«Գունավոր», Գանգրահեր և ընկերասեր…Անժելա Ձվակերյանը պատմում է իր մասին.

Անժելան ։)

Անժելան Շիրակի մարզի Գյումրի քաղաքից է:

ՇՊՀ-ի քոլեջում նա սովորում է «Սոց. աշխատանք» բաժնում, 2-րդ կուրսում է:

Երբ խոսում են նրա ընտրած մասնագիտության մասին, նա միշտ նշում է, որ դա այդքան էլ իր ընտրությունը չի եղել. «Իրականում, իմ մասնագիտությունը ընտրել եմ մայրիկիս խորհրդով, և նաև պատահաբար, քանի որ մտադրված էի ընտրել «Զբոսաշրջություն» բաժինը, բայց, ցավոք այդ բաժնում դիմորդ միայն ես էի, այդ իսկ պատճառով մայրիկիս խորհրդով ընտրեցի «Սոց.աշխատանք»-ը»,-ասում է Անժելան:

Մի քանի օր առաջ լրացել էր Անժելայի 16 ամյակը… «Չնայած նրան, որ կան մարդիկ, ովքեր չեն սիրում իրենց ծննդյան օրը, պատճառաբանելով, որ ևս մեկ տարով մեծանում են, ես շատ եմ սիրում իմ ծննդյան օրը: Այն ինձ համար տոն է: Հարազատներս, ընկերներս, բոլորը կողքիս են լինում, իսկ կա՞ դրանից մեծ երջանկություն…»,- լայն ժպիտով նշեց Անժելան:

Անժելային երբեք հնարավոր չէ միայնակ տեսնել: Նա գրեթե միշտ շրջապատված է իր ընկերներով և մտերիմ մարդկանցով… «Այս կյանքում ամենից շատ վախենում եմ մենակ մնալուց, բայց ոչ տարածության մեջ միայնակ մնալուց, այլ երբ որպես անձ մնում ես միայնակ և կողքիդ ոչ ոք չկա: Հետևաբար շատ եմ սիրում ընկերներ, ընկերական շրջապատ, այդ իսկ պատճառով էլ ես միշտ անում եմ առաջին քայլը՝ ձեռք բերելով ընկերներ ու ստեղծելով ընկերական շրջապատ, չէ՞ որ մարդ հարուստ է իր ընկերներով»,-ասում է նա, բայց նաև շեշտում.

Երբ խոսում են երազանքների մասին Անժելան նշում է, որ սիրում է երազել, և հավատում է, որ երազանքները իրականանում են. «Սիրում եմ երազել, երազանքներս էլ շատ-շատ են, բայց ամենից շատ կցանկանայի, որ իրականանա այն, ինչ մայրիկս է ցանկանում և երազում, քանի որ նրանից առավել թանկ և սիրելի մարդ չկա ինձ համար…»,- ասում է Անժելան: :-)

Երբ նայում էի Անժելայի ֆոտոալբոմը, այնտեղ տեսա բազում գեղեցիկ նկարներ իր մանկությունից ու դպրոցական տարիներից, ու նա մի փոքր հուզվելուց հետո սկսեց պատմել նկարներից… «Ծնողներս պատմում են, որ մանուկ ժամանակ եղել եմ շատ աշխույժ, ուրախ, ստեղծագործող երեխա: Դեռ մանկուց շատ եմ սիրել քաղցրավենիք, և շատ ուրախ պահեր կան կապված քաղցրավենիքի հետ: Իսկ ես, անձամբ այդքան էլ չեմ հիշում, թե ինչպես եմ եղել փոքր ժամանակ»:

Անժելան քույրիկի հետ։ (Նա փոքրիկն է․)

Անժելայի հետ շփվելիս անհնար է նրա հագուստի կամ այս կամ այն իրի մեջ չնկատել Մեծ Բրիտանիայի դրոշը, կամ ասենք Բիգ Բեն․․․ Նա դա այսպես է պարզաբանում․ «Շա՜տ կցանկանայի գնալ Լոնդոն: Այնտեղի միջավայրը ինձ շատ է գրավում: Չնայած, որ ես իմ տեսակով շատ ուրախ և գունավոր մարդ եմ, իսկ այնտեղի եղանակը շատ անձրևոտ է ու մռայլ, բայց և այնպես շատ եմ սիրում Լոնդոնը իր աշտարակներով, թանգարաններով, կամրջով, թագավորական պալատով և զինվորներով»,- ասաց Անժելան:

Անժելան ԹՈՒՄՈ-ում

Չնայած այն բանին, որ Անժելան առանց եսասիրության իրեն համարում է առավել դրական մարդ, քան բացասական, բայց և այնպես նշում է, որ ունի բնավորության մի գիծ, որն իրեն կյանքում շատ է խանգարում…«Ինձ համար իմ գլխավոր թերությունն այն է, որ երբեմն շատ եմ վստահում մարդկանց, իսկ հետո էլ հիասթափվում…Տանել չեմ կարողանում մարդկանց երկերեսանիությունը: Ինձ համար ավելի լավ է, որ մարդիկ դեմ դիմաց կանգնած ասեն այն, ինչ մտածում են, քան իմ մեջքի հետևում խոսեն»,- խորը շնչելով ասաց Անժելան:

Իսկ իր ամենալավ բնավորության գիծը, ինչպես ինքն է նշում ՝ մարդկանց օգնելն է. «Շատ եմ սիրում օգնել մարդկանց: Երբ կարող եմ օգնել որևէ մեկին ինչ-որ բանով ինչո՞ւ չօգնեմ, քանզի ես դրանից ինձ լիարժեք և երջանիկ եմ զգում»,-ասում է նա:

Իսկ այն հարցին, թե նա համարո՞ւմ է իրեն հաջողակ, պատասխանում է այսպես. «Կարծում եմ հաջողակ կարող են լինել բոլորը, այդ թվում և ես: Ըստ իս իմ հաջողության գրավականն աշխատասիրությունը, չպարտվելու, առաջինը լինելու ցանկությունն է և ձգտումը, ինչպես նաև չզիջելլը ոչ մեկին…»:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.