Հարցազրույց Ռոբերտ Գալոյանի հետ

Թումոցի, 13տարեկան

  • Կյանքում և աշխարհում ամենից շատ կարևորում և սիրում եմ ընտանիքս։ Չէ՞ որ ընտանիքից կարևոր և թանկ ոչինչ չկա աշխարհում։
  • Չունեմ հատուկ որևէ բան, որով զբաղվում եմ ազատ ժամանակ։ Կախված տրամադրությունիցս՝ խաղում եմ համակարգչային խաղեր կամ դաս սովորում։ Նաև շատ եմ սիրում մարկանց օգնել և նրանց նվիրել ազատ ժամանակս։
  • Շատ համակարգչային խաղեր կան, որոնք սիրում եմ ու հաճույքով խաղում, բայց եթե ընտրելու լինեի ամենասիրելիները, ապա կընտրեի կռիվ խաղերը։
Համակարգչային խաղեր
  • Շատ եմ սիրում տարբեր տեսակի սպորտաձևեր։ Հատկապես սիրում եմ բռնցքամարտ և զբաղվում եմ kickboxing-ով։
  • Ցանկանում եմ ունենալ լավ աշխատանք, երջանիկ ընտանիք և երազնքներիցս մեկն է օգնել իմ երկրին, ինչով կկարողանամ։
  • Կյանքում չեմ շարժվում հաջողության բանաձևերով կամ կարգախոսերով, կարծում եմ ցանկացած հաջողության հիմքում ուսումն է։
  • Եթե հնարավորություն ունենայի որևէ գերբնական ուժ ընտրելու, ապա կցանկանայի ստանալ բոլոր երազանքներն ու ցանկություններն իրականացնելու ունակությունը։
  • Կարծում եմ մեր բոլորի կյանքի գլխավոր խորհուրդը մեր երկիրը զարգացնելն ու արժանի հետևորդներ և ժառանգորդներ թողնելն է։
  • Եթե ունենայի ոսկե ձկնիկ, իմ երեք գլխավոր ցանկությունները կլինեին հզոր երկիր, հարուստ և երջանիկ հայրենակիցներ ունենալը և աշխարհին երջանկություն ու խաղաղություն պարգևելը։

Շնորհակալություն։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.