:
Հնգաթեւ հուշարձանի հեղինակներն են Արթուր Թարխանյանը, Խ. Վաթինյանն ու Ս. Ավետիսյանը:
Ակտիվիստ Արշակ Խառատյանը պատմում է, որ հուշարձանը կառուցել են 67 օրում:
«Հուշարձանը դեռ ամբողջովին կառուցված չէր, երբ որոշում ընդունվեց ընդհատել աշխատանքներն ու այլ քանդակ տեղադրել այս վայրում: Սակայն, ի վերջո, հենց այս հուշարձանը կառուցեցին», պատմում է Արշակը
Ներկա պահին կառույցը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում, սակայն դիլիջանցիներին այն քիչ է հետաքրքիր, այն հարցին թե երբ է կառուցվել այս արձանը կամ թե ինչ է խորհրդանշում Դիլիջանցի Վարդան Աղաջանյան ուղակի պատասխանեց որ տեղեկություն չունի;
Արշակ Խարատյանը պատմում է, որ որոշ հնագետների կարծիքով մոտ ժամանակներս այդ քանդակի փոխարեն կկառուցեն մեկ այլ քանդակ, որը ավելի բնորոշ կլինի Հայկական մշակույթին:
Like what you read? Give Davit Hakhverdyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.