Արցախցիները հյուրընկալ, թե վախեցած

Այսօր առավոտյան նամակ ստացա

„Hi Lusine jan, vonc es ? How is everything there? I sow your post in Facebook, is everything ok in Artsakh? How is your family”

Մտքերս վազեցին հետ ու հասան անցած ամառ։

Ստեփանակերտ

Տատիս փոքրիկ խանութում հացի հերթի տակ կանգնած մարդկանց եմ սպասարկում, միևնույն ժամանակ օգնում եմ տատիս ազատել պաղպաղակի սառնարանը, որի վրա դասավորված են հացերը։

Դիմացի մայթում նկատեցի արցախյան իրականությունից հեռու մեկին. մեծ ուսապարկ, երկար մազեր, փնթի վիճակ, ջրի մեծ շիշը ձեռքին, վառված երես ու շվարած աչքեր, որոնք տեսանելի էին օպտիկական ակնոցի տակ։

Կարծես զգաց, որ իրեն եմ նայում, մայթն անցավ ու մտավ խանութ, փորձում էր հայերենով բացատրել, որ ուտելու բան է ուզում։ Ես միայն հասկացա «հաց»-ը։

Դե իհարկե տատիկս մտածեց, որ մուրացկան է, և առաջարկեց նախորդ օրվա հացը։

վերջինս ոչինչ չհասկացավ ու շվարած շարունակում էր ինձ նայել

- Can I help you?

-Finally English , thank you. Yes please I need bread and yogurt.

Այդ պահին մեր խոսակցությունը սահմանափակվեց այդքանով։

Տատս դեռ զարմացած էր, Լուսինե էս հուվ՞ա, վեր անգլերենա խոսում, պեռվի դյոնումնում տըսնում անգլերեն խոսող բոմժ

-Տատ, մուրացկան չի, ճանապահորդա

- պահ

-Տատ դե մեր Անին էլ, Տատևն էլ տենց են ճանապարհորդում… դեռ խոսքս չավարտած.

-պետքա հմանչիս է, վեր քվերքդ էդ տեսքավ են….

- Տատ ջան սենց ճանապարհորդելով ավելի մոտիկից էս ծանոթանում երկրի մշակույթին, կյանքին, հյուրանոցի փոխարեն վրանում էս քնում, թանգարան գնալու փոխարեն մինչև ուշ գիշեր մարդկանց հետ էս շփվում…

Տատիկս մինչև այսօր չի հասկացել ասածներս.մեղադրելու չի. սովետական դաստիարակություն ունեցած մարդու համար կարևոր է աշխատել ամբողջ տարին ու ամառը գնալ Սոչի, Բաթումի կամ լավագույն դեպքում Ջերմուկ՝ հյուրանոցում հանգստանալու։

Երկար չշարունակելու համար ասեմ, որ տատիս համար տարօրինակ անծանոթի հետ հանդիպումից ժամեր հետո նորից հանդիպեցի նրան.

Պիտաչոկ

Ճանապարհորդը նստել էր խոտերին ու թիկն տվել ծառին, մեծ ուսապարկն էլ հարմարեցրել էր ձախ ձեռքի տակ ու վայելում էր մածունն ու հացը։

Ես հեռվից հետևում էի, երբ նկատեցի մի խումբ երիտասարդներ ինչպես են նայում ու խնդում. զարմացած են`մարդ, որ նստել է գետնին, մարդ ով ուտում է դրսում։

Ես մոտեցա ու խնդրեցի զրուցել. անունը Գրիգ էր հույն , ով ապրում էր Լոնդոնում, բավականին լավ աշծատանք ուներ՝ գրաֆիկ դիզաիներ։ Գրիգը ճանապարհորդում էր և աշխատում։

-Where will you stay ?

-Can I open my tent here?

-I’m not sure, but I will try to do something

Ես փորձում էի օգնել նրան, մտածելով, որ ինչ որ տեղ իմ քրոջն են օգնել։ Ես խնդրեցի սպասել նրան ու վազեցի տուն․ տատիկս կտրականապես հրաժարվեց նրան տուն թողնել․ վստահություն չէր ներշնչրել։ Ես չդադարեցի ու վազեցի մորաքրոջս տուն, բացատրեցի իրավիճակն ու խնդրեցի գիշերելու տեղ տալ. Դրական պատասխան ստանալուց հետո վազեցի Գրեգին ուրախացնելու…

Ամեն ինչ այնպես եղավ ինչպես պլանավորել էի.

Գրեգը մնաց մորաքրոջս տանը քսան օր, նա ճանապարհորդում էր ու վայելում արցախյան ընտանիքի հյուրընկալությունը։

Ճանապարհորդությունն Արցախում ավարտելուց հետո Գրեգը գնաց Երևան, որտեղ նրան դիմավորեց իմ ընտանիքը։

Ասում են Գրեգը Երևանում լավ ժամանակ է անցկացրել։

Առ այսօր մեր ֆեյսբուքյան չատը ակտիվ է.

“Hi Greg jan, thank you, everything is fine, what about you ? Greetings from my Grenadma”

Show your support

Clapping shows how much you appreciated Lusine Ishkhanyan’s story.