
Հետք
Առաջ, երբ ինտերնետ չկար, կամ գրեթե չկար, կամ էլ կար, բայց մենք չգիտեինք ու չունեինք, մարդկանց հետքերը այդքան էլ շատ չէին ու ավելի շոշափելի էին, եթե կարելի է այդպես արտահայտվել։
Հետք թողնել նշանակում էր ինչ֊որ բան անել/կառուցել/սարքել/դնել/տեղափոխել/կազմակերպել/էս֊էն, ու որ դա կմնար որպես հետք, քո ծախսած ժամանակի/ռեսուրսի ու էլի ես շատ գիտեմ ինչի հետք։
Հիմա մենք մի փոքր ուրիշ հետք ենք թողնում, այն է՝ ինտերնետային հետքեր։
Մեր բռաուզերի պատմությունը որպես հետք, մեր հավանած նկարները ու գրառումները որպես հետք, մեր վերբեռնած նկարները որպես հետք, մեր գրած ստատուսներն ու այլ գրառումները որպես հետք, մեր թվիթերը որպես հետք, մեր հաշիվները տարբեր կայքերում որպես հետք, մեր օնլայն գնումները որպես հետք, մեր ուղարկած ու ստացած նամակները որպես հետք, մեր մեյլերը որպես հետք, մեր բիոները որպես հետք, մեր լոգինները որպես հետք, մեր զանգերը որպես հետք, մեր բանկային օնլայն հաշիվները որպես հետք, մեր յութուբի դիտումները որպես հետք, մեր ամեն ինչը որպես հետք, ինտերնետում մեր արած ամեն մի քայլն ու ամեն ինչը որպես հետք։
Հետքեր, որ եթե փաբլիք են, ապա հասանելի են ամբողջ աշխարհին։ Մեր հետքերը դուրս եկան մեր շրջանից ու դառձան միջազգային։ Մեր հետքերը միացան բիլիոն այլ հետքերի և ստեղծեցին համաշխարհային հետքերի մի համակարգ։ Հետքերը կարևոր են, քանի որ դրանք մեր մասին են, դրանք բերում են ուղիղ դեպի մեզ, դրանք այլևս ռեսուրս են ու բավականին հասանելի ռեսուրս, առք ու վաճառքի ռեսուրս։ Մեր հետքերը որպես զանազան շուկայական, տնտեսական, ռազմական և սոցիալական մանիպուլյացիաների հիմնաքարեր։ Մեր հետքերը օտարված մեզնից, մեր հետքերը մեր դեմ որպես զենք։ Մեր հետքերը որպես կառավարվող հետքեր։
Հիմա հարց․ գիտակցելով այս ամենը, արդյոք արժէ հետքեր թողնել։ Եթե ոչ, ի՞նչպես չթողնել հետքեր։ Արդյոք արժէ չթողնել հետքեր եթե հետքերն ամենուր են։
