Էդգար գալստյան․

Ինչի ես հասնում երբ վազում ես փառքի հետևից

Ձանձրանում եմ դպրոցում,ու պատճառը այն չէ որ վատ եմ սովորում,պարզապես ինձ հետաքրքող ամենինչ դպրոցից դուրս է

Ապրելուս վերջին օրվա մասին երբեք չեմ մտածել,բայց մի անգամ լսել եմ որ մի խելացի մարդ (Մարթին Lյութեր Քինգը ինչպես հետո պարզվեց) ասել է որ եթե վաղը վերջին օրն է, ապա այսօր ծառ կտնկի

Ցանկանում եմ որ ինձ ձեռքերի վրա տանեն,ինչպես չեմպիոններին,երբ հաղթած գալիս են ու ամբողջ քաղաքը դիմավորում է նրանց:

Կյանքիս երազանքը միշտ եղել է սպորտը ,եթե սպորտով չզբաղվեի երևի վատ շրջապատ ընկնեի։Եվ իհարկե կյանքիս ամենադժվար իրավիճակը կապված է սպորտի հետ,մրցումների ժամանակ հակառակորդս շատ ուժեղ էր,համենայն դեպս ինձ այդպես թվաց ,խուճապի պատճառով պարտվեցի ,կարելի է ասել խուճապը իմ թույլ կողմն է:

Ամենամեծ վախս օձերն են,չնայած կյանքում մի անգամ եմ տեսել կենդանի օձ այնքան վախեցա որ պատահական քարով հարվածեցի

ՈՒզում եմ Աներևույթ դառնալու սուպերուժ ունենալ,որ վրեժխնդիր լինեմ,կատակում եմ։

Իրականում երազում եմ վամպիր դառնալ հենց այս տարիքում ,որպեսզի միշտ մնամ այս տարիքում

Ինչ ուզում են թող խոսեն,միևնույն է ինչ կասեն իմ մասին կարևորը ես գիտեմ թե ով եմ։

Հետևում եմ միայն մեկի խորհրդներին,մարզիչիս,նրա խոսքերը միշտ հիշվում են,խորհուրդներ կապված ոչ միայն Սամբոյի այլ նաև այլ բնագավառների հետ

Like what you read? Give Մարիամ Սիմոնյան a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.