Cosmetic Brands

Տարբեր մարդկանց համար կոսմետիկա ունի տարբեր նշանակություն։Որոշ մարկանց համար կոսմետիկան խնամքի միջոց է, որոշ մարկանց համար արտաքինր գեղեցկացնելու, որոշների համար էլ տարիքը թաքցնելու միջոց։

Կոսմետիկան լայն տարածում է ունեցել դեռևս հին դարերում։ Եգիպտացիները, հռոմեացիները, արաբները ներկում էին այտերը, թարթիչները, կոպերը, գանգրացնում մազերը, օգտագործում էին օծանելիքին փոխարինող բուրումնավետ յուղեր։Կոսմետիկան կարող է լինել բուժական և գեղազարդիչ։

Կոսմետիկական վիրաբուժությունը հնարավորության է տալիս շտկել տարբեր ձևախախտումներ։ Գեղազարդման կոսմետիկայի միջոցներից են կոպերի և հոնքերի մատիտները, կոպերի ստվերաներկը, թարթիչների սևաներկը, մազերի ներկերը, այտերի կարմրաներկը, դիմափոշին, շրթներկը, օծանելիքը։

Ես հետաքրքրված եմ կոսմետիկայով, բայդ դեռ չեմ օգտագործում։Այսօր կխոսեմ մի քանի հայտնի կոսմետիկայի բրանդների, այս տարվա հիմնական գունային երանգների և տրենդների մասին։

  1. Dior

“Dior”-ը ֆրանսիական կոսմետիկայի բրանդ է, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում “Rouge կոսմետիկայի և օծանելիքի” խանութների ցանցը։

Այս տարի հիմնականում օգտագործվում են “Glossy Lipstick”-ները։

Օգտագործվում են նաև “Ombre” կոչվող շրթունքի միջոցերը։

Աչքերի ստվերաներկերի հիմնական գույներն են վարդագույնը, նարնջագույնը։Ավելի շատ օգտագործվում են բաց և նուրբ գունային երանգները։

Մատնահարդարման միջոցներում այս տարի օգտագործվում են փայլեր։

Օծանելիքները լինում են քաղցր, ինչպես նաև սուր հոտերով։

2.Chanel

“Chanel”-ը նույնպես ֆրանսիական բրանդ է, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում “Բուրմունք” խանութների ցանցն է։

Այս տարի “Chanel”-ի հիմնական գույնն է կարմիրը՝տարբեր երանգերով։ “Chanel”-ը ունի հետաքրքիր առանձնահատկություն՝ իր բոլոր շրթներկերը անվանում է իր աշխատողների անուններով։

“Chanel”-ի գովազդային դեմքն է Ջոնի Դեպի դուստրը Լիլի Ռոուս Դեպպը։

Հետաքրքիր իր է նաև զանգակը։ Այն ունի զանգի տեսք և մեջը կակտուսից պատրաստված ծաղիկ է։ Ծաղկի վրա լցնելով օծանելիքը՝ նրա բուրմունքը կարող է մնալ 6 ամիս։Սա հիմնականում օգտագործում են օծանելիքի խանութներում։

3. Kylie Cosmetics

“Kylie Cosmetics”-ը Ռեալիթի շոուի աստղ Kylie Jenner-ի բրանդն է։ Այն դեռևս չկա Հայաստանում։

Kylie-ն լինելով կոսմետիկայի մեծ սիրահար 2016 թվականին մեկնարկում է իր “Kylie Cosmetics”-ի արտադրությունը։

Նա արտադրում է շրթներկեր, աչքի դիմահարդարման պարագաներ,դիմափոշի, ինչպես նաև հեռախոսի աքսեսուարներ։

Մի քանի օր առաջ նա ներկայացրեց իր նոր հավաքածուն իր քրոջ՝Քիմ Քարդաշիանի հետ։

Նա արտադրում է “Kyighter” կոչվող դիմափոշի։ Դա սովորական դիմափոշուց տարբերվում է նրանով, որ դեմքին գեղեցիկ փայլ է տալիս

Բացի փայլուն դիմափոշուց Kylie-ն արտադրում է նաև սովորական դիմափոշի։

Աչքի դիմահարդարման պարագաներից արտադրում է կոպերի ստվերաներկ և թարթիչների սևաներկ։

Կոպերի ստվերաներկը կոչվում է “Kyshadow”։

Իսկ թարթիչների սևաներկը՝ “Kyliner”:

Արտադրում է փայլուն, ինչպես նաև անփայլ շրթներկեր։

Այս հեռախոսի աքսեսուարների վրա՝ որոնք վաճառվում են իր խանութում, հենց “Kylie Cosmetics’-ի լոգոն է։

Վերջում ներկայացնեմ, թե ըստ հարցումի, որ բրանդն են մարդիկ նախընտրում։

Հեղինակ՝Մարիամ Ենգիբարյան
Show your support

Clapping shows how much you appreciated Mariam Yengibaryan’s story.