Հայկ Մանթաշյան. «Կատակերգական ֆիլմերը բարձրացնում են տրամադրությունս, ցրում վատ մթնոլորտը»

Լուսանկարը ՝ հեղինակի

Ձեզ ենք ներկայացնում պատանի կինոման, 13-ամյա Հայկ Մանթաշյանի հետ հարցազրույցը։

-Հայկ, շատերի նախասիրությունը ֆիլմեր դիտելն է, իսկ դուք դիտու՞մ եք:

-Այո ես շատ եմ սիրում ֆիլմեր դիտել։

-Ֆիլմերից ո՞րն ժանրն է ձեր սիրելին և ինչու՞։

-Իմ ամենասիրելի ժանրը կատակերգությունն է, քանի որ կատակերգական ֆիլմերը բարձրացնում են տրամադրությունս, ցրում վատ մթնոլորտը և ընդհաանրապես շատ ավելի հետաքրքիր են:

-Օրական միջինում քա՞նի ֆիլմ եք դիտում:

-Օրական միջինում դիտում եմ մեկ ֆիլմ, բայց լինում են օրեր, երբ դրանք լինում են երկու կամ ավելի ֆիլմեր։

-Ունե՞ք արդյոք սիրելի ֆիլմ և ո՞րն է այն:

-Չունեմ սիրելի ֆիլմ, քանի որ ֆիլմերի ընտրանին շատ մեծ է և դժվար է ընտրել դրանցից մեկը, բայց սիրելիներիցս կարելի է առանձնացնել «Հարրի Փոթթեր»-ի մասին ֆիլմաշարը։

Լուսանկարը՝ theodysseyonline.com-ի

-Ինչո՞վ է ձեզ այդ ֆիլմը գրավում:

Ես շատ եմ սիրում այս ֆիլմը, քանի որ այն արկածային է, կատակերգական, ֆանտասիկ, բացի այդ այն ընկերության մասին է և ֆիլմում լարված պահեր շատ կան։

Լուսանկարը ՝ հեղինակի

-Ո՞ր կինոթատրոնն եք նախընտրում և ինչու՞:

-Երևանի կինոթատրոններից նախընտրում եմ Կինոպարկը, քանի որ այն շատ ժամանակակից է, ի տարբերություն Երևանի մնացած կինոթատրոնների դիզայնը ավելի գեղեցիկ է և հարմարավետ ։

Լուսանկարը ՝ հեղինակի

-Վերջին անգամ ո՞ր ֆիլմն եք դիտել և ո՞ր կինոթատրոնում:

-Վերջին անգամ դիտել եմ «Սուպեր Մամա 2» կատակերգությունը Կինոպարկում։

-Ձեզ դու՞ր եկավ այդ ֆիլմը։

-Այո դուր եկավ, ուղղակի ֆիլմում լավ կատակները շատ քիչ էին, բայց հետաքրքիր էր։

-Կա՞ ֆիլմ, որի պրեմիերային սպասում եք և ո՞րն է այն:

-Այո մենք ընկերներով որոշել ենք գնալ «Saw 8» սարսափ ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։

-Ինչու՞ եք որոշել դիտել հենց այդ ֆիլմը:

-Ընկերներով ուզում էինք գնալ սարսափ ժանրի ֆիլմ դիտելու և, քանի որ այս ֆիլմը շատ հայտի է, որոշեցինք դիտել հենց սա։

Լուսանկարը ՝ հեղինակի

-Ունե՞ք արդյոք սիրելի դերասան կամ դերասանուհի և ո՞վ է նա:

-Չունեմ սիրելի դերասան կամ դերասանուհի, քանի որ ֆիլմ նայելիս ուշադրություն չեմ դարձնում դերասանների անուններին։

-Ըստ ձեզ ո՞ր ֆիլմը կարժանանա Օսկարի մրցանակին գալիք տարում:

-Ըստ ինձ «Blade Runner 2049» ֆիլմը:

Լուսանկարը՝gossipcop.com-ի
Լուսանկարը՝ feedfad.com-ի

-Ֆիլմերի ո՞ր ժանրը չեք նախընտրում և ինչու՞:

-Ժանրերից ամենաշատը չեմ նախընտրում սարսափ ժանրը, քանի որ ֆիլմից ստացած տպավորությունները ամբողջ օրվա ընթացքում քեզ հանգիստ չեն տալիս և կան տարբեր տհաճ պահեր։

-Նախընտրում եք դիտել ֆիլմի բնօրինա՞կը, թե՞ թարգմանությունը որևէ լեզվով:

-Եթե ֆիլմը ռուսերեն է կամ հայերեն ապա` բնօրինակը, իսկ եթե ուրիշ լեզվով է` ապա թարգմանությունը։

-Երբևէ դիտե՞լ եք ֆիլմ ուղեկցող գրերով:

-Չեմ դիտել, քանի որ անհարմար է միաժամանակ դիտել պատկերին և կարդալ ուղեկցող գրերը։

-Ըստ ձեզ հայկական ֆիլմերը աչքի ընկնու՞մ են իրենց որակով, արժանի՞ են հասարակության ուշադրությանը:

-Հայկական ֆիլմերը, իմ կարծիքով, որակով են և դրանցից մի քանիսը արժե դիտել։

-Եվ վերջին հարցը հայկական ֆիլմերից ո՞րն է ձեզ դուր գալիս:

-Կատակերգություններից դուր է գալիս «Սուպեր Մամա», «Քայլ Ձիով», «Poker.am», «Սիրո Գործակիցը», և այլն: Ողբերգությունից հատկապես դիտարժան է երկու մասից կազմված «Կյանք ու Կռիվ» ֆիլմը։

Լուսանկարը՝ անհայտ աղբյուրից

Զրուցակից՝ Դավիթ Մանասերյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.