Դիլիջանի երկրագիտական թանգարանի հարեւանությամբ է գտնվում քանդակագործ Աշոտ Բաբայանի տունը, որը նա արվեստանոցի է վերածել: Այս հատվածը բաց երկնքի տակ գտնվող թանգարան է հիշեցնում:

Աշոտ Բաբայան
Աշոտը դժվարությամբ է շփվում, հարցազրույցներ չի տալիս, գերադասում է ինքնաարտահայտվել իր ստեղծած աշխատանքներով: Բայց եթե նա զգա, որ իսկապես հետաքրքրված եք, պատրաստ է ժամերով զրուցել կյանքի, քաղաքականության մասին, ներկայացնել իր աշխատանքներն ու կիսվել մտքերով:
Աշոտ Բաբայանը տունը

Աշոտ Բաբայանը ծնվել ու մեծացել է Դիլիջանում՝ իր տունը վերածելով փոքրիկ թանգարանի: Առաջին իսկ հայացքից հումորասեր Աշոտ Բաբայանը իրեն համարում է հասարակ մարդ, սակայն համոզված է, որ իր տաղանդը աստվածատուր է:

-Քանի տարեկան ե՞ք, հարցնում եմ նրան:
-16:
-Ես էլ:
-Լավ ասիր, ինձանից էլ լավ ասիր, 60 տարեկան եմ: Գիտե՞ս, չէ, հենց թոռնիկս ծնվեց, միայն այդ ժամանակ սկսեցի քանդակագործությամբ զբաղվել:

«Որդուս խոստացել էի, հենց թոռնիկ ունենամ սկսելու եմ էս գործը: Երբ թոռնիիկս ծնվեց` կյանքս 180 աստիճանով փոխվեց», հիշում է Աշոտը:

Նրա ստեղծած յուրաքանչյուր քանդակ իմաստակիր է: Իսկ երբ յուրաքանչյուր աշխատանքնի նշանակության մասին քեզ պատմում է հենց հեղինակը՝ կարելի է ուղղակի ժամերով լսել:

Դարդաղանն ու Ջինի ականջը
Սա Ջինի ականջն է, պարզվում է այստեղ կարող ես գումար գցել, շշնջալ ականջին քո ցանկությունը, հավանականությունը մեծ է, որ այն կկատարվի: Անպայման վերադառնալու եմ, որ ցանկություն պահեմ, այդ պահին մոտս գումար չկար: Սա էլ դարդաղանն է՝ մի ժամանակ Դիլիջանի խորհրդանիշն է:
Դավիթի ու Աշոտի աստղերը
- էս մեկը Դավիթի աստղնա, էս էլ Աշոտինը : Աշոտը գիտե՞ս ով ա :
- Դու՞ք :
-Հա :
Վասիլիկի տնակը
Վասիլիկի տնակն է, հեղինակն ասում է, որ այն տխուր աղջիկների համար է, որպեսզի նստեն այնտեղ և սպասեն իրենց՝ սպիտակ ձիով ասպետին:
- Գիտե՞ս «մի ստիր»-ը ինչ է :
- 10- ը պատվիրաններից մեկն է :
- Իսկ ինձ համար այն կյանքի նշանաբան է :

Այս կամարը նույնպես ունի իր խորհուրդը: Եթե չամուսնացած աղջիկները անցնեն նրա տակով և իսկապես հավատան, որ ամուսնանալու են, ապա դա իրոք տեղի կունենա :

Կամարը
- Էս էլ շունս ա, հաչում էր՝ դրա համար էլ անունը Հաչիկ դրեցի:
Հաչիկը

Աշոտ Բաբայանը գնահատում է արվեստն բոլոր տեսակները: Հետաքրքիրն այն է, որ նրա տանը չի դադարում հնչել ռադիոն, որի հնչյուններն առանձնահատուկ ներդաշնակություն են հաղորդում միջավայրին:

Աշոտը երաժշտույան իսկական գիտակ է, բայց ամենից շատ Արթուր Մեսչյանի ստեղծագործություններն է սիրում՝ «Երկու տարի է առանց դադարի Մեշչյան եմ լսում»:
Աշոտ Բաբայանը

Աշոտի ստեղծագործական գաղափարները ծնվում են ամեն օր, ինչպես նա ասաց մեր զրույցի վերջում:

«Մտքերս անսահմանափակ են, իսկ էս սարքածներս գաղափարներիս 1 տոկոսն էլ չեն կազմում», նշում է քանդակագործը:

Հեղինակ՝ Լուսինե Գուլյան

Տեսանյութ ՝Էսմա Հովհաննիսյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.