Արարատ Սահակյան. «Ճանապարհորդելն ինքնին շատ հետաքրքիր զբաղմունք է»

Լուսանկարը՝հեղինակի։

-Մենք իմացել ենք,որ Դուք շատ եք սիրում ճանապարհորդել:Սկսենք առաջին հարցից:Ի՞նչն է Ձեր մեջ այդպիսի սեր առաջացրել դեպի ճանապարհորդությունները:

-Ճանապարհորդելն ինքնին շատ հետաքրքիր զբաղմունք է:Որևէ քաղաք այցելելով` դու ծանոթանում ես տեղի մշակույթի հետ,հիանում շինությունների ճարտարապետությամբ և բնության գեղեցկությամբ:Այդ իսկ պատճառով ես շատ եմ սիրում ճանապարհորդել:

-Դուք արդեն այցելել եք աշխարհի մի քանի երկրներ:Ո՞ր ճանապարհորդություն է Ձեր մեջ տպավորվել ամենից շատ և ինչու՞:

-Իմ մեջ ամենից շատ տպավորվել է դեպի Իսպանիա ճանապարհորդությունը:Այս ամառ,երբ մենք այցելեցինք Բարսելոնա ինձ շատ դուր եկավ Գաուդիի ճարտարապետությունը,որը ավելի էր գեղեցկացնում քաղաքի շինությունները:Տեղի ֆուտբոլային ակումբը իմ սիրելին է:Ի դեպ ոչ պակաս գեղեցիկ էր նաև Մադրիդի անտիկ ճարտարապետությունը:

Լուսանկարը՝Արարատ Սահակյանի անձնական արխիվից։

-Իսկ բացի Իսպանիայից էլ որտե՞ղ եք եղել:

-Այցելել եմ Կրետե կղզի,Հունաստան:Եղել եմ Վրաստանում՝Բաթումիում և Թբիլիսիում և ՌԴ-ի Պյատիգորսկ քաղաքում:

-Քաղաքները այժմ շատ բազմաթիվ են,բազմազան և յուրահատուկ:Հեշտ չէ ընտրություն կատարել դրանց միջև:Ի՞նչ կասեք ձեր մասին:Ինչպիսի՞ քաղաքներ եք նախընտրում՝ ժամանակակից մեգապոլիսնե՞ր,թե՞ անտիկ և կոլորիտային քաղաքներ:

-Երկուսն էլ սիրում եմ,սակայն ավելի շատ նախընտրում եմ ժամանակակից մեգապոլիսներ,քանի որ ինձ համար հաճելի է հիանալ երկնաքերերի բարձրությամբ:

-Ինչպես գիտենք տուրիստները լինում են երկու տեսակի՝ակտիվ հանգիստ վարողներ և պասիվ հանգիստ վարողներ:Դուք նախընտրում եք ակտի՞վ,թե՞ պասիվ հանգիստ:

-Ակտիվ:Պասիվ հանգստի ժամանակ հետաքրքիր է անցնում առաջին մի քանի օրը,իսկ հետո դառնում է ձանձրալի:Ակտիվ հանգիստը ճիշտ է շատ հոգնեցուցիչ է,սակայն փոխարենը այցելում ես շատ տեսարժան վայրեր:

Լուսանկարը՝Արարատ Սահակյանի արխիվից

-Ինքնաթիռում շատերը կամ զրուցում են ընկերոջ հետ,կամ` քնում:Ինչո՞վ եք Դուք զբաղվում այն ժամանակ,երբ օդում եք։

-Անկեղծ ասած օդում շատ ձանձրալի է:Ես զբաղվում եմ հեռախոսով կամ երգ եմ լսում:Շատ հազվադեպ էլ գիրք եմ կարդում:

Լուսանկարը՝yerkirmedia.am կայքից

-Մեր օդանավակայանը շատ ժամանակակից է և հարմարավետ:Ի՞նչ եք կարծում այն համապատասխան է եվրոպական ստանդարտներին և ի՞նչ թերություններ ունի։

-Զվարթնոց օդանավակայանը կարող է համապատասխանել եվրոպական ստանդարտներին,քանի որ այն իրոք շատ գեղեցիկ է,սակայն նրա միակ և մեծ թերությունը նրանումն է,որ այն բավականին փոքր է:

Լուսանկարը՝հեղինակի

-Աշխարհում այժմ կան բազմաթիվ ավիաուղիներ, և ընտրությունը շատ լայն է:Այն ավիաուղիների ցանկից,որոնցով որ արդեն ճանապարհորդել եք,ո՞րն էր ամենահարմարավետը։

Ես ճանապարհորդել եմ երեք ավիաուղիներով` ռուսական Աէրոֆլոտով,Ուկրաինական ավիաուղիներով և Էգեյան ավիաուղիներով:Դրանցից ամենահարմարվետը հունական Էգեյան ավիաուղիներն էին,քանի որ չվերթի ընթացքում նրանք տալիս էին անվճար սնունդ և ըմպելիքներ:

Լուսանկարը՝otareviews.com կայքից

-Դուք արդեն այցելել եք աշխարհի մի քանի օդանավակայաններ:Ձեզ ամենից շատ ո՞րն է դուր եկել և ինչու՞։

-Ինձ ամենից շատ դուր է եկել Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանը,քանի որ այն շատ գեղեցիկ էր,ահռելի և ամենակարևորը`մաքուր:

-Հաջորդ հարցը նույնպես օդանավակայանների մասին է։Արարատ, տեղյա՞կ եք արդյոք Հայաստանում գործող Շիրակ օդանավակայանի մասին և ըստ Ձեզ ինչքանո՞վ է այն ակտուալ։

-Այո:Տեղյակ եմ:Ըստ իս այն այդքան էլ ակտուալ չէ,քանի որ այնտեղից,եթե չեմ սխալվում,կան չվերթներ միայն դեպի Մոսկվա:

Լուսանկարը՝ kp.ua կայքից

-Հիմա կան բազմաթիվ հաղորդումներ ճանապարհորդությունների մասին:Դուք դիտու՞մ եք արդյոք հաղորդումներ ճանապարհորդությունների մասին։Եթե այո,ապա ո՞րն է այն։Պատմեք մի փոքր դրա մասին:

-Այո։Ես դիտում եմ ուկրաինական “Орёл и решка” հեռուստահաղորդումը:Այդ նախագծի ժամանակ հաղորդավարները այցելում են տարբեր քաղաքներ և այնտեղ ճանապարհորդում երկու օր,սակայն նրանցից մեկը կարող է ծախսել անսահմանափակ գումար իր ոսկե քարտով,իսկ մյուսը պետք է գոյատևի 100 ԱՄՆ դոլլարով:

-Շատ լավ:Կցանկանայի՞ք արդյոք աշխատել օդանավակայանում կամ լինել օդաչու։

-Կցանկանայի աշխատել օդանավակայանում,բայց չէի ուզի դառնալ օդաչու,քանի որ նրանց աշխատանքը շատ ծանրաբեռնված է:Օրական նրանք կարող են կատարել 5–6 չվերթ,բացի այդ նրանց աշխատանքը բավական ռիսկային է և վտանգավոր:

-Տուրիստները երբեմն գումար են տնտեսում հյուրանոցի վրա և օգտվում cauchsurfing ծրագրից:Դուք կօգտվեի՞ք արդյոք այդ ծրագրից։

-Ես կօգտվեի այդ ծրագրից միայն այն դեպքերում,երբ տան տերերը լինեին գիտակից և խելամիտ մարդիկ։

-Ահա և մոտեցանք հարցազրույցի ավարտին:Պատկերացնենք այսպիսի իրավիճակ:Դուք ունեք 1մլն ԱՄՆ դոլլար,որը պետք է ծախսեք ճանապարհորդության վրա:Նաև Դուք պետք է Ձեզ հետ վերցնեք երկու հոգու:Ինչպես նաև չպետք է կրկնեք հետագա կյանքում տվյալ ճանապաարհորդությունը:Ու՞մ հետ և որտե՞ղ կմեկնեիք։

-Ես կմեկնեի Փարիզ,Ֆրանսիա,քանի որ այն իմ երազանքների քաղաքն է:Ինձ հետ կվերցնեի փոքր եղբորս և ընկերներիցս մեկին:

Լուսանկարը՝blog.eai.eu կայքից:

Զրուցեց՝Հայկ Մանթաշյանը:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.