ԻՆՉՊԵ՞Ս ԳՅՈՒՄՐԻԻ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԴԱՐՁԱՎ

«Ես ինձ համարում եմ շատ կենսուրախ միշտ ժպտերես և շատախոս մարդ», — ասում է TUMO մարզիչ Աննան, «Եվ այս իմ լավ հատկությունը պատճառ է դառնում շատերին, ովքեր ինձ նույնիսկ չեն ճանաչում ինձ հետ շփվելու, բայց իմ կարծիքով ինձ հետ շփումը հաճելի և հետաքրքիր է դարձնում իմ այն հատկությունը, որ ես ոչ միայն խոսել այլև լսել եմ կարողանում»։

Աննայի ամենաուժեղ կողմը իր կամքի ուժն է։ Իսկ թույլ կողմերը նա չի բարձրաձայնում պատճառաբանելով, որ «եթե ես դրանք բարձրաձայնեմ կդառնամ կրկնակի թույլ»։

Աննան մարդու մեջ ամենավատ հատկությունը համարում է անպատասխանատու լինելը, ցինիզմով տառապելը․․․

«Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ բարձրության հանդեպ վախի հաղթահարումը, որն ինձ հաջողվեց Արագածի գագաթը բարձրանալիս», — ասում է Աննան։

Աննան խոսքով ընկավ և պատմեց նաև մի պատմություն, թե ինչպես նա Երևանից տեղափոխվեց Գյումրի։ Աննան պատմեց, որ մի անգամ նա, իր փոքր քույրը և ընկերուհին եկել էին Գյումրի` էքսկուրսիայի նրանք շրջել էին ամբողջ քաղաքով, այցելել Ֆրունզիկի, Ձիթողթոնց տուն-թանգարան և այլն։Եվ, երբ նրանք արդեն պատրաստվում էին դուրս գալ քաղաքից՝ տեխնոլոգիական կենտրոնի մոտով անցնելիս Աննայի ընկերուհին ասեց, որ ուզում է իր ռեպորտաժի համար հարցազրույց վերցնել նորաբաց TUMO Գյումրիի տնօրեն Նարե Ավագյանից: Եվ երբ Աննայի ընկերուհին հարցազրույց է վերցնում Նարեյից Աննան շրջում է TUMO-ով և նրան դուր է գալիս TUMO մթնոլորտը և իմանում է, որ այստեղ մարզչի աշխատանքի տեղ կա և, երբ նրանք վերադառնում են Երևան որոշում է իր ինքնակենսագրականը ուղարկել TUMO Գյումրի։ Նա ուղարկում է իր կենսագրությունը և մեկ շաբաթ անց նրան զանգում և հրավիրում են Գյումրի` հարցազրույցի։

Լուսանկար Գյումրիի էքսկուրսիայից

Եվ մեր խոսակցությունը ընդհատվում է այն պահին, երբ ընկեր Աստղիկը ինֆորմացիոն վահանակից գոռում է «Հովակիմ և Աննա․․․»։

Աննան նաև պատմեց, որ նա հավատում է հրաշքների, բայց իր հետ պատահած հրաշքներից ոչ մեկը չի կարող մտաբերել։

Աննայի հոբբիներից են ձիավարությունը, լողը և բարձունքներ նվաճելը։

Աննան պատմեց նաև, թե, որն է իր սիրած անկյունը Գյումրիում՝

Աննան ասեց, թե որոնք կլինեին իր ամենանվիրական երեք ցանկությունները եթե բռներ ոսկե ձկնիկ՝ « Առաջին հերթին կցանկանայի, որ ընտանիքս միշտ երջանիկ լիներ երկրորդ հերթին որ ճամփորդեյի ամբողջ աշխարհով, իսկ երրորդ ցանկություս չեմ բարձրաձայնի »։

Աննան իր կյանքի կարգախոսը համարում է Օդրի Հեպբերնի հայտնի խոսքերը՝

Որպիսի շուրթերդ լինեն գեղեցիկ՝ խոսիր բարի բառերով

Որպիսի աչքերը լինեն գեղեցիկ՝ նկատեք բարին

Կնոջ գեղեցկությունը հագուստի մեջ չէ, որը նա կրում է,

Ոչ կազմվածքի, Ոչ էլ սանրվածքի մեջ է։

Կնոջ գեղեցկությունը իր աչքերի մեջ է, որովհետև աչքերը սրտի ճանապարն են՝

Այն տեղի որտեղ ապրում է սերը։

Կնոջ գեղեցկությունը իր ներաշխարհի մեջ չէ։

Իրական գեղեցկությունը արտացոլված է իր հոգու մեջ։

Դա հոգատարություն է, որը նա սիրով է տալիս։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.