Դիլիջանի համայնքային կենտրոնում մոտ երկու տարի է, ինչ գործում է առցանց ռադիոն։ 2015 թվականի նոյեմբերին ստեղծված ռադիոն՝ թիմի որոշմամբ անվանվեց «Դիլիռադիո»։

Այն տարբերվում և առանձնանում է նրանով, որ թողարկումները պատրաստում են 14–ից 18 տարեկան պատանիները։ Նրանց նպատակը բնակիչներին տեղեկացված պահելն է, քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների եւ ծրագրերի մասին։ Նյութերը, հիմնականում, վերաբերվում են Դիլիջանյան նորություններին։

Ռադիոյի նշանակությունը

Ռադիոն ստեղծվել է 1879 թվականին` Դեյվիդ Էդվարդ Հյուզի կողմից։ Նա ներկայացրել է, թե ինչպես ռադիոալիքները կարող են ձայներ փոխանցել:

Դեյվիդ Էդվարդ Հյուզն ու իր ստեղծած ռադիոյի նախատիպը
Ռադիոն կապի տեսակ է, որը մեզ հնարավորություն է տալիս լսել հեռու գտնվող մարդկանց ձայնը եւ տեղեկություն ստանալ։ Չնայած, ժամանակի ընթացքում, ռադիոն կորցնում է իր արդիականությունը, սակայն այն առ այսօր կիրառվում է գրեթե բոլոր ոլորտներում, ներառյալ բջջային հեռախոսները։

Ռադիոն օգտագործվում է նաեւ տիեզերագնացության մեջ, քանի որ դրա շնորհիվ է կառավարվում մարդկանց կյանքի համար վտանգավոր մի շարք մեխանիզմներ։

Ռադիոն Դիլիջանում

Սոնա Բուդաղյանը

Սոնա Բուդաղյանն աշխատում է Դիլիջանի համայնքային կենտրոնում: Նա նաեւ «Դիլիռադիո» խմբի ղեկավարն է։ Խումբը սկզբում մեծ էր, բայց հիմա համեմատաբար ակտիվ է երկու հոգի։

«Դիլիռադիո»-ն հնարավորություն է տալիս տեղյակ լինել համայնքում տեղի ունեցող կարեւոր նորություւններին։ Սոնայի խոսքերով եթերի ընթացքում մշտապես հնարավոր է երաժշտություն լսել, իսկ նորություններն ավելի քիչ են, քանի որ թիմի անդամները պատանիներ են եւ ավելի շատ ուշադրություն են դարձնում դասերին։

«Ապագայում շատ գաղափարներ ունենք: Դրանցից մեկն էլ թիմի համալրումն է չափահասներով, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացվի ռադիոյի նորությունների բաժնին», ասում է Սոնան։
Չնայած, որ «Դիլիռադիո»-յի եթերում նորություններն ավելի քիչ են հայտվնում, սակայն թիմը կենտրոնացած է հենց լուրեր հայտնելու ուղղությամբ: Սակայն ռադիոն անրադառնում է նաեւ այլ թեմաների։ Ռադիոյում հաճախ հայտնի մարդիկ են հյուրընկալվում:

Խոսելով ռադիոյի պահանջարկի մասին Սոնան ասում է՝ «Իմ կարծիքով Դիլիռադիոն 21-րդ դարում արդիական է, քանի որ այն առցանց ռադիոհարթակ է, եւ հասանելի բոլոր նրանց, ովքեր ինտերնետային կապից օգտվելու հնարավորություն ունեն»:


Մերի Սահակյանը եւ Մարինե Եղիազարյանը «Դիլիռադիո»-յի խմբից են։ Նրանք մոտ երեք տարի է, ինչ կամավոր են ռադիոյում։

Մերին ու Մարինեն
Մերին ու Մարինեն բազմաթիվ սեմինարների են մասնակցել Երեւանում, Մինսկում եւ Վրաստանում։
«Մենք պատասխանատու ենք նորությունների համար։ Հավաքագրում ենք շաբաթվա նորությունները, խմբագրում եւ արդեն պատրաստում հաղորդումը», նշում է Մարինեն։
Մերին ու Մարինեն

Խմբի ղեկավար Սոնա Բուդաղյանի խոսքերով «Դիլիռադիո»-յի հիմնական հաջողությունները կապված են խմբի անդամների հետ, քանի որ նրանք ձեռք են բերել տարբեր հմտություններ, որոնք կարող են օգտագործել ապագայում։

«Երիտասարդությամ մեջ ռադիոյի հանդեպ հիմա այդքան էլ հետաքրքրություն չկա, բայց իմ կարծիքով, եթե անրադառնանք նրանց վերաբերող խնդիրներին եւ կարիքներին, անպայման կհետաքրքրվեն այս ոլորտով», ամփոփեց Սոնան:

Դիլիռադիոյի խմբին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր ունեն ցանկություն եւ մի փոքր գիտելիքներ այս ոլորտում։

Հեղինակ՝ Էսմա Հովհաննիսյան