
Սիրիահայ Լուսի Պիլէմճեանը 3 տարի առաջ պատերազմի պատճառով Հալեպից եկավ Երեւան եւ սկսեց աշխատել որպես մարզիչ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Մենք խոսեցինք նրա հետ իր մասնագիտության, նախասիրությունների և երազանքների մասին:

Լուսին մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է: Սկզբնական կրթություն ստացել է Սիրիայում, որից հետո արդեն շարունակել Երեւանում։
Լուսին ասում է`«Մասնագիտությանս ընտրման հարցում Լուսին միշտ քաջալերվել եմ ընտանիքիս կողմից: Գիտեի, որ գրաֆիկ դիզայները շատ պահանջված մասնագիտություն է, եւ հետագայում հեշտ կլինի աշխատելը։
Թումոյում աշխատելը նրա համար, կարծես, երազանք էր։ Շատ լավ բաներ էր լսել Թումոյի մասին, եւ հենց այդ ամենն էլ նրա մոտ առաջացրեց այստեղ աշխատելու ցանկություն, որի համար այժմ չի զղջում:
Նա սկզբում մտածում էր, որ չի ընդունվի աշխատանքի, քանի որ ուներ արևելահայերեն խոսելու խնդիր: Բայց բոլոր հարցազրույցները լավ անցան ու ի վերջո ընդունվեց աշխատանքի: Այժմ Լուսին աշխատում եմ իր վրա, որպեսզի աշակերտների հետ շփումն ավելի հեշտ լինի:
Ապագայում նա ցանկանում է զբաղվել իր մասնագիտությամբ, բայց չգիտի կմնա Թումոյում թե ոչ:
Լուսին ասում է`«Ապագաս պատկերացնում եմ կամ Հայաստանում, կամ Լիբանանում, կամ էլ Սիրիայում, բայց կարող են լինել հանգամանքներ, որոնք կփոխեն կարծիքս»։

Լուսիի երազանքն է հայտնի գրաֆիկ դիզայներ լինելը և իր անձնական գրասենյակն ունենալը։
Հեղինակ` Գայանե Հովսեփյան