Բացահայտիր քեզ`դարձիր նրանցից մեկը

Բարև իմ հետաքրքրված ընթերցող: Եթե մինչ այսօր ծանոթ չես բլոգերությանը, ապա հիմա տեղեկանալու ճիշտ ժամանակն է: Բլոգի հիմնանական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։ Այս նյութս չէր լինի, եթե 2013 թվականին չբացեյի իմ սեփական բլոգը:

Իմ բլոգն էլ համալրեց տեքստ ու պատկերներ պարունակող բլոգների շարքը: Հենց 2013 թվականից էլ սկսեցի ուսումնասիրել հայ բլոգերներին և նրանց գործունեությունը: Լինելով ապագա լրագրող ԹՈՒՄՈ-ի դասընթացի շրջանակներում որոշեցի պատրաստել հարցազրույց նյութ մերօրյա հայտնի ու անհայտ բլոգերների մասին:

Հարցումներ անցկացնելով երիտասարդների շրջանում պարզեցի, որ նախընտրում են հետևել ավելի շատ՝ անձնական և նորաձևության, բլոգներին:

Բլոգերներն այդքան էլ շատ չեն Հայաստանում: Նորաձևության բլոգինգի ոլորտում առաջատարներից և ակտիվներից է՝ Մարիամ Քաբաբյանը:

2009–2010 թվականներից էլ Մարիամը սկսեց ուսումնասիրել և հետևել նորաձևության բլոգներին: Իտալացի բլոգերի The Blonde Salad բլոգը ոգեշնչեց Մարիամին ինտերնետային հարթակում ներկայանալ որպես բլոգեր: 2011 թվականին Մարիամը իրագործեց իր գաղափարը և ստեղծեց իր բլոգը անվանելով այն Mashroom՝ Մաշայի սենյակը կամ սունկ (u)-ով:

Նորաձև մարդիկ պետք է շատանան ինչպես սնկերն են աճում անձրևի ժամանակ:

Mashroom.am կայքն արդեն գործում է 6 տարի և հասցրել է ձեռք բերել 25.000-ից ավելի հետևորդներ: Այսօր Մարիաննայի բլոգի վրա աշխատում է մի մեծ թիմ:


Բլոգի կողքին Մաշան ուներ այլ նախագիծ, որը իրականացնելու համար հրավեր ստացավ “Tashir invest group’’-ից, որն էլ ցանկանում էր մեկ հարթակում տեսնել հայ արտադրողներին:Լինելով նորաձևության բլոգեր և ունենալով կապեր մի շարք դիզայներների հետ Մարիամը նրանց հրավիրեց մասնակցելու և ներկայացնելու իրենց տեսականին հայկական հարթակում:

Նախագծի շարունակվելուն պես Մաշան ստեղծեց իր առանձին մուլտի բրենդային խանութ սրահը, որը Հայաստանում իր ֆորմատով առաջինն էր:

Ահա նրա խանութ սրահի հասցեն՝

Խանութում ներկայացված են սկսնակ դիզայներների աշխատանքները: Այն դիզայներների, որոնց արտադրանքի ծավալը այդքան մեծ չէ և չեն կարող սեփական խանութ ունենալ, նրանց հնարավրություն ընձեռնվեց ներկայանալ Mashroom խանութ սրահում: Մարիանան այսօր ճանապարհ է հարթում սկսնակ դիզայներների համար:

Բլոգիս և առհասարակ բոլոր բլոգների հաջողության գրավականը անկեղծությունն է, բլոգումդ եղիր այնպիսին ինչպիսին կյանքում ես

Բլից Հարցազրույց Մարիաննայի հետ՝

Ահա և նա՝ շատերին քաջածանոթ Arm Top 5-ի Միշելը: Ի տարբերության Մաշայի Միշելը վիդիոբլոգեր է:

16 ամյա երիտասարդը իր համար յութուբը բացահայտեց 3 տարի առաջ: Ուրիշի հաջողություններից ոգևորվելով Միշելը բացեց իր ալիքն ու սկսեց նկարահանել տեսանյութեր: Սկզբում ռուսերեն հետո անգլերեն, նորից ռուսերեն և վերջապես հայերեն: Սկզբնական վիդիոների ընթացքում Միշելին աջակցում էր իր մանկության ընկրուհին՝ Բերտան: Տեսանյութերում արվող գովազդի շահույթը Միշելը որոշել է հավաքել: Պետքական մի բան է գնելու:

Սկզբում ցանկանում էի Arm Top 9 դնել, իսկ հետո հասկացա, որ իսկապես դժվար է օտար լեզվից գտնել այդքան տեղեկություն ու թարգմանել հայերեն, ի վերջո դրեցի Arm Top 5

Տեսնելով ռուս բոգերների հումորային տեսանյութերը Միշելը որոշել է լրջություն մտցնել հայկական բլոգերության մեջ:

Ահա Միշելի տեսանյութերից ևս մեկը՝

Ապագա դերասան Միշելը վստահեցնում է, որ արվեստի ճյուղ ընտրած ցանկացած պատանի կարող է իրեն փորձել բլոգերության մեջ ու հասնել հաջողությունների իր ապագա մասնագիտության մեջ:

Միշելի հետ անցկացրած բլից հարցազրույցը՝

Սա էլ Լիլին է՝ Միշելի կոլեգան:

15 ամյա այս աղջնակը 2014 թվականին դիտեց արտասահմանյան բլոգերներին և որոշեց ստեղծել իրենը: Առաջին հայ բլոգերը, ում նա բացահայտեց Կոլյան էր և հենց նրան էլ ուղարկեց իր առաջին տեսանյութը որպես սկսնակ բլոգեր խնդրելով գնահատական տալ իր կատարած աշխատանքին:

Կոլյա

Կոլյան ոգևորեց ու խրախուսեց Լիլիին, իսկ Լիլին էլ սկսեց լրջորեն ծավալել իր գործունեությունը:

Առաջին վիդիոն խայտառակություն էր: Երկրորրդ վիդիոն եղբայրս օգնեց տեսանկարահանել: Երորդից արդեն սկսեցի ինքնուրույն վարել բլոգս:

Ի տարբերություն մյուս բլոգերների Լիլին իր բլոգին անվանում չի դրել և ներկայանում է հենց իր անունով:

Ծնողներս տեղյակ չէին սկզբնական հատվածում, որ բլոգ եմ բացել միայն տեսանյութերիս հայտնվելուց հետո տեղեկացան: Առհասարակ չեմ սիրում, երբ իմ ներկայությամբ են նայում տեսանյութերս: Սակայն դրական արձագանքներ եմ ստանում նրանցից:

Ահա Լիլիյի հետ բլից հարցազրույցը՝

Այսպիսով` եթե հետաքրքրեց քեզ բլոգերությունը ապա առանց ժամանակ կորցնելու բաց քո էջը, ալիքը: Եղիր նորար ու ստեղծագործ: Դարձիր նրանց նման հայտնի !

Լրագրող` Էլեն Մինասյան

Լուսանկարիչ` Դիաննա Սարգսյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.