Մարգահովիտի երիտասարդական կենտրոն՝ կրթական հնարավորությունների նոր ալիքը

Դիլիջանից մոտ 25 կմ հեռավորության վրա գտնվող Մարգահովիտ գյուղում շուրջ 4 տարի գործում է երիտասարդական կենտրոնը, որտեղ համայնքի երիտասարդներն աշխատում են կամավորական հիմունքներով:

Կենտրոնի հիմնական նպատակն է կրթական նոր հնարավորություններ ընձեռնել երիտասարդներին ու զարգացնել համայնքը:

Կենտրոնի կամավորներն այս պահին 20 -նն են: Նրանք հնարավորություն ունեն մասնակցելու թե՛ տեղական, թե՛ միջազգային փոխանակման ծրագրերի, կոնֆերանսների, ֆորումների։

Արդեն մի տարի է, ինչ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից Խաղաղության Կորպուսի հետ համագործակցության շրջանակներում Մարգահովիտում է Նիկ ՓԻթթմանը, ով համագործակցում է կենտրոնի թիմի հետ։ Ի դեպ, ի զարմանս գյուղացիների, նա շատ արագ կարողացավ հայերեն սովորել:
«Երբ հեռանամ՝ կկարոտեմ երկիրը, գյուղը, իմ ընտանիքին, որի հետ հիմա ապրում եմ, ինչպես նաեւ Երիտասարդական Կենտրոնը», խոստովանում է Նիկը։ Նա խոստանում է ոռ վեռադարնալու է:Նա շատ է սիրում իր աշխատանքը։ Նիկը նաև անգլերենի խմբակ է հիմնել լեզուն սովորել ցանկացող 15 տարեկանից բարձր անձանց համար:

Կենտրոնի նախագահն է Էմիլիա Մարտիրոսյանը, ում մտահաղացմամբ այստեղ հաճախ տարբեր թեմաներով սեմինարներ ու այլ միջոցառումներ են իրականացվում:

Էմիլիա Մարտիրոսյանը
Երիտասարդական կենտրոնը համագործակցում է այնպիսի կազմակերպությունների ու հաստատությունների հետ, ինչպիսիք են Դիլիջանի համայնքային դպրոցը, Դիլիջանի Միջազգային քոլեջը, Վանաձորի ՀԿ կենտրոնը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Հայաստան ծառատունկ ծրագիրը և այլն: Կենտրոնը համագործակցում է ինչպես տեղական այնպես էլ մարզային իշխանությունների հետ:

Էմիլիա Մարտիրոսյանը պատմում է, որ մեծ հաճույքով է կատարում իր աշխատանքն ու իրեն լավ է զգում այն ժամանակ, երբ կարողանում է օգտակար լինել իր համայնքին։

«Կենտրոնի անդամները հաճույքով են մասնակցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, դասընթացներին, աշխատում են մեծ ոգեվորությամբ», նշում է նա։

Շատ մասնակիցների անգլերենի իմացությունը զարգացել է UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հետ համագործակցության և Նիկի՝ այստեղ գտնվելու շնորհիվ։ Երիտասարդական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում երիտասարդները սկսեցին ավելի հետաքրքրվել գյուղի գործունեությամբ, ավելի ակտիվ և անկաշկանդ դարձան՛՛, նշում է Էլմիրան:

Շատ աղջիկներ սկսել են ֆուտբոլ խաղալ GOALS աղջիկների առաջնորդության ծրագրի և UWC Դիլիջանի աջակցությամբ, ինչը նորարարություն էր գյուղական համայնքի համար:Իսկ տղաներն էլ լողի են հաճախում:

Կենտրոնի 4 ամյա գործունեության արդյունքում վերանորոգվել է գյուղի թանգարանը, 80 ամյա գրադարանը, որը նաև համալրվել է անգլիալեզու գրականությամբ: Վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը, գյուղում ստեղծվել է համակարգչային ռեսուրս կենտրոն, ստեղծվել է երիտասարդների կրթական և ժամանցային կենտրոն:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.