Լեւոն Ջառահյան. «Պատերազմել են, մարտնչել և հաղթել»

1941 թվականին սկիզբ առած Հայրենական Մեծ պատերազմին Խորհրդային Հայաստանից մեկնած 300 հազար մասնակիցների թվում էին նաեւ Դիլիջանից մեկնածները: Դիլիջանից պատերազմի 600 մասնակիցներից ետ վերադարձան միայն 200-ը:


Այժմ Դիլիջանում 6 վետերան կա: Դիլիջանի կենտրոնական մասում գտնվող մշակույթի պալատի առաջին հարկում է գործում վետերանների խորհրդի գրասենյակը: Արդեն 12 տարի է խորհրդի նախագահն թիկունքային և աշխատանքային վետերան Լևոն Ջառահյանն է:

87-ամյա վետերանը ծնվել է Իջևան քաղաքի Վազաշեն գյուղում: Յոթամյա կրթությունը ստանալուց հետո տեղափոխվել կրթույուն ստանալու Այգեհովիտ գյուղում՝ ուսումը շարունակելով Դիլիջանի մանկավարժական քոլեջում:

Լևոն Ջառահյանը
Լեւոնը Ջառահյանը աշխատել է Սևանի միջնակարգ դպրոցում ու ստացել հոգեբանի որակավորում:
« 80 տարեկան պապս տանձի փայտից գդալներ և շերեփներ էր պատրաստում, մայրս գուլպաներ էր գործում, ես հանձնում էի դպրոցին, դպրոցը ուղարկում էր հայրենական պատերազմ», հիշում է վետերանների խորհրդի նախագահն:

Դիլիջանում աշխատել է տարբեր հաստատություններում: Թոշակի անցնելուց հետո պարոն Լևոնին նշանակել են Դիլիջան համայնքի վետերանների խորհրդի նախագահ:

Վետերանը երազում է, որ հայ ազգը երբեք պատերազմ չտեսնի եւ ինչ հաղթանակների ու հաջողությունների էլ հասնի ՝ միայն խաղաղ ճանապարհով:

Լևոն Ջառահյանը շատ է սիրում և հարգում վետերաններին նա ամեն ինչ անում է, որ նրանք ոչ մի խնդիր և կարիք չունենան:

«Նրանք վետերան անունը հենց այնպես չեն ստացել, իրենց պարտականությունները շատ լավ են կատարել։ Պատերազմել են, մարտնչել և հաղթել»:
«Ամբողջ կյանքիս ընթացքում իմ նպատակն է եղել ճիշտ եւ խաղաղ պայմաններում դաստիարակել երեխաներիս, թոռներիս։ Մեծացնել հայրենասեր եւ ազգասերն մարդիկ», ասում է պարոն Ջառահյանը։

Լեւոն Ջառահյանն վետերաններին ցանկանում է քաջ առողջություն ու որ նրանք իրենց երեխաներին դաստիարակեն այնպես ՝ ինչպես կռվել են մարտի դաշտում։

«Երիտասարդները շատ մեծ դեր ունեն մեր կյանքում, ցանկանում եմ որ նրանք լինեն խոհեմ, սովորեն գերազանց եւ ճանապարհորդեն գիտելիքի երկնակամարով։ Հայրենիքին, պետությանը դառնան պիտանի մարդ» ասում է պարոն Լեւոնը:

Հեղինակ՝ Գոռ Սարդարյան

Like what you read? Give Գոռ Սարդարյան a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.