Մեկ օր Դիլիջանի «մանկական երաժշտական դպրոց»-ում

Հայկական երաժշտության որակային յուրահատկությունը ձևավորվել է Ք.ա 3-րդ հազարամյակում: Տարական դպրոցներում, երեխաներին սովորեցնում են երաժշտական գործիքների վրա նվագել և երգել երգչախմբերերում: Ավելի վաղ հասակում երեխաները կարող են հաճախել երգի խմբակներ, դպրոցներ: Բոլոր երկրներում էլ կան երաժշտական դպրոցներ: Չորրորդ դարում Հռոմում ստեղծվել է առաջին երաժշտական դպրոցը, որը կոչվել է «schola cantorum»:

Դիլիջանում կան մի քանի երաժշտական դպրոցներ: Բոլոր դպոցներն էլ շատ գեղեցիկ են կառուցված: Նյութում կպատմեմ Դիլիջանի ջրհողեր թաղամասի «Մանկական երաժշտական դպրոց»-ի մասին:

«Մանկական երաժշտական դպրոց»

Դպրոցի մասին…

Թեեւ դպրոցը շատ փոքր է, բայց բավականին հարմարավետ։ Դպրոցում սովորում են 15-ից ցածր տարիքի երեխաներ, այդ իսկ պատճառով կոչվում է «Մանկական երաժշտական դպրոց»։ Այնտեղ ամեն ինչ շատ հետաքրքիր էր, կային ծաղիկներ, նկարներ եւ այլն…

Դպրոցի ճանապարհը.
Դպրոցի հարեւանությամբ են գտնվում երկու քոլեջները, որոնցից մեկը «Քույրական»-ն է, իսկ մյուսը՝ «Տեխնիկում»-ը ։ Դպրոցի ճանապարհը շատ գեղեցիկ է, հատկապես. աշնանային օրերին։

Այս պատանի երաժիշտը, ում անունը Հայկ է, 11 տարեկան է։ Նա սկզբում հաճախել է շվիի, իսկ հետո գնացել է դուդուկի։ Նա շատ է սիրում այդ գործիքները։«Դպրոցն ինձ շատ է դուր գալիս, բայց ափսոս, որ այս տարի ավարտում եմ», ասում է Հայկը:

Հայկ Սաղաթելյան

«Դուդուկը բարդ գործիք չէ, նայած ում համար», ասում է Հայկը: Նա պատրաստվում է երաժշտականն ավարտելուց հետո, շարունակել իր ուսումը մյուս երաժշտական դպրոցում, որտեղ սովորում են եւ փոքր տարիքի եւ մեծ տարիքի երեխաներ: Նրա ուսուցիչը ՝ ընկեր Ղազարյանը շատ գոհ էր Հայկից, եւ ասաց, որ Հայկը շատ ընդունակ երաժիշտ է։

Հարցեր՝ ընկեր Ղազարյանին…

Հարցազրույց տնօրենի հետ

Այս դպրոցի տնօրենը շատ լավ մարդ է։ Ես նրան խնդրեցի, որպեսզի մի փոքր պատմի դպրոցի մասին: Նա ասաց, որ դպրցում սովորում են 65–70 երեխա, որոնցից ոչ բոլորն են հաճույքով հաճախում դպրոց։ Կան երեխաներ, որոնք իրենց գործիքը սիրելով են հաճախում դպրոց, բայց կան նաեւ երեխաներ, որոնք գալիս են դպրոց, իրենց ժամանակն անցկացնելու համար։ Նա նաեւ ասաց`«Երիտասարդ երաժիշտներին խորհուրդ կտամ, սիրել իրենց գործիքը եւ ամեն բան անել հաճույք» ։

Գործիքներ, դասեր

Այս դպրոցում ուսուցանվում են 6 գործիքների ուղղությամբ. դրանք են. շվի, դուդուկ, դաշնամուր, ջութակ, դհոլ եւ քանոն։ Հետագայում կլինեն ուրիշ գործիքներ օրինակ. կիտար։

Սոլֆեջոյի ժամանակ

Երեխաները շատ էին ուրախացել, երբ տեսան մեզ։ Նրանցից մեկը ասաց. «Ես այս դպրոցը շատ եմ սիրում, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի դպրոց, ուսուցիչները ինձ շատ դուր եկան» ։ Նրանք բոլորը սիրում էին իրար եւ շատ հոգատար էին միմյանց նկատմամբ։

Սոլֆեջոի ժամանակ
Այս նկարի աղջիկների մոտ սոլֆեջոյի դաս էր։ Նրանցից մեկը ասաց. «Սոլֆեջոի ժամանակ մենք երգում ենք, բայց ոչ թե երգեր այլ նոտաներ» Երեւի բոլորս էլ կիմանանք թե ինչպես են երգում նոտաները։Նրանք նաեւ նշեցին. «Սոլֆեջոի դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Մեր ուսուցչուհին ընկեր Հասմիկը շատ բարի է մեր հանդեպ եւ մենք նրան շատ ենք սիրում։
Ես շատ զարմացա, երբ առաջին անգամ տեսա այս աղջկան։ Նա այնքան լավ էր նվագում։ Ես միշտ մտածում էի. (Արդյոք կա՞ն աղջիկ դհոլահարներ) Տեսնելով այս աղջկան ես համոզվեցի, որ այո իսկապես կան աղջիկ դհոլահարներ, որոնք նույնիսկ տղաներից ավելի լավ են նվագում։

Ալբերտը մանկուց սիրել է երաժշտություն։ Այդ իսկ պատճառով նրա ծնողները որոշել են, որպեսզի նրան ընդունեն երաժշտական դպրոց՝ դուդուկի։Նրա առաջին տարին է, այս դպրոցում։ Նա շատ հաճույքով է հաճախում դպրոց , շատ է սիրում է իր գործիքն ու դպրոցը։

Նոտաների մասին

Նոտաների միջոցով գրառվում է երաժշտությունը։ Նոտաները յոթն են. դրանք են. «դո», «ռե», «մի», «ֆա», «սոլ», «լա», «սի» ։ Նոտաներն օվալաձև են։ Յուրաքանչյուր նոտա ունի իր տեղը հնգագծի վրա։Երբեմն օգտագործում են լրացուցիչ գծեր, ընդլայնելով աստիճանը վերև կամ ներքև։Նոտայի ուղղահայաց դիրքը կախված է նոտայի բարձրությունից։ Յուրաքանչյուր տող ունի իր առանձնահատկությունը։ Օրինակ եթե երկրորդ տողի վրա գրեն նոտա, ապա դա կլինի «սոլ» նոտան, առաջին և երկրորդ գծերի միջև գտնվող նոտան «ֆա» նոտան է, առաջին գծի վրայի նոտան «մի» նոտան է և այդպես շարունակ։ Իմանալու համար, թե որ որտեղ է հնչում նոտան պետք է դնել բանալին, այն դրվում է հնգագծի ձախ մասում հատուկ ձեւով։

Հեղինակ ՝ Գոհար Նգոյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.