Քոչարյանը դիմել է բրիտանական լոբբիստների ծառայություններին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն, որը մեղադրվում է ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման մեջ, դիմել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանական լոբբիստների ծառայություններին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման նախօրեին երկու եվրոպական ինտերնետ ինֆորմացիոն կայքերում լույս են տեսել բրիտանացի Մայքլ Բերելի (Michael Burrell) հոդվածներն, որոնցում Քոչարյանը ներկայացված է որպես քաղաքական հետապնդումների զոհ: Հոդվածներում կոչ է արվում Մակրոնին՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել Քոչարյանին աջակցության մասին:

1.

2.

Երկու կայքերն, որոնք հրապարակել են Բերելի հոդվածները, չեն նշում այն փաստն, որ դրանք գործում են ի հօգուտ Քոչարյանի դատապաշտպանների: Թերևս այդ փաստն ակհայտ է դառնում ժուրնալիստ Գրիգոր Աթանեսյանի էլեկտրոնային հասցեին ուղղված Բերելի օգնականի երկու նամակներից, որոնցում նա ուղղակիորեն նշում է, որ նրանք համագործակցում են փաստաբան Արամ Օրբելյանի հետ, որը հանդիսանում է Քոչարյանի դատապաշտպանը մարտի 1-ի գործով:

Բերելը եղել է APCO Worldwide լոբբիստական գործակալության փոխնախագահ: Նա զբաղեցրել է այդ պաշտոնն այն ժամանակաշրջանում, երբ գործակալությունը աջակցում էր ԱՄՆ-ում Ադրբեջանի շահերի առաջ բերմանը: Դա իրականացվում էր Assembly of the Friends of Azerbaijan (AFAZ) միջոցով: Իսկ AFAZ-ը հովանավորվում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից:

Ներկայումս Բերելը աշխատում է լոնդոնյան Eurasia Advisory ֆիրմայում, որի հաճախորդների թվում է ռուսական Գազպրոմ ընկերությունը: Eurasia Advisory փիար գործակալությունը հիմնադրվել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Անդրեևի կողմից: Վերջինս մասնավորապես ներկայացնում է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի շահերը: Այս գործարարը հայտնի է 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ իր շքեղ զբոսանավով:

Ինչ վերաբերում է հոդվածները հրապարակած ինտերնետ-հարթակներին, ապա intellinews.com կայքի գրասենյակը գտնվում է Բեռլինում, ունի ներկայացուցչություններ տարբեր քաղաքներում, այդ թվում Մոսկվայում, որտեղ գտնվում է նաև կայքի գլխավոր խմբագիրը: www.neweurope.eu կայքի գրասենյակը գտնվում է Բրյուսելում:

Կայքերի հաճախորդների թիվը սակավ է, ինչը վկայում է այն մասին, որ դրանց եկամտի աղբյուրը գովազդի տեղադրումը չէ: www.neweurope.eu կայքը ամսական ունի 85–100 հազար այցելություն, իսկ intellinews.com կայքը՝ 85–90 հազար: Համեմատության համար նշենք, որ առաջատար euronews-ի կայքն ունի 14 մլն այցելություն մեկ ամսվա ընթացքում:

Հոդվածը՝ Գրիգոր Աթանեսյան և Նիկոլայ Պետրոսյան 
Թարգմանությունը՝ Նիկոլայ Պետրոսյան