«…Ու երբ դառնան հայտնի, թող աստղայինը չտանի»

Սոցցանցերի զարգացմանը զուգընթաց, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Արցախում`տարածում է ստանում բլոգինգը։

Սոցցանցերի ակտիվ օգտատերերն իրենց էջում տեղ են հատկացնում իրենց հետաքրքրող նյութերին, և իրենց ընկերների ուշադրությունը սևեռում այդ թեմաների վրա՝ ակտիվ բանավեճի կամ մեկնաբանությունների ձևով:

Արցախում հայտնի բլոգերներից ես ավելի շատ ծանոթ եմ իմ հասակակից բլոգերների էջերին, որովհետև այնտեղ ես հանդիպում եմ ինձ հետաքրքրող ավելի շատ նյութերի և տեղեկության։ Զրուցել եմ Թումո-յի հայտնի մի քանի բլոգերների հետ, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանամ նրանց կյանքին։

Հարցման շնորհիվ պարզվեց, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են վարել իրենց բլոգը սպորտի, լուսանկարչության և նորաձևության թեմաներով։ Արցախում բլոգինգը մեծ տարածում չունի, բայց կան մարդիկ, ովքեր ձգտում են հաջողությունների հասնել այդ ոլորտում: Կարծում եմ՝ նրանց մոտ ստացվում է։

Գեորգի Ալեքսանյան

Առաջատարներից է Գեորգի Ալեքսանյանը,ով սկսել է վարել իր բլոգը 2016 թվականից։ Իր բլոգը բացելու մասին նա վաղուց էր մտածում,անընդհատ հետևում էր այլ հայտնի բլոգերների էջերին, ինչը հետաքրքություն էր առաջացնում իր մոտ: Գեորգին էլ որոշեց ունենալ սեփականը։

Իր բլոգում հիմնականում տեղադրում է զվարճալի վիդեոներ, որի շնորհիվ բավականին դիտողներ ունի։Նա հաստատում է,որ բլոգեր դառնալուց հետո իր կյանքը շատ է փոխվել,ընդհանուր առմամբ փոխվել է իր աշխարհայացը,նույնիսկ մարդկանց վերաբերմունքն է փոխվել իր հանդեպ։Պատանին վստահեցնում է, որ ամենադժվար աշխատանքը բլոգինգում նկարահանումն է։

Ահա նրա վիդեոներից մեկը՝

Գեորգին նաև լավ երգում և լուսանկարում է։Արդեն 4 տարի է, ինչ նա “Voices of Artsakh” թիմի անդամ է։ Այդ ամենին զուգահեռ Գեորգին հաճախում է դպրոց և սովորում 10-րդ դասարանում։

Լիլիա Սարգսյան

Լիլիա Սարգսյանը իր էջը որոշեց բացել դեռ 4–5 տարի առաջ։ Այդ ժամանակ նա իր մոտ ընկերուհու հետ միասին 3 տեսանյութ նկարահանեց, սակայն որոշ պատճառներով նրանք ստիպված եղան ջնջել ամբողջը: Ալիքն այդպես էլ դատարկ մնաց։ Բայց մի քանի ամիս առաջ նա որոշեց ոչ թե երազել, այլ վերջապես իրագործել։ Լիլիան վերականգնեց իր ալիքը Youtube-ում և այժմ շատ հետաքրքիր վիդեոներ է նկարահանում, որտեղ խոսում է տարբեր թեմաների մասին։ Ուղղակի Լիլիան չունի իր սեփական տեխնիկան, այդ իսկ պատճառով նա հաճախ չի կարողանում վիդեոներ տեղադրել, բայց նա վստահեցնում է, որ շատ շուտով կշտկի այդ թերությունը։

Լիլիան չունի կոնկրետ թեմա վիդեոներ հանելու համար։Այդ իսկ պատճառով նա տեղադրում է տարաբնույթ վիդեոներ, որպեսզի հետաքրքիր լինի բոլորին։

Ուրախ և միևնույն ժամանակ զարմանքով Լիլիան ասում է,որ բլոգեր դառնալուց հետո նրան սկսել են ողջունել շատ մարդիկ, որոնց հետ նա ծանոթ չէ, նա շատ ընկերության առաջարկներ է ստանում սոցցանցերում, որը շատ հաճելի է իր համար։Եվ նա իրոք նկատում է, որ բլոգեր դառնալուց հետո փոխվել է իր կյանքը։

-Ինչպե՞ս ես դու քո դասերի հետ համատեղ հասցնում նաև վիդեոներ հանել։
-Չգիտեմ,հրաշք է ինչ-որ․․․
Հումորով պատասխանում է աղջնակը․․․
Գեղեցկուհին ասում է, որ պետք չէ թողնել բլոգինգը՝ հետևելով շրջապատի մարդկանց կարծիքին: Յուրաքանչյուր անձ պիտի վստահ լինի հենց իր ուժերի վրա և կարողանա սեփական ջանքերի շնորհիվ հասնել հաջողության։

Էլեն Մինասյան

Հաջորդ հարցազրույցս Երևանի Թումոյի ուսանող և շատ սիրված բլոգեր Էլեն Մինասյանի հետ էր։ 2013 թվականին, երբ նա տեղափոխվեց մեդիա դպրոց, անհրաժեշտ եղավ բացել սեփական բլոգը, որտեղ կտեղադրեր իր տնային հանձնարարությունները։

Սակայն 1 տարի անց, երբ դպրոցը նորից փոխեց հասկացավ,որ այն կարող է օգտագործել որպես տեղեկության աղբյուր: Վերջին շրջանակում նա ավելի շատ դիտումներ է ստանում, երբ տեղադրում է հեղինակային հոդվածները: Այդ իսկ պատճառով նա չխնայեց բլոգի ամբողջ նյութերը և բոլորը ջնջեց: Եվ արդեն մի քանի շաբաթ է ինչ տեղադրելով հեղինակային նյութեր ստանում է շատ մեկնաբանություններ ու հավանումներ:

Բլոգեր դառնալով՝ Էլենի կյանքն առանձնապես չի փոխվել,ինչպես նա նշում է․ «Հաղորդումներ եմ հաճախ վարում, ավելի շատ հեռուստացույցի աղջիկ են անվանում»։

Էլենն ասում է, որ վեջերս շատ պասիվ է իր բլոգում, քանի որ ավարտում է 9-րդ դասարանն ու ավելի շատ ուշադրություն է դարձնում քննություններին, զուգահեռ սովորում է հաղորդավարություն ԵՊԹ-ում և երբեմն դժվար է լինում այդքանը համատեղել,բայց նպատակասլաց աղջիկը վստահեցնում է,որ կլրացնի իր բացթողումները։

elenminasyan11.wordpress.com
Բլոգոը հիմնականում ներառում է ֆոտոներ և նյութեր տարբեր թեմաներով։

«Ամեն ինչը կարող է դառնալ մի նոր նյութիս թեման… երեկ տեսա թե ինչպես մի հավաքարար տատիկ գետնից գտավ չուպաչուպս ու տվեց փողոցով պատահական անցնող մի բալիկի, այսօր պատրաստվում եմ գեղարվեստորեն ներկայացնել դա ու գրել բլոգումս»։

Նույնիսկ ընկերները սկսել են զգույշ լինել Էլենի մոտ արտահայտվելուց, որովհետև ամեն մի նոր արտահայտություն նրա համար հսկայական թեմա է արտահայտվելու ու գրելու համար։

Էլենը վստահեցնում է,որ բլոգը իսկապես լավ հնարավորություն է հմտանալ ապագա մասնագիտության հարցում, այն էլ այն դեպքում երբ նա ապագա լրագրող է։ Սիրված բլոգերը շուտով պատրաստվում է ստեղծել նաև վիդիո բլոգ։

Բլոգերության մեջ լավ հմտացած ապագա լրագրողի խոսքը սկսնակ բլոգերներին՝ «Հարկավոր է լինել շատ ակտիվ ու ամենակարևորը ճըտպըտ։ Թող ամեն երևույթին սկսեն նայել ոչ թե մակերեսորեն, այլ խորքային։Կարևորը լավ բլոգեր դառնալու համար նպատակասլացությունն է…Ու երբ դառնան հայտնի թող աստղայինը չտանի»։

Հեղինակ՝ Մարիամ Ղազարյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.