Հարցազրույց Սաթեն Գասպարյանի հետ

  • Իմ կյանքի լավագույն պահերը տեղի են ունեցել Թումոյում, երբ ես սովորել եմ ֆիլմերի ոլորտում, և դարձել Tumo News-ի անդամ, քանի որ այդպիսով բացահայտել և զարգացրել եմ իմ կարողությունները լրագրության ոլորտում:
  • Սիրում եմ ստեղծագործել,գրել հետաքրքիր պատմություններ: Զբաղվում եմ նաև ընթերցանությամբ: Ամենից շատ սիրում եմ ինքնակենսագրական/կենսագրական գրքեր որոնցից են՝ Լեոնարդո դա Վինչի, Չարլի Չապլինի, Ֆեդերիկո Ֆելինի, Գյոթե և շատ այլ ուրիշների կենսագրական գրքեր:
  • Իմ հիմնական նպատակը դառնալ լավ մասնագետ և իմ նախընտրած ոլորտի մեջ հասնել հաջողությունների:
  • Շփվող մարդ եմ: Խոսում եմհիմնականում այն մարդկանց հետ, ովքեր որ ինձ նման են իրենց բնավորությանբ:Բայց կան նաև շատ մտերիմ ընկերներ,որ բնավորությունով ամբողջովին տարբեր են:
  • Սիրում եմ գնալ արշավների:Ունեմ կամքի ուժ և կարողանում եմ հաղթահարել ամեն մի դժվարություն:Երբ մի անգամ եղել եմԽնձորեսկի կամուրջի մոտ ես վախեցել եմ այն անցնել , քանի որ այն բավականին բարձր էր, բայց իմ հետաքրքրությունը,թե ինչ կա կամուրջի մյուս ծայրում, ինձ ստիպել է անցնել կամուրջը: Այդպես եմ վարվում նաև կյանքում երբ հանդիպում եմ դժվարությունների։ Անհնարին ոչինչ չկա։
  • Իմ համար ամենալավ բնավորության գիծը, որ պայքարող եմ և կարողանում եմ հասնել իմ նպատակներին:
  • Որպես կարգախոս ` “People with passion can change the world”
    S.Jobs.
  • Ամենակարևոր հասկացություն այս կյանքում ինձ համար գոյություն չունի:Ես ունեմ նպատակներ,որոնց պետք է հասնեմ:Դրանք են ինձ համար առաջնային կարևոր բաները:
  • Իդեալական մարդիկ չկան,հետեևաբար չկան իդեալական ընկերներ:
  • Պաշտում եմ դիտել ֆիլմեր, և առանց կինոարվեստի իմ կյանքը հետագայում չեմ պատկերացնում։ Ֆիլմում ես առաջնային ուշադրություն է դարձնում նրա պատմությանը։ Սիրում եմ Ֆ․ Ֆելինիի, ինչպես նաև Անդրեյ Տարկովսկու աշխատանքները որպես դասական կինոարվեստի մեծ ներկայացուցիչներ։ Անհամբերությամբ սպասում եմ այս տարվա Օսկար մրցանակաբաշխությանը դիտելուն։ Սիրելի ֆիլմերից են՝ The Godfather, Room, Brave heart, The Revenant և շատ այլ ուրիշներ։
  • Մարդկանց մեջ գնահատում եմ պատասխանատվության զգացումը։Ինձ համար շատ կարևոր է կյանքում լինել պատասխանատու անհատ հատկապես գործնական ոլորտում։
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.