Հարցազրույց Լեոնել Մեսսիի հետ

1․ Քանի տարեկանից սկսեցիք զբաղվել ֆուտբոլով

1 -Ֆուտբոլով զբաղվել եմ շատ վաղ տարիքից, մոտավորապես 5–6 տարեկանից

2․ Ինչը ձեզ դուր եկավ այդ մարզաձևի մեջ, ինչու չընտրեցիք մեկ այլ մարզաձև

2 -Ամեն անգամ տատիկիս հետ զբոսնելիս տեսնում էի, թե ինչպես են խաղում երեխաները։ Հետաքրքրություն էր առաջանում այդ սպորտաձևի նկատմամբ։ Եւ հենց առաջին հայացքից այն ինձ հոգեհարազատ թվաց

3․Հեշտ էր հասնել նպատակին, ինչ խոչընդոտների հանդիպեցիք

3 -Իհարկե այս կյանքում ցանկացած նպատակին հասնելու ճանապարհը լի է դժվարություններով։ Սակայն չպետք է հուսահատվել։ Հենց միայն իմ կարճահասակությունը մեծ խոչընդոտ էր ինձ համար, բայց իմ և իմ ծնողների ջանքերի շնորհիվ ես կաՐողացա հաղթահարել այն

4․ Արդյոք ընտանեկան ծանր վիճակը հուսախաբ չէր անում ձեզ

4 -Մի պահ հուսահատվեցի, սակայն հայրս ամեն ինչ անում էր, որպեսզի կարողանանք գնել դեղերը, որոնք ինձ անհրաժեշտ են, իսկ այդ դեղերը բավականին թանկ էին։ Ամեն օր ստանում էի ներարկումներ, որոնք բավականին ցավոտ էին և ներարկումները կատարում էի ես ինքս։ Իհարկե ընտանիքս շատ անգամներ է փորձել ինձ ետ պահել ֆուտբոլիստ դառնալու մտքից, բայց ես պայքարում էի և չէի կասկածում, որ կհասնեմ նպատակիս

5․ Կպատկերացնեիք, որ մի օր կդառնաք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներց մեկը և կարժանանաք ոսկե գնդակի

5 -Պատկերացնում էի, որ կդառնամ ֆուտբոլիստ, բաըց այն, որ կմտնեմ լավագույն ֆուտբոլիստների շարքում, դժվար էր պատկերացնել։ Իսկ ոսկե գնդակները իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն է Հուսով եմ դրանք կավելանան

6․ Որ ֆուտբոլիստը ձեզ ոգեշնչեց հասնել բարձրունքների

6 -Իհարկե Ռոնալդինյոն։ ֆուտբոլ խաղալու ժամանակ փորձում եի վերցնել ամեն դետալ, ամեն շարժում փորձում էի նմանակել նրան։ Հիմա հպարտ եմ, որ ունեցել եմ և ունեմ այդպիսի ընկեր

7․ Արդյոք ֆուտբոլը չի խանգարում ժամանակ տրամադրել ընտանիքին

7 — Երբեմն այո, բայց իմ ընտանիքը ըմբռնումով է մոտենում դրան։ Եբեմն նրանք հետեևում են իմ խաղերին։ Դա ինձ համար ամենա մեծ հաճույքն է։ Ազատ ժաանակն էլ փորձում եմ անցկացնել ընտանիքիս հետ

8․ Կցանկանայիք, որ ձեր երեխաները նույնպես զբաղվեին ֆուտբոլով

8 -Հաճելի կլիներ, սակայն ես չեմ պարտադրի նրանց։ Նրանք ինքներույն կորոշեն իրենց ապագան, ես էլ կփորձեմ խորհուրդներ տալ նրանց։ Ես կլինեմ նրանց հետ կյանքի ամենադժվար պահերին

9․ Կան Բարսելոնայում մարզիկներ, որոնց հետ դուք լարված հարաբերությունների մեջ եք

9 -Բարսելոնայում տիրում է շատ ջերմ մտերմիկ հարաբերություններ։ Տարաձայնությունների դեպքում փորձում ենք այն լուծել հարթ ճանապարհով և առանց կռվի

10․Ձեզ չեն նյարդայնացնում փողոցում երկրպագուների անսպասելի հարձակումները

10 — Եւ այո, և ոչ։ Երբեմն երկրպագուները անում են այնպիսի գործողություններ, որ չնյարդայնանալն ուղղ

ակի անհնար է

11․ Ինչ խորուրդ կտաք պատանի ֆուտբոլիստներին ապագայի համար

11 — Լինել լավատես, համառ, նպատակասլաց և երբեք չվախենալ դժվարություններից, պայքարել մինչևվերջ

Շնորհակալություն հարցազրույցի համար

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.