Սվետա Օհանյան. «ԹՈՒՄՈ-ում աշխատելը անիրական բարձրունք էր թվում»

Լուսանկարը՝ հեղինակի

-Ի՞նչը ձեզ բերեց ԹՈՒՄՈ:

- Այն ժամանակ ես աշխատում էի , բայց նաև սովորում էի ու քանի որ 18տարեկանս լրացած հասուն մարդ էի և պետք է, որ ես ինձ պահեի և պետք էր փնտրել աշխատանք և ամսվա վերջ աշխատավարձ ստանայի, որ կարողանայի ինձ պահել: Երբ հայտարարություններ էի նայում ու facebook-ում իմ ընկրներից մեկը հայտարարություն էր տարածել, որ ԹՈՒՄՈ-ում ուսուցանող մարզիչներ են պետք և որոշեցի փորձեմ: Իրականում ես երազում էի ԹՈՒՄՈ-ում աշխատել, բայց այդ բարձրունքը այնքան հեռու և անիրական էր թվում,որ ոչ մի անգամ չէի փորձի ուղարկել ինքնակենսագրականս, ԹՈՒՄՈ-ում աշխատելու համար, բայց որոշեցի փորձել, և ուղարկեցի ինքնակենսագրականս. վերջնաժամկետը , որ կարող էի ուղարկել դեկտեմբերի 5 էր և երբ եկավ դեկտեմբերի 5-ը ես մտածում էի ուղարկել թե չուղարկել, բայց որոշեցի ուղարկել այդ օրը: Հաջորդ օրը մտածում էի, թե ինչու ուղարկեցի, ինձանից ավելի լավ թեկնածուներ կլինեն, բայց դեկտեմբերի 7-ին զանգեցին և ասեցին որ, երկուշաբթի օրը կարող ես գալ ԹՈՒՄՈ հարցազրոււյցի, և ես պատասխանեցի այո և այդպես ես հայտնվեցի ԹՈՒՄՈ-ում:

-Իսկ ԹՈՒՄՈ-ում ուսանող եղե՞լ եք:

-Ոչ ես ԹՈՒՄՈ-ում ուսանող չեմ եղել, բայց անկախ նրանից թե մարզիչը ԹՈՒՄՈ-ում ուսանող եղել է թե ոչ,աշխատանքի անցնելուց նա թեստ է անցնում 115 հարցից, որ կարողանա բոլոր ուսանողների հարցերին պատասխանել:

-Իսկ այդ 115 հարցից բոլորին պատասխանե՞լ եք: Կա՞ն հարցեր որ դժվարացել եք պատասխանելուց կամ ընդհանապես չեք պատասխանել:

-Երբ ես ուղարկեցի այդ 115 հարցը, անիմացիայի վարժանքների մի մասը ետ եկավ այն պատճառով, որ սխալ էի պատասխանել հարցերին:

-ԹՈՒՄՈ-ի դասընթացներից ո՞ր ոլորտն եք նախընտրում:

-Ես ԹՈՒՄՈ-ի բոլոր ոլորտները շատ-շատ եմ սիրում, բայց անիմացիան իմ ամենա-ամենա սիրած ոլորտն է ու իր հմտություններն էլ շատ լավն են: Ես անիմացիա 1,2,3-ի օգնական-մարզիչ եմ եղել և անիմացիայի դասընթացների երեխաները լրիվ ուրիշ են եղել:

-Քանի՞ ուսանողի հետ եք շփվում օրվա ընթացքում:

-Մոտավորապես տեսնում եմ 500 ուսանող:

-Իսկ այդ 500-ից քանի հոգու հետ եք շփվում:

-Մի սեսիայի ընթացքում մոտավորապես 30 հոգու, հաշվի առնելով այն, որ կա 3 սեսիա, ամենաքիչը 90 հոգու:

Դասընթացների ժամանակ, օրինակ ծրագրավորում 1-ին մասնակցում էին 320 ուսանող ու ամեն շաբաթ ես տեսնում էի այդ բոլոր 320 հոգուն, իսկ շաբաթ օրն այդ 320 հոգուն միանգամից:

-Լարված օրը ինչպես եք թեթևացնում:

-Մենք մի ժամանակ՝մարզիչներով, պահարաններ ունեինք և իմ պահարանում ունեյի տարբեր տեսակի թեյեր: Օրական ամենաքիչը ես ԹՈՒՄՈ-ում 6 բաժակ թեյ էյի խմում, ու կարծում եմ թեյը լավագույն միջոցն է հանգստանալու, լարվածությունը թոթափելու ու տրամադրությունը բարձրացնելու համար:

-Իսկ այժմ այդ պահարանները չկա՞ն:

-Կան, բայց արձակուրդներից հետո ես բոլոր թեյերս վերցրեցի և ամեն օր մոռանում եմ բերեմ:

-Ի՞նչ նպատակներ ունեք ապագայի համար:

-Ապագան այնքան անորոշ հասկացություն է: Ես ուզում եմ սկզբի համար սովորել այն բոլոր մասնագիտությունները, որոնք ուզում էի, ճիշտ է տիզերագնաց արդեն չեմ հասցնի դառնալ, բայց ուզում եմ լավ լեզվաբան դառնալ, լավ գրող դառնալ, հետո հնագետ դառնալ, գնալ Եգիպտոսում պեղումներ անելու: Եթե գրող դառնամ շատ կուզեմ, որ գրքերս հրատարկվեն, հետո ուզում եմ մեծ գրադարան ունենամ, ես ուզում եմ շատ ճանապարորհդել, գիտական պեղումների համար:

-Շատ շնորհակալություն հարցերին պատասխանելու համար:

Զրուցեց՝ Էմիլ Աբրահամյանը

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.