Վաղինակ Սիմոնյանի ձգտումները ու ապագայի մասին իր պատկերացումները

Վաղինակը սիրում է լսել երաժշտություն,թե ինչ երաժշտություն է ավելի նախընտրում,նա պատասխանեց,որ սիրում է լսել ըստ տրամադրության։

Վաղինակը դեռ ձեռքբերումներ չունի, բայց ունի մեծ ձգտման ուժ իր նպատակներին հասնելու համար։

Չի ընդունում անարդարացիությունը և ագահությունը։Ամենից շատ գնահատում է արդարությունը և օրենքները։Նրա համար արդարությունը և օրենքները ամեն ինչից վեր են։Նրա կարծիքով օրենքները անխախտելի են։

Այն հարցին, թե նա ինչը կփոխեր մարդկանց մեջ,նա պատասխանեց”Ես մարդկանց բնավորության մեջ կփոխեի ագահությունը,որ մարդիկ ագահ չլինեին”։

Իսկ այն հարցին,թե միայն կառավարությունն է մեղավոր այսօրվա մեր Հայաստանի վիճակի համար, նա պատասխանեց․”Այո, միայն կառավարությունն է մեղավոր այսօրվա Հայաստանի վիճակի համար։Ժողովուրդը այդտեղ մեղք չունի,նա միայն կատարածու է”։

Ինչպես հասկացանք նա դեմ է ներկայիս կառավարության կառավարման ձևին։

Նա ցանկանում է մեկնել Բրազիլիա Ռիո դե Ժանեիրո,քանի որ այնտեղ կան մի շարք հետաքրքրություններ,այն հարցին թե ինչ կա Բրազիլիայում,որ չկա Հայաստանում, նա պատասխանեց․”Այնտեղ կյանքը ավելի աշխույժ է, այնտեղ կան երիտասարդների համար շատ ժամանցային վայրեր”։

Այն հարցին,թե նա ինչ կփոխեր իր բնավորության մեջ,իր մեջ,նա պատասխանեց․”Իմ բնավորության մեջ կավելացնեի աշխատասիրությունը,որ ավելի շատ աշխատեմ և ավելի մեծ բարձունքների հասնեմ”։

Նա 14 տարեկան մի պատանի, բայց շատ ավելի հասու ու նպատակներով լցված։Նա ավելի շատ բան է հասկանում,քան իր տարեկիցները,ավելի հասուն մարդու մտածելակերպ ունի ,քան իր տարեկից երեխաները,մարդիկ։

Նրա կյանքի կարգախոսն է․”Կյանքն ինքն իրենով կարգախոս է”։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.