Մարիամ Ղումաշյան. «Պարը իմ կյանքի մի մասն է»

Պարն արվեստի ձեւ է ու անբաժան է երաժշտությունից։Այն առաջացել է շատ վաղուց եւ չի ունեցել հատուկ կանոններ։ Այն եղել է մարդու բնավորության եւ մտածողության արտահայտելու միջոց։

Դեռ հին ժամանակներից մարդիկ կարողացել են պահպանել իրենց հորինած պարերի տեսակները։ Հնդկացի Շիվա Նատարադջն եղել է տատրիական պարերի ղեկավարն ու առաջիններից, ում պարարվեստի արքա են համարել։ Պարերի տեսակները շատ-շատ են, դրանք իրենց հերթին ենթաբաժիններ:

Պարն ունի տարբեր մեկնաբանություններ, դրա մասին հազարավոր թեւավոր խոսքեր են ասվել: Ասում են պարը հիվանդագին եւ անբուժելի հիվանդություն է, բայց առանց դրա անկարելի է ապրել:

Մարիամի ուսանողները

Լոռու մարզի հարեւանությամբ գտնվող Մարգահովիտ գյուղում այժմ տեղի են ունենում պարի դասընթացներ։ Բազմաթիվ պարի ուսուցիչներ են եկել Մարգահովիտ, բայց շատերը երկար չեն մնացել։

Պարի ուսուցչուհի Ալվինա Այունցը մոտ վեց տարի աշխատեց Մարգահովիտում։ Նրա հեռանալուց հետո իր գործը շարունակեց Ալվինայի աշակերտուհին՝ Մարիամ Ղումաշյանը։ Նա այժմ գյուղի պարի ուսուցչուհին է ու չի պատրաստվում հեռանալ, քանի որ Մարգահովիտի բնակիչ է։

Մարիամի հետ մեր հանդիպման օրը խմբի հետ միասին պատրաստվում էին իրենց մենահամերգին, որը տեղի կունենա Նոյեմբերի 10-ին ժամը 15:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի երկրորդ մասնաշենքում։ Ի դեպ, նշեմ, որ Մարիամը շուտով հանդես կգա նաեւ Դիլիջանի Միջազգային դպրոցում։

«Պարը իմ կյանքի մի մասն է, առանց դրա չեմ կարող պատկերացնել ինձ», ասում է Մարիամը։

Մասնակցեցի պարի դասընթացին ու համոզվեցի, որ երեխաները ուրախությամբ են հաճախում պարի դպրոց։

Զրուցեցի խմբակ հաճախող երեխաներից մեկի մայրիկի հետ, ով Մարիամի մասին խոսելով ասաց՝ «Որպես ուսուցիչ ու մարդ շատ լավն է։ Շատ լավ մասնագետ է երեխաների մեջ լավատեսություն եւ սեր է հաղորդում դեպի ապագա»:

Դասընթացին մասնակցող երեխաներից Անահիտը նշում է` «Ես շատ եմ սիրում պարել, իմ ուսուցիչը լավագույներից է եւ շատ լավ պարուհի է»:

Հեղինակ՝ Գոհար Դալլաքյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.