Ամենահավատարիմ ընկերը

Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացել է դեռևս քարե դարում` շուրջ 12 հազար տարի առաջ: Այժմ կան շների ավելի քան 400 տեսակ, և նրանք բոլորն էլ սերտում են մեկ նախնուց` գայլից: Շները մարդկանց ամենալավ բարեկամներն են` հավատարիմ ու նվիրված: Եվ պարզվում է, որ նրանք էլ շատ բանով կարող են զարմացնել մեզ:


Թումոյի Նոր Մեդիա դասընթացի շրջանակներում որոշեցինք անդրադառնալ շներին, ներկայացնել մեր քաղաքում ապրող շնասերներին, հատուկ շների համար նախատեսված խանութ սրահն ու կլինիկան։ Մեր թիմը բաղկացած է 6 անդամից։ Մեզանից յուրաքանչյուրը փորձում է ուսումնասիրել ու բացահայտել շների աշխարհն իր տեսանկյունից։

Մեր թիմակիցներից Հարութի ընտանիքում համարյա թե միշտ շուն է եղել։ Նախ՝ Քոթ անունով գամփռը, որ մոտ 15 տարի ապրեց իրենց հետ։ Այժմ էլ Հարութը գամփռ ունի՝ Չալոն է, ամենահավատարիմ ընկերը։

Հազարավոր մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց այս հավատարիմ կենդանիների ՝ շների, նրանցից է նաև պուդել Դենիի տերը՝ Սևակը:

Դենի

Սևակը վերջին 7 տարիների ընթացաքում շուն է պահում։ Դենին՝ Սևակի շունը, արդեն երկու տարի է ապրում և երջանկացնում է նրանց։ Ի դեպ, Հունիսի 10-ին Դենին դարձավ 2 տարեկան:

Պուդելն ամենատարածված դեկորատիվ շների ցեղատեսակներից է: Ամենախելացի շների ցեղերի դասակարգման աղյուսակում Պուդելը երկրորդ տեղն է զբաղեցնում է :

“Մինչ Դենին պահել եմ ևս 5 շուն, բայց նրա պես ոչ մեկին չենք սիրել: Չնայած, որ նա դեռ շատ փոքր է, կարողանում է հասկանալ շատ բաներ։ Գիտի, թե երբ պիտի վերադառնամ, երբ պետք է նրան տանեմ նրան զբոսանքի”, պատմում է Սևակը։

Շները, բացի նրանից, որ հանդիսանում են մարդկանց ամենահավատարիմ ընկերները, նաև աչքի են ընկնում իրենց ագրեսիվությամբ: Աշխարհի ամենաագրեսիվ շան ցեղատեսակներն են ՝ Դալմատինը, թոյ-տերիերը, կանարյան դոգը, չաու չաուն, գերմանական հովվաշունը, դոբերմանը, տաքսան, ռոթվեյլերը, պիտբուլները։

Ինչպես մարդիկ այնպես էլ շները հագնվում են մոդայիկ և դա գալիս է նաև շան տիրոջից՝ ճաշակից:

Հագուստի և այլ պարագաների մասին մենք զրույց ունեցանք haf-haf շների մասնագիտացված խանութ սրահի մենեջեր՝ Լիլյաի հետ:

Շները իրենց հետևում են ավելի լավ քան մարդիկ:Մեր հաճախորդները մեզ պատմում են, որ իրենց շները հեշտությամբ զգացնել են տալիս թե, երբ է իրենց անհրաժեշտ սնունդ տալ, տանել գեղեցկության սրահ, հագցնել:

Շների մահճակալները կախված են նրանց չափսերից, իսկ դիզայնը տիրոջից:

Այս խանութ սրահը ունի մի քանի հասցե, սակայն ահա քարտեզի տեսքով կարող եք տեսնել այն հասցեն, որտեղ մենք այցելեցինք:

Զրուցելով տարբեր մարդկանց հետ, ովքեր պահում են շուն, մենք հասկացանք, որ շներն իսկապես մեծ դեր ունեն նրանց կյանքում։ Նրանցից մեկն է Վալոդյան, ով նույնպես չի պատկերացնում իր կյանքն առանց իր շան:Շունն արդեն 4 տարեկան է և պատկանում է Պուդել ցեղատեսակին:


«Միլային արդեն 4 տարի է ինչ պահում եմ, առանց նրա իրոք չեմ պատկարացնում օրս: Նրան խնամելը, կարծում եմ, ավելի հեշտ է քան այլ ցեղատեսակի շներին»:

Վալոդյաի մայրը երկու տղա ունի,բայց միշտ ցանկացել է դուստր ունենալ։ Երբ շուն գնեցին, որոշեցին նրան կնքել է իր համար սիրելի անվամբ՝ Միլա։

Միլան սիրում է, երբ խնամված է լինում։ Այդ պատճառով նրան երեք ամիսը մի անգամ տանում են հատուկ շների համար նախատեսված վարսավիրանոց։ Մենք որոնումներ կատարեցինք և գտանք այն կլինիկան, որտեղ և հաճախում է Միլան։

Նա անցնում է համապատասխան բժշկական պատվաստումները՝ Վիկտորիա Վետ անասնաբուժական կլինիկայում ։ Մենք այցելեցինք այդ կլինիկան, որտեղ զրուցել ենք անասնաբույժ Սամվել Տեր Ավետիսյանի հետ նա մեզ պատմեց շների կերակրատեսակի, խնամքի, հիվանդությունների, բուժման ընթացքի մասին ։

Ցույց տվեց շների կերակրատեսակները առանձնացնելով 2 մասի՝ թաց և չոր։ Չոր կերերն են Monge Royal canin-ֆիրմայում առաջին տեղերն են զբաղեցնում ։

Վիկտորիա Վետ անասնաբուժական կլինիկայում շատ են սպառվում խաղալիքներ հատկապես վոսկորներն ու պարանները։ Կան նաև վիտամինային ոսկորներ։

Գոյություն ունեն շների համար նախատեսված հատուկ քաղցրավենիքներ, որոնք նաև պարունակում են վիտամիններ և չեն վտանգում նրանց առողջությունը։

Կան նաև շների համար շամպուններ, որոնք էլ իրենց հերթին լինում են հատուկ տեսակների՝ նախատեսված ձագերի համար, հոտային շամպուններ, համային, գույնային և վիտամինային ։

Շներն օգտագործում են դեղորայքներ տարբեր հիվանդությունների դեմ՝ ալերգիա, հակատզային, հակալվային դեղեր, ցանյության ֆոնը իջեցնելու համար և այլ։

Շներն էլ իրենց հերթին ունեն սեփական բուժման պրոցեսը։

Շներն անցնում են պատվաստումներ համապատասխան նյութերով սկսած՝ 45-օրեկանից, 21-օր անցնելուց հետո կրկնելով պրոցեսը, որից հետո երկարաձգվում է ժամանակահատվածը՝ 3-ամիս, 6-ամիս այնուհետև 1-տարի և յուրաքանչյուր տարի շունն պետք է պարտադիր անցնի համապատասխան պատվաստւմները։ Տարածված հիվանդություններն են՝ ինֆեկցիոն, պարտվովիրուսային էնտերիտը, ներճճվային և էխինակոկ ասկարիներ։ Կան հիվանդություններ, որոնք ենթակա են վիրահատական միջամտության՝ ոսկրի կոտրվածքներ, միզաքարային հիվանդություն, որոնք էլ ենթակա են հեռացման։

Մի քանի փաստ շների և իրենց տերերի մասին՝

  1. Հազարվոր մարդիկ այնպես են կապվում իրենց շան հետ որ իրենց ժառանգությունը կտակում են հենց շներին
  2. Շները օգնում են հաշմանդամություն ունեցող մարդկնց, լավ առաջնորդ են կույրերի համար
  3. Հովվաշները ծառայում են որպես գազի տեսուչ:Գազի նվազագույն հոսքը անգամ շունը կարող է զգալ
  4. Շները նաև ռազմական այլ մասնագիտություն ունեն սանիտեկներ են մարտի դաշտում որոնում և գտնում են վիրավորներին
  5. Պատերազմի ժամանակ շունը պայթուցիկ նյութի առկայության հոտ է առնում և նստում է վրան
  6. Շները նաև հրաշալի լողում և վազում են արջի նման հաստաթաթ ու բրդոտ ծանր պոչով հսկա ջրասուզակները կարող են փրկել խեղդվող մարդու կյանքը
  7. Շները ունեն շատ լավ լսողություն բացի այդ ունեն երաժշտական բարձր ճաշակ նրանք իրենց ավելի լավ են զգում Բախի և Վիվալդիի սստեղծագործությունները լսելուց

Բազմաթիվ ֆիլմեր և ստեղծագործություններ կան նվիրված շներին: Շների հավատարմության մասին ամենահայտնի ֆիլմերից է` Հաչիկոն:

Շների մասին դեռ շատ կխոսվի և նրանք միշտ էլ կմնան մեզ համար ամենահավատարիմ կենդանիները: Մեր թիմը շարունակում է դեռ բացահայտել շների աշխարհը: