Կավագործությունը Հայաստանում հայտնի է դեռեւս շատ հին ժամանակներից։ Չնայած կավից պատրաստված իրերի հանդեպ պահանջարկը զգալիորեն նվազել է, բայց շատ կավագործներ չեն թողնում իրենց աշխատանքը՝ փորձելով պահպանել ու խթանել այս արհեստի զարգացումը։

Դիլիջանը առանձնանում է իր մշակույթով, որի կարեւոր մասն է կազմում նաեւ ւկավագործությունը։


Մասնագիտությամբ տնտեսագետ Արսեն Գոգչյանն աշխատում է Դիլիջանում գտնվող ամենատուրիստական ՝ Շարամբեյան փողոցում գտնվող կերամիկայի իր արհեստանոցում: Այն Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիրի բազմաթիվ արհեստանոցներից մեկն է:

Արդեն 14 տարի է, ինչ Արսենը զբաղվում է խեցեգործությամբ։ Նրա առաջին ուսուցիչն իր հայրն է եղել։ 20 տարեկան էր, երբ առաջին անգամ կավից թագուհու եւ թագավորի տեսքով ծաղկաման պատրաստեց:

Կավագործ Արսեն Գոգչյանը
«Մանկուց երազել եմ հայրիկիս նման կավագործ դառնալ», պատմում է Արսենն ու հավելում , որ իր համար կավագործությունը շատ մեծ նշանակություն ունի:

«Սա նաեւ իմ սիրելի աշխատանքն է», նշում է կավագործը:

Արսեն Գոգչյանի աշխատանքներից
Արսեն Գոգչյանն ունեցել է շատ անհատական ցուցահանդեսներ եւ մի շարք միջոցառումների է մասնակցել Դիլիջանում գտնվող ժողովրդական թանգարանում:

Նա պատմում է, որ մեր օրերում շատ հայտնի է այս՝ հնուց եկած արվեստը։

«Կավը սկզբում լինում է երկրի ընդերքում, բայց կավ են ստանում նաեւ հալված հողից:Այն մշակում են, իսկ մշակումներից հետո այդ հողը դառնում է կավ, որն էլ սկսում են օգտագործել գնդի տեսքով», պատմում է Արսենը։
Արսեն Գոգչյանի արվեստանոցը

Խոսելով կավագործության մասին Արսենը նշում է, որ իր աշխատանքը բավականին բարդ է: «Իհարկե շատերը կարող են կավով աշխատել, բայց գեղեցկություն ստեղծելը ոչ բոլորին է տրված», ամփոփում է Արսենը:

Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Էսմա Հովհաննիսյանի

Տեսանյութի հեղինակ՝ Անուշ Մատինյան

Like what you read? Give Lusine Hovhannisyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.