Նորաձևություն ԹՈՒՄՈՅՈՒՄ

Դրսից Թումոյին նայելով թվում է, թե դա մի հասարակ շենք է` վարդագույն պատերով, բայց այդ պատերի ներսում գտնվում է մի ամբողջ աշխարհ: Աշխարհ, որտեղ մտածվում, ստեղծվում ու արարվում են նոր մտքեր,գաղափարներ… հենց երեխաների կողմից:

google map

Ամեն մի Թումոցի մի անհատ է թե՛ իր մտածելակերպով, թե՛ պահվածքով ու հոգեբանությամբ և թե՛ ճաշակով ու ոճով

Նայելով մարդու պահվածքին, քայլվածքին, ձայնին և ինչու չէ հագածին կարելի է շատ բան հասկանալ նրա մտածելակերպի, հոգեբանության… մասին, նույնիսկ եթե նրան տեսնում ենք I անգամ:

Իհարկե, մեր թումոցիները բացառություն չեն կազմում: Թումոյում կարելի է հանդիպել բազմապիսի մարդկանց. մեծ ու փոքր, առաջադեմ ու պահպանողական, բայց ոչ հետամնաց կամ անինքնավստահ, և իկարկե ՄՈԴԱՅԻԿ:

Միշտ արդիական դասական ոճ


Կարծես թե երբեք այս ոճը չի հնանա, սևի ու սպիտակի համադրումը միշտ էլ գեղեցիկ է դիտվում: Թումոյում հաճախ կարելի է հանդիպել այս ոճի ներկայացուցիչների, ովքեր համադրելով զարդերի ու մոդայիկ իրերի հետ ստանում են շատ հետաքրքիր ու նորաձև համադրում:

Գյանեին հաճախ կարելի է տեսնել այս ոճում:

Նա կլասիկը համադրելով տարբեր զարդերի, գունավոր պայուսակների հետ փորձում է ստանալ իր անհատական, անձնական ոճը։

Բացի կլասիկից նա շատ է սիրում նաև սպորտային ոճը,

նա նշեց,որ կարևորը հարմարավետությունն է,իհարկե տեսքը նույնպես կարևոր է,

նա աշխատում է համադրել այս 2-ը, և դա ստացվում է։


Ինչքան հաճելի են այս մեղմ գույները, մանավանդ թումոցիների հագին

Իլոնան շատ է սիրում մեղմ գույները։

Նա նախընտրում է այս ոճը և նշեց, որ դա իր ու հարազատներին շատ է ոգեհարազատ։Իլոնան չի սիրում լինել մարդկանց ուշադրության կենտրոնում, այդ իսկ պատճառով էլ խուսափում է վառ գույներից։

Նա շատ է սիրում ամառը, չէ որ հենց ամռանն ենք լինում ազատ մեր ոճի ընտրության մեջ։

Ինչպես շատերի այդպես էլ իր տրամադրության և եղանակի փոփխությունը որևէ արտացոլում թողնում է իր տեսքի վրա։

Նա տեսքը համարում է նորաձև, եթե այն համադրված է ճաշակով և կոկիկ և իհարկե ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Շատ է սիրում բաց վարդագույնը և երկնագույնը։ Չի սիրում կրկնվել նույ ոճի մեջ

Համարձակ համադըումներ

Միշտ էլ սիրել եմ համարձակ մարդկանց:Նրանց կարելի է նկատել հենց հագած զգեստից: Այդ վառ գույները..

Իսկ մեր թումոյում համարձակներ շատ կան:

Սպորտային

ինչպես հագնվել, որն է գեղեցիկ, իսկ, իսկ…

“Կարևորը հարմաիավետությունն է” կպնդեն սպորտային ոճի ներկայացուցիչները:Նրանք միշտ էլ նորաձև են, որովհետև չեն հետևում ստանդարտների… անում են այն ինչ ուզում են այն ինչ դուր է գալիս:


Յուրին շատ է սիրում զբաղվել սպորտով։Ըստ նրա այս ոճի առավելությունն նախ այն է, որ միշտ հարմար է, միշտ մոդայիկ ու մատչելի։ Նա սիրում է, որ մարդիկ հագնվում են շատ հասարակ, առանց որևէ ճոխության:

Ըստ նրա սպորտային ոճի տարածումը կախված է նախ նրա հետ, որ ավելացել են սպորտասե երիտասարդները

Յուրին անկեղծացավ, ասելով որ շատ չի սիրում գնալ shopping-ի

Այն հարցին,թե ինչ է հաշվի առնում ընտրելով իր հագուստը նա պատասխանեց, որ նախ ամենակարևորը հարմարավոտությունն է, հետո պետք է գույները լինեն ներդաշնակ և իհարկե մոդայիկ։

Թե ինչպիսի վերաբերմունք ունի նորաձևությանը նա պատասխանեց,որ չի սիրում զինվորական ոճը։ Նշեց, որ զինվորական հագուստ պիտի հագնի զինվորը։

Մոդան ունի իր թե դրական թե բացասական կողմերը։Նախ ամեն ինչի նորը լավ է, բայց իհարկե ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

“Լավ մոռացված հինը արդիական նորն է”

Թումոյում գեռակշռում է առօրյա հասարակ ոճը, ասաց նա


Զինվորական ոճ

Հայ իրականության մեջ ավելի ու ավելի է զարգանում մի կերպարի փառաբանում ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ, բնականաբար այն ունեցավ իր արտացոլումը նաև նորաձևության ոլորտում:

Այսօր շատերի զգեստապահարանում կա մի որևէ իր այս ոճով. լինի թե զարդ, թե հագուստ..

Մարիան շատ է սիրում այս ոճը։Հայ զինվորի կերպարը նրան շատ է ոգեշնչում, այդ իսկ պատճառով էլ սիրում է ներկայանալ այս ոճում։Այն հարցին թե ինչպիսինն է հասարակության կարծիքը և ինչպես է վերաբերվում դրանց նա պատասխանեց, որ իհարկե կարծիքները շատ են. որտեղ կա դրական այնտեղ էլ կա բացասական կողմը:

Ոմանք այն համարում են անվայել, ոմանք հմայիչ։։


Խառը

Լիլիթին կարելի է հանդիպել երևի բոլոր ոճերում։ Նա սիրում է թե կլասիկ թե սպորտային թե՛ վառ, թե՛ մեղմ գույները։

Շատ է սիրում մոխրագույն, երկնագույն, սպիտակ գույները:

Այն հարցին թե արդյոք իր վրա ազդում է հասարակության կարծիքը նա պատասխանեց, որ եթե խոսքը վերաբերվում է իմ ընտանիքի անդամներին կամ հարազատներին, ապա իհարկե, իսկ եթե պատահական մարդու կամ անցորդի ապա ոչ։

Չկա մի որևէ խանութ, որից որ միշտ կատարում է գնումներ։ Նա չի սիրում կրկնվել, սիրում է կտրուկ փոխել իր ոճը, միշտ ներկայանալ յուրովի

Ես հասկացա, որ չկա մի որևէ ոճ, որը կարելի է համարել “վատ”, բոլորն էլ ունեն իրենց առավելությունները և ինչու չէ թերությունները:

Հարցում

Նորաձևությունը անցողիկ է, իսկ ոճը մնայուն:. ԿոկոՇանել

Տեքստն ու լուսանկարները՝ Մարգարիտա Սարգսյանից

Show your support

Clapping shows how much you appreciated Margarita Sargsyan’s story.