Սկսած 1800 թվականից Դիլիջանը հայտնի է իր կլիմայով, արվեստագետներով, խոհանոցով, վանքերով եւ առեւտրական կենտրոններով: Տարբեր երկրներից շատերն էին գալիս Դիլիջան՝ ծանոթանալու հարուստ մշակույթին:

2004 թվականին Թուֆենկյան հիմնադրամը սկսեց քաղաքի պատմական թաղամասի վերակառուցման գործընթացը: Մասնավորապես աշխատանքներ իրականացվեցին Շարամբեյանի փողոցում:

Այժմ անցնելով այդ փողոցով` տեսնում ենք 19 դարի մշակույթը հիշեցնող պատշգամպները, որոնք վկայում են փայտամշակման ու կավագործության նկատմամբ ունեցած սիրո մասին:

Այստեղ գործող արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, քանդակներ, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ այլ աշխատանքներ:

Այժմ այն համարվում է Դիլիջանի ամենատուրիստական փողոցը, որտեղից կարելի է գնել տարբեր հուշանվերներ:

Ինքս էլ որոշեցի զբոսնել Շարամբեյանի փողոցով ու ծանոթանալ այնտեղ աշխատող քանդակակգործների և կավագործների հետ:

Like what you read? Give Edvard Manukyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.