1.Կարո՞ղ եք նշել ինչ դեր է ունեցել համալսարանը 1988 թվականի պատերազմի ժամանակ․․․

2․Սկզբում ի՞նչ անուն է ունեցել մեր համալսարանը։

3․ԱրՊՀ լավ կողմերը։

Համալսարանի պատմության, ներկայի նաև ապագա նախագծերի մասին զրուցել եմ բանասիրական գիտությունների դոկտոր ու պրոֆեսոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանի հետ, ով նաև համալսարանի լրագրության ամբիոնի դասախոսներից է։

Սոկրատ Խանյանը պատմում է, որ 1988 թվականից սկսած, նաև դրանից առաջ, համալսարանը եղել է ազատագրական պայքարի օջախ։ «Մեր համալասարանը, մասնավորապես հայկական բաժինը նկատեց, որ բոլոր ԲՈՒՀ-երն ավելացնում են իրենց ուսանողների թիվը», նշում է դասախոսը։

Նա պատմում է, որ եկավ մի պահ, երբ հայ ուսանողների թիվը կազմում էր 100, հակարակորդի ուսանողների թիվը՝ 300 էր։

Սոկրատ Խանյանը նաև համալսարանի նախկին դեկանն է եղել։ Նա պատմում է, որ այդ փաստին արձագանքեցին ոչ միայն Ադրբեջանի, Նախիջևանի հայ դասախոսները, այլև Զորի Բալայանը և ազատագրական պայքարի մեր բոլոր մասնակիցները։

«Մեր համալսարանը դարձավ ազգային ազատագրական պայքարի թեժ օջախ և պատահական չէ, որ 1992 թվականի փետրվարին, մեր ուսանողները դուրս եկան բողոքի։ Այդ ժամանակ 400 հայ ուսանողներ մեկնեցին ռազմաճակատ և մասնակցեցին պատերազմին, որոնցից 72 չվերադարձան։ Այնպես որ համալսարանը չէր կարող անմասն մնալ ազատագրական պայքարից», պատմում է Սոկրատ Խանյանը։

Դասախոսի խոսքերով համալսարանը եղել է Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ։ 1969 թվականին Հեյդար Ալիևը փակեց Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը, որտեղ սովորում էին 5000-ից ավելի ուսանող։

«ԼՂԻՄ-ի մտավորականները պահանջեցին, որ իրենք էլ ԲՈՒՀ ունենան։ Ալիևը փակեց Բաքվի հայկական բաժինը և բերեց Ստեփանակերտ։ Մեր համալսարանի բաժիններին ավելացրեց ադրբեջանական և ռուսական բաժինները», նշում է պրոֆեսորը։

1988 թվականից համալսարանն անվանվեց Արցախի մանկավարժական ինստիտուտ։

«Երբ 1988 թվականին սկսվեց արցախյան շարժումն՝ ադրբեջանցի դասախոսներն իրենց շատ վատ էին պահում։ Այդ ժամանակ ես դեկան էի և մտա գրականության կաբինետ ու տեսա, որ հայ գրողների նկարները պատռած է։ Փակեցինք ադրբեջանական բաժինը։

«Հայտարարեցինք, որ այլևս ընդունելության հայտեր չենք ընդունում, քանի որ պատերազմ էր և ուսանողներին տեղափոխեցինք Վանաձոր։ Երբ այնտեղ երկրաշարժ՝ եղավ վերադարձանք Արցախ: 1993 թ Վանաձորի մանկավարժական Արցախի բաժնի և Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտների միացումից ստեղծվեց ԱրՊՀ-ն, որի առաջին ռեկտոր եղավ Արպատ Ավանեսյանը»։

«ԱրՊՀ-ի լավ կողմերն այն է, որ ուսանողները ոչ միյայն Արցախից էին, այլև Հայաստանից և այնպես ենք կազմակերպել որ սովորողները միյաբանվեն։ Մեր համալսարանը չենք կարող համեմատել Երևանի պետական համալսարանի հետ, այդ իսկ պատճառով ԵՊՀ-ից և Վանաձորից դասախոսներ էինք հրավիրում ու միասնական ուժերով կայացման ճանապարհով էինք տանում»

Այսօր էլ համալսարանն անհրաժեշտ երևույթ է։

Կար ժամանակ, որ հեռակա բաժնի հետ միասին մոտ 5 հազար ուսանող ենք ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ որևէ վտանգի դեպքում համալսարանի ողջ երիտասրդությունը պատրաստ է ոտքի կանգնել։ Ժամանակին դասախոսական կազմը ևս զենք վերցրեծ։

Սոկրատ Խանյանը վստահ է՝ մեր երիտասարդությունը փրկեց մեր ազգային արժանապատվությունը։ Համալսարանը մշտապես կատարել է իր պատմական առաքելությունը։

«Աշխատում ենք ունենալ այնպիսի բազա, որ կարողանանք մրցել Երեւանի պետական, ինչու չէ, նաև Մոսկվայի համալսարանների հետ։ Մեզ համար կարևոր է Արցախի, Սփյուռքի և Հայաստանի միասնությունը։ Դրա համար էլ հաճախ դասախոսներ ենք հյուրընկալում», ասում է Սոկրատ Խանյանը։

80-ական թվականների վերջում՝ Արցախյան ազատամարտի առաջին օրերից սկսած համալսարանի գրեթե բոլոր ուսանողներն ու դասախոսները կամավոր զինվորագրվեցին:

Արդյունքում Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտում ժամանակավորապես դադարեցին պարապմունքները։ Հայկական ու ռուսական բաժինները նույն թվականի նոյեմբեր ամսին տեղափոխվեցին Հայաստան՝ Վանաձոր, ուսումը շարունակելու համար:

Սոկրատ Խանյանը պատմում է, որ 1988 թվականից սկսած, նաև դրանից առաջ, համալսարանը եղել է ազատագրական պայքարի օջախ։

«Մեր համալասարանը, մասնավորապես հայկական բաժինը նկատեց, որ բոլոր ԲՈՒՀ-երն ավելացնում են իրենց ուսանողների թիվը», նշում է դասախոսը։
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.