Կախարդական խորանարդը

Ի՞նչ է ռուբիկի խորանարդը և երբ է այն ստեղծվել, ում կողմից:


Ռուբիկի խորանարդ, եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ, որը ստեղծվել է 1974 թվականին՝ հունգարացի քանդակագործ, ճարտարապետ և դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի կողմից։

Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական ։ 1980 թվականին Ռուբիկի կողմից ստանալով արտոնագիր՝ ամերիկյան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը որոշել է ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին, իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ)։

2009 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել է խորհանարդի 350 միլիոն օրինակ։

Ռուբիկի խորանարդի ինչպիսի ձևեր կան:

Ռուբիկի խորանարդի շատ ձևեր կան: Դրանց չափերը կարող են լինել 2x2, 3x3, 4x4, 5x5, 6x6,14x14,12x12 և այլն:

Ո՞րն է ռուբիկի խորանարդի աշխարհի ռեկորդը։

Մարդը

Աշխարհի ռեկորդը ռուբիկի խորանարդի հավաքումով վերջին անգամ սահմանել է 20 տարեկան ավստրալիացի Ֆելիքս Զամդեգսը 2016 թվականի դեկտեմբերի 11-ին։Նա ռուբիկի խորանարդը հավաքել է 4.73 վայրկյանում։

Ռոբոտը

2016թվականին ռոբոտը սահմանեց բոլոր աշխարհի ռեկորդները ռուբիկի խորանարդի հաքումով։ Այն ռուբիկի խորանարդը հավաքել է 0.637 վայրկյանում։

Ես ու Ռուբիկի խորանարդը

Արդեն մի տարի է, ինչ հետաքրքրվում եմ Ռուբիկի խորանարդով։ Մի անգամ տեսա, թե հայրս ինչպես է այն հավաքում։ Այդ ժամանակ դեռ չէի կարողանում հավաքել, հետո խնդրեցի նրան օգնել ինձ ու ստացվեց։

Այժմ ռուբիկի խորանարդն ամենաքիչը 1.5 րոպեում եմ հավաքում եմ։

Երկու տարբեր ձեւերի Ռուբիկի խորանարդ ունեմ։ Երազում եմ մեծ հավաքածու ունենալ։

Հարցազրույց Նվերի հետ

Թումոյում հանդիպեցի ուսանողներից մեկին՝ Նվեր Գրիգորյանին, որվ պարզվեց, որ եւս ռուբիկի խորհանարդ հավաքելու մեծ երկրպագու է։
Զրուցեցի նրա հետ այդ թեմայով։ Նա 16 տարեկան է։ Սովորում է Մարտունիի Թիվ 1 դպրոցի 10-րդ դասարանում։
-Քանի՞ տարեկանից ես սովորել հավաքել ռուբիկի խորանարդը։

-Ես ռուբիկի խորանարդը սովորել եմ հավաքել 14 տարեկանից։

Ո՞վ է քեզ սովորեցրել այն հավաքել։

-Ինձ այն սովորեցրել է հավաքել հայրս։

-Սկզբում այն քանի՞ րոպեում եիր հավաքել, իսկ հիմա ինչքա՞ն ժամանակում ես հավաքում։

-Սկզբում այն հավաքում էի 7–8 րոպեում իսկ հիմա այն հավաքում եմ 3 րոպեում։

-Ինչ տեսակի կուբիկ ռուբիկներ ունես։

-Ես ունեմ կուբիկ ռուբիկի տարբեր տեսակներ։

-Ունես արդյոք քեզ կռուբիկի խորանարդը հավաքող ընկերներ։

-Այո ես ունեմ ռուբիկի խորանարդ հավաքող ընդամենը 1 ընկեր։

Հեղինակ՝ Դավիթ Սաղյան

Գիֆի լուսանկարների հեղինակ՝ Սամվել

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.