Արամ MP3-ին Թումո կենտրոնում

Արամ mp3-ին

Արամ Էմպտրին ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին։ Արամի մայրը ուսուցչուհի է, իսկ հայրը՝ ատամնաբույժ։ Արամը գերակտիվ երեխա է եղել է և հաճախել է կառատեի։ Բակային կռիվների գլխավոր հերոսը Արամն էր։ Այդ ժամանակ նրա արկածները ավարտվում էին ծեծկռտուքով կամ ինչ -որ բան կոտրելով։ Նոր բան սովորելիս առաջինը իմանում էր իր փոքր եղբայրը, որովհետև առաջինը փորձում էր եղբոր վրա։

Նրա բազում տաղանդներից է հումորը։ Դա բացահայտվեց դեռ դպրոցում։ Ունենալով գեղեցիկ ձայն և սուր միտք՝ նա համատեղել է երգն ու հումորը, իսկ երգել սկսել է բժիշկների խորհրդով։ Արամ Էմպետրին Եվրատեսիլին մասնակցելու փորձությունը նման պատվով հաղթահարեց և պատրաստ է ավելի մեծ բեմերում մրցույթների մասնակցելու։ Արամը գնաց դպրոց արդեն տառաճանաչ։

Հարցման արդյունքում պարզվեց որ մեծ մասը ճանաչում են Արամին։

Մարդկանց կարծիքով Արամ Էմպետրին չունենալով երաժշտական կրթություն , բայց լինելով լավ հումորիստ, ավելի լավ է երգում, քան այլ շատ երգիչներ: Արամ Էմպետրին մինչև երգով զբաղվելը, զբաղվել է կառատեով։

Նա, մինչև Եվրատեսիլին մասնակցելը, 2014 թվականին այցելել է Երևանի Թումո կենտրոն, շփվել մի քանիսի հետ՝ օրինակ երաժշտություն դասընթացի երեխաների ու դասընթացավարի հետ։ Երաժշտության դասընթացավար Ծովինարը պատմում էր, որ նրա այցը շատ անսպասելի էր թե իր, թե երեխաների համար։

Ծովինարը և Արամը

Ծովինանարը, իմանալով դրա մասին, շատ ուրախացավ և պատկերացրեց, թե ինչքան կուրախանան երեխաները։ Այնուհետև պատրաստեցին փոքրիկ տաղավար, դրանից հետո երեխաները բաժանվեցին խմբերի։ Նրանցից մի քանիսը նկարահանում էին, մի քանիսն էլ ապահովում էին ձայնը և մեկն էլ հաղորդավար էր։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.