<<Արմավիրի արծիվը>>

«Կյանքում չեմ սիրում առաջնորդվել

կանոններով». Հարություն Սիմոնյանը

միջնակարգ դպրոցում սովորելուն

զուգահեռ նաև հաճախում է ԹՈՒՄՈ՝

դասընթացների։

Հարություն Սիմոնյանը Արմավիրի մարզի Արտաշար գյուղից է։

Սովորում է իններորդ դասարանում։ Դպրոցում անմասն չի

մնում բազմաթիվ միջոցառումներին և օլիմպիադաներին

մասնակցելիս։Այս տարի ավարտում է միջնակարգ դպրոցը

եւ որոշել է ուսումը շարունակել նաեւ ավագ դպրոցում՝ լավ

մասնագետ դառնալու համար։

Չնայած որ սիրում է տեղեկատվական ոլորտը, անտարբեր

չէ նաև ֆուտբոլի նկատմամբ, որտեղ ևս գրանցել է մեծաթիվ

հաջողություններ։«Շատ եմ սիրում սպորտը, բայց ֆուտբոլն

առաջնային տեղ է գրավում իմ կյանքում»-նշում է նա՝ բաց

չթողնելով կատալոնական Բարսելոնա ակումբի ոչ մի

հանդիպում։Ինչպես նաեւ 2016 թվականի ամռանը

մասնակցելով ԹՈւՄՈ-յի կազմակերպած ֆուտբոլային

առաջնությանը՝ զբաղեցրել է պատվավոր առաջին

հորիզանականը. «Այս հաղթանակը երբեք չեմ մոռանա»։

Ապագա ծրագրավորողը, գրեթե գերազանց տիրապետում է

համակարգչային ոլորտին, չի դժվարանում նորանոր

խաղեր եւ ծրագրեր ստեղծելիս։ Բայց ինչպես ինքն է նշում.

«Հետագայում ավելի խորն եմ ուսումնասիրելու այս ոլորտը,

որպեսզի դառնամ գերազանց և վստահելի մասնագետ»։

Թեպետ մտածում է Հայաստանից հեռանալու մասին՝ ուսումը

շարունակելու մտադրությամբ, բայց երբեք չի մոռանում, որ

հային վայել պիտի վերադարձնի հայրենական պարտքը.

«Այդ փաստը ինձ շատ է ուրախացնում»։

Թերեւս ունենալով ձախողումներ և անհաջողություններ,

պայքարով լեցուն այս երիտասարդը, երբեք չի ընկճվում, այլ

փնտրում է նոր հետաքրքրություններ և նոր գիտելիքներ

բոլոր բացթողումները լրացնելու համար, քանի որ մեր

ապագան հենց նրա նման երիտասարդների ձեռքում է։

Հետագայում պատրաստվում է իր փորձով ու ծով

հետաքրքրություններով կիսվել այն մարդկանց հետ, որոնց

կյանքը մոնոտոն եւ միապաղաղ է. «Պետք է սպասել

հնարավորության, պետք է ընդամենը անհնարինը և ձգտել

դրան ամեն գնով»։

Like what you read? Give Karo Zakaryan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.