Պայքարի ճիչը

Գևորգ Արտակի Մելիքյանը ծնվել է 1998թ. դեկտեմբերի 10-ին:Վաղ հասակից հաճախել է ֆուտբոլի:Այնուհետև երկարատև մարզումներից հետո դադարել է ֆուտբոլ խաղալ:12 տարեկան հասակից հաճախել է երաժշտական դպրոց՝ Քամանչայի դասարան:Ստանալով նախնական կրթություն՝ որոշեց ուսումը շարունակել Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում:Մասնակցելով շատ մրցույթների՝միշտ գրավել է բարձր հորիզոնականներ:Մինչ օրս շարունակում է մնալ երաժշտական ասպարեզում՝ գրանցելով նորանոր հաղթանակներ:

« Մոտ 10 տարեկան էի:Զանգահարեցին և կանչեցին երաժշտական դպրոց:Առաջին օրը երբ հաճախեցի,անսովոր եվ անհետաքրքիր էր:Սակայն լսելով ժողովրդական եվ աշուղական երգերը ոգևվորվեցի և սկսեցի սիրել երաժշտությունը»։

« Սիրում եմ իմ մասնագիթույունը,որովհետև այն դարձել է իմ կյանքի մի մասը»:

Ստորև ներկայացված է Գևորգ Մելիքյանի ուսումնական հաստատությունները։

« Լարվածությունը հաղթահարելու իմ միակ միջոցը դա երաժշտությամբ ապրելն է»:

«Մեր ժողովուդը ունի դարերի պատմություն եվ մինչ հիմա կանգուն է իր գրերի եվ մշակույթի շնորհիվ»:

Գևորգ Մելիքյանի առաջին շրջագայությունը կայացավ “Տոնիկա” նվագախմբի հետ` Լեհաստանում։2016թ. Հուլիս ամսին “Տոնիկա” նվագախումբը մեկնեց Լեհաստան՝ Կիելցե քաղաքում տեղի ունեցող ֆեստիվալին մասնակցելու համար:Ֆեստիվալին մասնակցում էր 5 երկիր՝Լեհաստան,ԱՄՆ,Կանադա,ՈՒկրաինա և Հայաստան:Նրանք բարձր պահեցին ՀՀ-ի պատիվը` գրավելով պատվավոր առաջին հորիզոնականը:

Ստորև ներկայացված է Գևորգ Մելիքյանի նվաճումներից մի քանիսը՝

Գյումրու Միջազգային 7-րդ փառատոն-2-րդ հորիզոնական

Գյումրու Միջազգային 9-րդ փառատոն-1-ին հորիզոնական

Մարզային մրցույթ-1-ին հորիզոնական

Հանրապետական մրցույթ-1-ին հորիզոնական

Կիելցե 2016 ֆեստիվալ–1-ին հորիզոնական

Արտ մյուզիք 2017–1-ին հորիզոնական

« Որոշ մարդիկ փորձում էին խանգարել ինձ այս ասպարեզում,սակայն ես պայքարեցի և հասա իմ նպատակին»:

Հեղինակ՝ Կարո Զաքարյան
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.