Հետաքրքիր տեղեկություններ Դավիթ Անտոնյանի մասին

Ես Դավիթի հետ ծանոթացա գրեթե երկու տարի առաջ։ Սկզբում նա երկար ժամանակ ականջակալներով երաժշտություն էր լսում։ Նրան հարցրի, թե արդյոք այնքան է սիրում երաժշտություն լսել, որի չի կարողանում կտրվել, նա պատասխանեց «Առանց երաժշտության, ինչպես առանց օդի»։ Հետո կրկին դրեց ականջակալները և շարունակեց այնքան ժամանակ երաժշտություն լսել, մինչև հեռախոսի մարտկոցը նստեց։

Նկատեցի, որ բավական մուգ է հագնված սեպտեմբերյան արևոտ օրվա համար, հարցրի, թե որն է իր սիրած գույնը, ասաց, որ շատ է սիրում մուգ գույներ, հատկապես սևը, քանի որ մուգ գույները իրեն ավելի հոգեհարազատ են, քան պայծառները:

Հարցրի արդյոք շատ ընկերներ ունի, ասաց որ ունի շատ ծանոթները, բայց ոչ բոլորին կարելի է ընկեր կոչել: Հարցին, թե հնարավորության դեպքում ի՞նչը կփոխեր իր ընկերների մեջ, նա առանց վարանելու պատասխանեց ՝ ոչինչ : Նա իր պատասխանը մեկնաբանեց հետևյալ կերպ.«Նրանք բնականաբար ունեն բազմաթիվ վատ գծեր , բայց իմ կարծիքով չարժե ընկերանալ մարդու միայն լուսավոր կողմի հետ»:

Հարցրի եթե հնարավորություն ընձեռնվեր ինչ-որ բան փոխել քո կյանքում, ի՞նչը կփոխեիր, նա մի քանի րոպե լուռ էր, դրանից հետո ասաց .«Երբեք ոչ մի բանի համար չարժե զղջալ: Ինչ էլ լինի պետք չէ հետ նայել»։

Դավիթը սիրում է լողալ։ Նա այնքան լավ է լողում, որ նույնիսկ Գյումրու լողի հավաքականի անդամ է ։

Դավիթը սիրում է ցուցահանդեսներ։ Նրա սիրած նկարիչը Լեոնարդո դա Վինչին է ։

Դրանից հետո նրան հարցրի, թե ինչ երազանքներ ունի, նա ասաց, որ այն ինչ նա երազում է երբեք չի կատարվի«Երբ մենք մեծանում ենք երազանքների ցուցակը փոքրանում է և մնում են միայն նրանք, որոնք հնարավոր չէ գնել»:

Ինձ հետքրքրեց, թե ինչի մասին նա երազում, որ անհնար է գնել, սակայն նա այդպես էլ չպատասխանեց իմ հարցին միայն հավելեց «Երազանքները երբեմն վտանգավոր են»։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.