«ՄԻՄԻՆՈ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

«Միմինո» ֆիլմի գլխավոր դերասանները ՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (1930–1993), Եվգենիյ Լեոնովը (1926–1994), Վախթանգ Կիկաբիդզեն (1938)

«Մեզ մոտ ՝ Դիլիջանում, խոհանոցում սովորական ծորակը բացում ես, ջուր է հոսում-երկրորդ տեղն է զբաղեցում աշխարհում.Ֆրունզիկ Մկրտչյան»

1977 թվականին սովետական էկրաններին լույս է տեսնում «Միմինո» կատակերգական ժանրի ֆիլմը,որում հնչած հետեւյալ երկխոսությունը Ֆրունզիկ Մկրտչյանի եւ Վախթանգ Կիկաբիդզեի միջեւ մինչեւ օրս հայտնի գրեթե բոլոր դիլիջանցիներին:

«-Մեզ մոտ ՝Դիլիջանում, խոհանոցում սովորական ծորակը բացում ես, ջուր է հոսում ՝ երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում,-մեջբերեց վարորդ Խաչիկյանը վարելով իր նարնջագույն «ԿՌԱԶ» բեռնատարը:
-Իսկ առաջինը Երեւանո՞ւմ է,-հետաքրքրվեց ուղեւոր Վալենտինը ( Վալիկոն):
-Ոչ, Սան Ֆրանցիսկոյում- պատասխանեց վարորդը…»

Հուշարձանը կանգնեցվել է 2011 թվականին, Դիլիջան քաղաքի շրջանային մասում ՝ սրճարանների եւ ավտոկայարանի հարեւանությամբ:Այն ներկայացնում է ֆիլմի գլխավոր հերոսներին ՝ Ֆրունզիկ Մկրտչյանին, Եվգենիյ Լեոնովին եւ Վախթանգ Կիկաբիդզեին:

Այնուհետեւ կատարեցինք հարցում ՝արդյոք ով է դիտել «Միմինո» ֆիլմը եւ ստացանք հետեւյալ արդյունքը,որը ցավոք սրտի այդքան էլ գոհացուցիչ չէ:

Ըստ հարցման արդյունքների 71%-ը ասաց ՈՉ,իսկ ընդամենը 28,6%-ը ասաց ԱՅՈ.
Արձանի տեղադրման արարողությունը Դիլիջանում. 2011 թվական
Սա Շահամբեր Շահամբերյանն է,ում պատվին Ֆրունզիկ Մկրտչյանը անվանեց «դիլիջանյան» ջուրը 2-րդը աշխարհում.

Քանդակագործ Ղազար Ղազարյանը,ում հետ ունեցանք հարցազրույց հուշարձանի վերաբերյալ, ասաց, որ այն այժմ համարվում է որպես քաղաքի այցեքարտը, քանի որ շատ սիրվեց ոչ միայն դիլիջանցիների, այլև արտասահմանից ժամանող զբոսաշրջիկների և հայտնի մարդկանց կողմից։

Մեջբերումներ հայտնի դեմքերի կողմից.

«Որպեսզի հասկանաս նրա տաղանդի ամբողջ զորությունը, պետք է տեսնել նրա գործերը ոչ-միայն կինոյում, այլ նաև թատրոնում: Ինձ համար նա «Սիրանո դը Բերժերակ»-ի լավագույն կատարողն էր»

ԳԵՈՐԳԻ ԴԱՆԵԼԻԱ

Like what you read? Give Էդիկ Հովսեփյան a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.