Զբոսաշրջության ներուժը Դիլիջանում

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկն է։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն, ամեն տարի Հայաստան է այցելում 1 միլիոնից ավել զբոսաշրջիկ, սակայն պետական կառավարման մարմինները մտադիր են առաջիկա տարիներին այդ թիվը հասցնել մինչեւ 3 միլիոնի։ Զբոսաշրջիկները հիմնականում իրենց հանգիստը անց են կացնում առողջարանային վայրերում, որոնցից առավել հայտնի է Դիլիջանը։

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

Դիլիջանը հաճախ անվանում են Հայկական Շվեյցարիա։

Քաղաքի չքնաղ բնապատկերն ու մաքուր օդը դրական ներգործություն են ունենում հանգստացողների վրա։ Այստեղ է գտնվում «Դիլիջան Ազգային Պարկը», որը հարուստ է յուրօրինակ կենսաբազմազանությամբ։ Տարածքում կան երկու տասնյակից ավել աղբյուրներ, որոնցից առավել տարածված են «Դիլիջան» եւ «Ֆլորովա Բալկա» հանքային աղբյուրները։ Քաղաքում կան բարձրորակ եւ հարմարավետ հյուրանոցներ, որոնք բարձր են գնահատում զբոսաշրջիկների կողմից:

Հարցման արդյունքներ։
«Բարեւ Արմենիա» տուրիստըական կայքի տեղեկություների համաձայն՝ զբոսաշրջիկները բարձր են գնահատում Դիլիջանի բոլոր հանգստյան գոտիները, հատկապես՝ «Դիլիջան »առողջարանային համալիրը։

Ցանկանալով տեղեկություններ հավաքել դիլիջանյան զբոսաշրջության ներուժի մասին՝ մենք այցելեցինք այնտեղ։

Զրուցելով ընդունարանի աշխատակից տիկին Ռոզայի հետ՝ պարզ դարձավ, որ զբոսաշրջիկների մեծ հոսք դիտվում է գարնան եւ աշնան ամիսներին, ամռանը եւ ձմռանը հյուրանոց են այցելում հիմնականում տեղաբնիկներ։

Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են խմբերով, անձնակազմի միջին քանակը՝ 10–15 հոգի, ամենաքիչը հյուրանոցում անց են կացնում 3 օր, իսկ այն զբոսաշրջիկները, որոնք էքսկուրսիաներ են կազմակերպում Հայաստանի տարածքով, հիմնականում մեկ կամ երկու գիշեր են անցկացնում եւ շարունակում իրենց էքսկուրսիան։

Տուրիստներ հիմնականում այցելում են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Գերմանիայից։ Քիչ չեն նաեւ չինացիները։ Հյուրանոցը քայլարշավներ չի կազմակերպում, բայց ցանկության դեպքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ծանոթանալ Դիլիջանի որոշ գեղատեսիլ վայրերին։

Հուսով ենք, առաջիկա տարիներին ավելի աճ կգրանցվի Դիլիջանյան զբոսաշրջության ոլորտում։

Հեղինակ՝ Լեւոն Խաչատրյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.