Ե՞րբ կկորցնի կյանքն իր հետաքրքրությունը

Նաիրուհին Գյումրիի մի մասնիկն է, ով բոլորի նման ունի իր ուրույն տեղը և անելիքը. «Եթե մարդ չի կարողանում արտահայտել սեփական տեսակետն, ուրեմն դեռ չի գտել իր տեղը այս աշխարհում»,- ասում է նա:

Նաիրուհին` պատանեկության շեմին կանգնած աշակերտուհի է, ով փորձում է երազանքը դարձնել նպատակ, որպեսզի այն իրականացնելը անհնարին չթվա: «Ուզում եմ հասնել այն նպատակներին, որոնք ես եմ իմ առջև դրել, հակառակ դեպքում կհիյասթափվեմ ինձնից»:

Նաիրուհու նպատակներից է, հնարավորինս շատ լեզուների տիրապետել և որակյալ կրթություն ստանալ. «Ափսոս ուրիշի մտքեր կարդալը, ժամանկ հետ տալը, շատ ուտել ու չգիրանալը այդպես էլ կմնան երազանքներ»:

Այն հարցին, թե ինչպե՞ս է Նաիրուհին իր առավոտը դարձնում հաճելի պատասխանեց, որ մեկ բաժակ տաք թեյը ցնցուղից հետո դրական լիցքերով է ապահովում նրան ողջ օրվա ընթացքում, իսկ սուրճ ընդհանրապես չի օգտագործում:

Նաիրուհին սիրում է իրենով զբաղվել, հետեւում է սննդակարգին, կազմվածքին, ժամանակ է տրամադրում նաեւ մարմնամարզությանը, մի խոսքով առողջ ապրելակերպի կողմնակից է:

Ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել ընկերական շրջապատում: Սիրում է զբոսնել, իսկ երբ առաջին ձյունն է տեղում իր մոտ ընկերուհու հետ ցատկում են ձյան մեջ եւ մի քանի րոպե մնում ձյան հաստ շերտի վրա, իսկ այդ բոլոր պահերը անմահականացնում է ֆոտոների օգնությամբ, ինչն էլ կարելի է դիտել որպես նրա հոբբի:

«Նեղացկոտ չեմ եւ միշտ փորձում եմ շրջանցել հատկապես այն մարդկանց կարծիքներն ու քննադատությունները, ովքեր ինձ մտերիմ չեն », սակայն սրա հետ մեկ տեղ Նաիրուհին նշեց, որ կարծիքներից եւ քննադատություններից պետք է որոշակի հետեւություններ անել :

Խոսքն ավարտելուց էլ նշեց. «Կյանքն իմ աչքերում կկորցնի իր հետաքրքրությունն, երբ անտարբերության մատնվեմ կամ առհամարված լինեմ. Անտարբերությունից եւ առհամարանքից վեր վիրավորանք չկա ինձ համար»:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.