Կարատեն սկսում և վերջանում հարգանքով


Այսօր ես կներկայացնեմ մի հետաքրքիր պատմություն կարատեի մասին։Նախ և առաջ կարատեն սպորտ է։ Կա մեկ կանոն որը կոչվում է “Կարատեն սկսում է հարգանքով և վերջանում հարգանքով”։

Ես ինքս զբաղվում եմ կարատեով և կցանկանամ ոգեշնչել այն մարդկանց, ովքեր չեն զբաղվում սպորտով։ Սպորտը ոչ թե միայն պաշտպանվելու համար է, այլ՝ առողջության։

Սա մեր խմբի լուսանկարներն են՝

Արցաղխում կա մոտ 12 մարզիչ։ Մենք մեր մարզիչներին անվանում ենք “Sensey”։
Արցախի կարատեի գլխավոր Sensey-ը ՝ Արամ Գևոգյանն է։
Հարցազրույցս վերցրել եմ մեր մարզիչից ՝ Տիգրան Գևորգյանից։

Վերջերս տեղի ունեցավ բաց առաջնություն որտեղ մասնակցում էին մոտ 15 խումբ։ Առաջնությունը տևեց ժամը 10-ից միչև 9-ը։

Տիգրան Գևորգյանը

Հանդիպեցինք կարատեի դպրոցում։ Նրան ասեցի՝ Sensey, կարող եմ ձեզնից հարցազրույց վերցնել։

Ժպիտով պատասխանեց՝ “այո, իհարկե, ինչու ոչ”։

Նրան հարցրեցի՝ քանի տարեկանից է պարապվում կարատեյով։

Պատասխանեց

“Ես պարապում եմ ավանդական կարատե -դո մարզաձևով 3 տարեկանից, իսկ իմ առաաջին սպիտակ գոտին հանձնել եմ 6 տարեկանում, և մինչ օրս շարունակում եմ հասնել իմ նպատակներին”։


Տվեցի 2-րդ հարցը՝ մասնակցել է արդյոք առաջնությունների երկրից դուրս, եթե այո ապա, ո՞ր երկրներում և ո՞ր մրցանակային տեղն է զբաղեցրել։

Պատասխանեց ժպտալով ՝ 2009 թվին մասնակցելեմ եմ միջազգային մրցումներին, առաջին մրցման բացումն սկսել եմ Իտալիայից։ Հետո մի քանի անգամ մասնակցել եմ մրցումների Լեհաստանում կայացող Եվրոպայի, Աշխարհի, և Աշխարհի գավաթի առաջնություններին, Չեխիա, Լիտվա, Իսրայել և Շվեցարիայում։Մինչ օրս միջազգային մրցումներին գրավելեմ եմ երրորդ և առաջին մրցանակային տեղերը։

Նա ասաց, որ հերիք է հարցեր տամ, խնդրեցի, որ շարունակի՝ համաձայնվեց։

Տվեցի 3-րդ հարցը ՝ Ունեք աշակերտներ որոնց տեսնումեք ապագա չեմպիոններ։ Պատասխանեց այսպես՝ Այո մեր Ասկերանի շրջանում կան այդպիսի մարզիկներ։

Տվեցի 4-րդ հարցը՝ ո՞վ է եղել նրա առաջին Sensey-ը։ Պատասխանեց՝ մանկուց մինչև օրս իմ մարզիչը Սենսեյ Արամ Գևորգյանն է՝ իմ հայրս։

Հարցրեցի՝ ի՞նչ նպատակ ունեք, պատասխանեց՝ մեծացնել առողջ սերունդ , պատրաստել գործող մարզիչների, պատրաստել այնպիսի մարզիչների, որ մեր հայ ազգի անունն բարձր պահեն։

Երբ հարցազրույց էի վերցնում մարզիչիցս նրան հարցրեցի ինչ նշան է այս նշանը․

Մեր կարատեյի նշանն է և պատասխանեց “Դրախտի դռներ”։

Հեղինակ՝ Հայկ Ավանեսյան

Show your support

Clapping shows how much you appreciated Hayk Avanesyan’s story.