Կարճ Փաստեր` ավելին քան ուղղակի փաստեր

Կարճ փաստեր խումբը ստեղծվել է 2017 թվականի ապրիլի 4-ին: Քանի որ հայկական ինստագրամում պաստերի մասին էջ չկար, ադմին` Արսենը որոշեց, որ պետք է բացի այսպիսի էջ: Սկզբում նա եղել է մենակ, բայց հետո Դավիթի (Wdiji) շնորհիվ ավելացել են նաև մյուս ադմինները:Նրանք ծանոթացել են էջի շրջանակներում և այդպես շարունակել իրենց ընկերությունը:

Արսեն

Մինչ ինստագրամյան էջ բացելը, նրանք ունեցել են ֆեյսբուքյան էջ, որի հիման վրա էլ ստեղծվել է մյուսը: Ֆեյսբուքյան էջը բացել է Էմիլը, որտեղ էլ աշխատանք կատարելով մտերմացել են: Եվ մինչ օրս այն գործում է և ակտիվ է:

Ադմինները ամեն օր անում են փաստեր և տարբերություն չկա, թե ով է անում: Այսպես ասած, հիմնականում անում է նա, ում հարմար է լինում: Նրանք օրեկան գցում են այնքան փաստ, ինչքան կարողանում են գտնել:

Այս պահին ադմին Սուրենը ժամանակավոր գտնվում է Քենիայում, իսկ Արսենը` Ռուսաստանում: Բայց դա նրանց բոլորովին չի խանգարում: Համացանցի միջոցով նրանք շարունակում են իրենց շփումը և կապը չեն կորցնում:

Նրանց շատ է դուր գալիս իրենց աշխատանքը: Եվ նույնը կարող ենք ասել հետևորդների մասին: Բոլորը անխտիր հավանում են Կարճ Փաստերի կատարած աշխատանքը: Ճիշտ է, ոմանք փորձում են ապացուցել, որ փաստերը սխալ են, բայց այդ ամենը տեղի է ունենում ապարդյուն: Պատճառն այն է, որ Կարճ Փաստեր էջի նյութերը միշտ ճիշտ են:

Այն հարցին, թե ինչ խորհուրդ կտաք սկսնակ բլոգգերներին, նրանք պատասխանեցին “ Մենք բլոգգեր չենք, մենք ինստագրամեր ենք”: Ադմինները խորհուրդ են տալիս, լինել հետաքրքիր և ակտիվ և ինչն ամենակարևորն է չկրկնվող:

Կարճ Փաստերը ունի նաև իր յութուբյան ալիքը: Այնտեղ երբեմն լինում են փաստեր տեսանյութերի տեսքով, որոնք նույնպես ուսուցողական են և շատ հետաքրքիր: Ահա և նրանց տեսանյութերից մեկը`

Այս պահին բացի ԿՓ-ից գործում է Կարճ Փաստեր Days: Այնտեղ հիմնականում լինում են փաստեր, թե ինչ է տեղի ունեցել տվյալ օրը: Այդ էջն էլ ոչ պակաս հետաքրքիր է:

Օրինակ`

Այս պահին ԿՓ էջն ունի 20հազար + հետևորդ և նրանց հիմնական նպատակն է հասնել 50հազար հետևորդի: Այս ընթացքում նաև ձեռք են բերել շատ ընկերների, որոնց հետ շփումը շարունակվում է, իսկ մնացածը` ուղղակի հետևորդներ և ծանոթներ:

Ի դեպ, ԿՓ էջում այս պահին կա 4 ադմին, իսկ ԿՓ Days էջում` 5:

Նրանք են`

Արսեն Սարգսյան

Ռաֆո Ստեփանյան

Սուրեն Խառատյան

Էմիլ Զաքարյան

Կարո Այրումյան (ԿՓ Days)

Ես ինքս ապշած եմ նրանց կատարած աշխատանքից, քանի որ ընդամենը մի քանի ամսում կարողացան հասնել անհավատալի հաջողությունների: Հուսամ ապագայում աս հաջողությունները կկրկնապատկվեն:

Հեղինակ` Անի Մինասյան

Like what you read? Give Ani Minasyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.