Արթուրի թոփ 5 գաղտնիքները

Արթուրը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից է: Նա մասնագիտությամբ թատրոնի դերասան է:

Չնայած այս մասնագիտությանը Արթուրն ունի նաև այլ նախասիրություններ:

«Սիրում եմ դիտել ֆիլմեր, իմ ամենասիրելի ֆիլմը Три дня на побег-ը, որը շատ հետաքրքիր է, ու ստիպում է որ ֆիլմը դիտեմ մինչև վերջ» ասում է նա:

Երբ խոսեցի աշխարհի վերջի մասին նա ասաց.

«Եթե աշխարհում մնայի միայն ես կցանկանայի, որպեսզի ես էլ չմնայի, որովհետև մենակ ապրելը իմաստ չունի»։

Նա դերասան է, շատ է սիրում իր աշխատանքը, շատ էր լարվել երբ առաջին անգամ բարձրացել էր բեմ։ Չնայած լարվածությանը, նա շատ լավ կատարեց իր վրա դրված բոլոր պարտականությունները։ Հիանալի արդյունքից հետո նա հասկացավ, որ պետք չէր այդքան լարվել բեմ բարձրանալուց առաջ։

Նաև նվիրված է հայրենիքին։ Ծառայել է ՀՀ բանակում, կատարել է հրամանատարների բոլոր հրամանները։ Զորացրվելուց հետո հայրենիքին պարգևել է 3 զավակ, 2 տղա և 1 աղջիկ։

«Բանակը ինձ շատ է փոխել եթե ես չծառաեի ՀՀ բանակում ապա չէի կարողանա հաղթահարել կյանքի դժվարությունները»:

Չնայած այդ ամենին նա շատ է վախենում վախենում օձերից և մնացած բոլոր սողուններից, իր կարծիքով բոլորն էլ վախենում են, որովհետև բոլոր սողուններն էլ զզվելի են ու վախենալու։

«Մի անգամ անտառում մոլորվել էի եվ հանդիպել էի օձերի, ճիշտ է օձերը ինձ վրա չհարձակվեցին, բայց ես այնքան էի վախեցել, որ երազումս միշտ օձեր էի տեսնում»:

Երկարատև ուղղևորությունների ժամանակ նա նախընտրում է ճանապարհորդել ավտոմեքենայով, որովհետև այդպես կարելի է նկատել ճանապարհի վրա գտնվող բոլոր տեսարժան վայրերը։

«Նախկինում միշտ ճանապարհորդել եմ ինքնաթիռով, մի անգամ չգիտես ինչու որոշեցի ճանապարհորդել ավտոմեքենայով, ճանապարհին նկատեցի շատ տեսարժան վայրեր ու դրանից հետո միշտ ճանապարհորդել եմ ավտոմեքենայով»:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.