Եթե ընտրության հնարավորություն ունենայի կդառնայի Վարդագույն Թռչող Փղիկ

Հարցազրույց ?

Եթե ընտրության հնարավորություն ունենայի կդառնայի Վարդագույն Թռչող Փղիկ. այն փղիկից, որին մեկ անգամ տեսել եմ գրքում և անմիջապես սիրել:

Ունեմ մոռանալու հատկությում, որը նաև կարող եմ համարել տարօրինակություն, այ օրինակ հաջորդ վայրկյանին կարող եմ մոռանալ այն, ինչ ասում եմ հիմա:

Չեմ հավատում նման գերբնական էակններին, ինչպիսիք են ջրահարսները, վամպիրները և այլն:

Ունեմ երազանաք հանդիպելու Apple-ի հիմնադիրներից ինչ-որ մեկին, կամ աշխատելու հենց Apple կազմակերպությունում:

Արարքներ, որոնք կուզենայի փոխել չկան։ Կարծում եմ, ամեն վատ արարք իր ետևից մեզ տալիս է փորձ և զգուշություն, որ այլևս չկրկնենք դրանք:

Կարծում եմ, որ երազանքները իրականանալու համար են ստեղծված, միայն պետք է ցանկանալ և գործել:

Մարդիկ, եթե ցանկանան փոխվել կարող են, իսկ եթե ոչ՝ չեն կարող:

Ես ունեմ մի վատ սովորություն․ շատ շուտ նյարդայնանում եմ և փորձում եմ դա փոխել: Բայց, եթե անկեղծ, դեռ չի ստացվում, սակայն հավատում եմ, որ կստացվի։

Հասարակության փոքրամասնություններին վերաբերվում եմ նեյտրալ. ոչ համակրում եմ, ոչ էլ ատում: Կարծում եմ, նրանք իրենք են ընտրում իրենց կյանքը:

Տիեզերքում եղել է մի մեծ, վարդագույն փղիկ, որը պատերազմի ժամանակ պայթել է և առաջացել է մեր մոլորակը՝ Երկիրը, իսկ փղիկի մասնիկներից առաջացել ենք մենք՝ մարդիկ:

Սեղանիս վրա ունեմ հուշանվեր, որն ինձ հիշեցնում է փոքր ժամանակ ընտանիքիս հետ արտերկիր ճանապարհորդությանս մասին: Կան նաև նկարներ, որտեղ ես փոքր եմ, և ամեն անգամ դրանք նայելիս հաճելի հիշողություններ են արթնանում:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.