Կարծիքներ տարբեր հարցերի շուրջ․․․

Շատերն ապրելով Արցախում, չունեն պատկերացում ՝ ով է արցախցի երիտասարդը, ինչ նախասիրություններ ունի և դեպի ուր է ձգտում․․․

Ես փորձեցի զրուցել զրուցել Արցախի Պետական Համալսարանի Բնագիտական ֆակուլտետի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնի ուսանող Էրիկ Հայրապետյանի հետ։

ինչպե՞ս է անցնում քո կյանքը համալսարանում։

Դժգոհելու պատճառ չունեմ, այսպես շարունակվի շատ լավ կլինի։

Իսկ ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ։

Ազատ ժամանակ ունենալու դեպքում վազում եմ Ֆուտբոլի խաղադաշտ, շատ եմ սիրում հետևել ֆուտբոլային խաղերին և խաղադրույքներ կատարում գրեթե միշտ․ մի խոսքով շատ ուժեղ ֆուտբոլի ֆանատ եմ։

Էրիկը սիրողական խաղի ժամանակ

Գրեթե՞ միշտ, իսկ կա, որևէ թիմին որին երկրպագում ես

Համարյա միշտ խաղադրույք եմ կատարում (հպարտորեն ժպտում է) Երկրպագում եմ Անգլիական MU թիմին,արդեն 8–10 տարի է,կարճ ասած մանկուց MU-ի “”մոլլի” երկրպագու եմ:

Ինչ ես կարծում MU կհաղթի “Եվրոպա լիգան”

Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ MU-ը այս տարի կբարձրացնի Եվրոպա լիգայի գավաթը։ 99,9%-ով համոզված եմ:

Նշել էիր որ խաղադրույքներ ես կատարում, ինչ որ հաջողություններ ունե՞ս

Այո մեծ հաջողություններ ունեմ,ես վեջերս 245.հազար դրամ եմ հաղթել Vivaro bet բուքմեյքերական ակումբից և շատ ուրախ եմ, ես մանկուց խաղադրույքներ եմ կատարում:

Չես կարծում, որ դա վատ հոբբի է

Ինձ շատ են ասել որ վատ է , բայց ես այդպես չեմ կարծում, եթե մարդը խելոք է լինում, ժամանակին կարողանում է կանգնել ազարտի մեջ չի ընկնում, ապա իմ կարծիքով կողքից գումարներ վաստակելու միջոց է:

Իսկ հետաքրքրվու՞մ ես քաղաքականությամբ

Այո սպասում եմ ապրիլի 2-ի ընտրություններին և երկրպագում եմ Հ.Հ.Կ. կուսակցությանը և ցանկանում եմ, որ Հ.Հ.Կ. հաղթի:

Շատերրն ասում են, որ “Ծառուկյան Դաշինք”-ը ավելի ուժեղ կուսակցություն է ևկարծիքներ կան, որ հաղթող կճանաչվի։

Ինձ թվում է որ Ծառուկյան դաշինքը շատ ձայներ կհավաքի,բայց Հ.Հ.Կ.-ին անցնելը անհնար է։ բարձր ձայներ կհավաքի նաև Դաշնակցուտյունը և Օսկանյան,Օհանյան և Հովհաննիսյան դաշինքը:

Ինչպե՞ս ես ընդունում այն փաստը, որ Դ. Թրամմփը դարձավ Ա.Մ.Ն. նախագահ

Ճիշտն ասած ես նույնպես չէի սպասում,որ Թրամփը կդառնա նախագահ, նույնիսկ Vivaro-ն նրա հաղթանակի գործակիցը գնահատել էր 5,6, այսինքն համարյա անհնար է: Բայց կարծում եմ որ Դ. Թրամմփը ընտրվելով Ա.Մ.Ն.-ում լուրջ փոփոխություններ կլինեն, չեմ կարող ասել լավ թե վատ դա ժամանակը ցույց կտա։ Իսկ եթե ընտրվեր Հ. Քլինթոնը երկիրը կկառավարեր ինչպես Օբաման և մինչ նա եզած նախագահները:

Իսկ կարո՞ղ ես ասել, թե ինչից է սկսում հայրենասիրությունը

Իմ կարծիքով հայրենասիրությունը սկսվում է մարդու քայլերից այսինքն թե ինչպես է մարդը ծառայում հայրենիքին, դա կարող է լինել սահման պահելը, թե բարեգործությունները , դա մարդը դա պիտի ապացուցի ոչ թե խոսքով, այլ գործով:

Իսկ դու ի՞նչ ես արել քո հայրենիքի համար

Ճիշտն ասած եթե հիշեմ իմ ապրած 17 տարիները, ապա չեմ կարող հիշել այնպիսի մի մեծ գործ ,որ արել եմ հայրենիքիս համար։ Բայց մոտենում է այն պահը որ ես պետք է գնամ ծառայության և կարծում եմ ,որ հենց ծառայելով և սահմանները պաշտպանելով այսպես ասած սրտիս հայրենասիրությունը տալ հայրենիքիս:

Իսկ ի՞նչ ես մտածում թումոյի մասին, լավ կենտրոն է

Ես գտնում եմ որ Արցախում գործող լավագույն ծրագրերից մեկն է, և մեզ անհրաժեշտ է կրթված և նոր տեխնոլոգյաներին տիրապետող սերունդ և թումոն նրանց կտա այդ ամենը:

Ի՞նչ կմաղթես թումոյացիներին

Ես նրանց կմաղթեմ արցախյան երկարակեցություն, սիբիրյան տոկունություն ու ճկնություն և կցանկանայի, որ նրանք իրենց բոլոր ուժերը ներդրեն IT վոլորտը զարգացնելու համար, և գիտակցել որ վաղվա ապագան նրանց ձեռքերում է:

Like what you read? Give Lernik Bedyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.