Կավագործությունը հայտնի է շատ հին ժամանակներից։ Մեր օրերում այն շատ տարածված է։ Հնում մեծ նշանակություն ուներ կավագործությունը, որովհետեւ կավից էր պատրաստված ամբողջ սպասքը։ Կավե սպասքը օգտագործվում էր կերակուր պատրաստելու համար։ Կավագործությունը Հայաստանում հայտնի է շատ հին ժամանակներից։ Այժմ զգալիորեն նվազել է կավե իրերի պահանջը, բայց շատ կավագործներ չեն թողնում իրենց աշխատանքը եւ դեռ զբաղվում են կավագործությամբ։Դիլիջանը հարուստ մշակույթ ունեցող քաղաք է, որտեղ տարածված է նաեւ կավագործությունը։

Արսեն Կոքչյան
Արսեն Կոքչյան աշխատում է կերամիկայի արհեստանոցում։ Արդեն տասնչորս տարի է ինչ զբաղվում է խեցեգործությամբ։ Մանկուց երազել է դառնալ կավագործ իր հայրիկի նման։ Նրա համար շատ մեծ նշանակություն ունի կավագործությունը, դա նաեւ իր սիրելի աշխատանքն է։
Ըստ նրա մեր օրերում շատ հայտնի է այս հնուց եկած արվեստը։ Նրա աշխատանքը շատ բարդ է, որովհետեւ ոչ բոլորը կարող են կավից այդպիսի գեղեցիկ իրեր պատրաստեն։ Նրա առաջին ուսուցիչը եղել է իր հայրը։ Նա առաջին անգամ կավից պատրաստել է ծաղկաման թագուհու եւ թագավորի տեսքով քսան տարեկանում։

Կավը սկզբում լինում է երկրի ընդերքում, բայց կավ են ստանում նաեւ հալված հողից այն մշակում են ,իսկ մշակումներից հետո այդ հողը դառնում է կավ եւ գնդի տեսքով սկսում են օգտագործել։

Արսեն Կոքչյանը ունեցել է շատ անհատական ցուցահանդեսներ եւ մասնակցել է միջոցառումների ժողովրդական թանգարանում։
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.