Ինչպես լինել նորաձև ծախսելով քիչ գումար

Շուտով ամառ է: Նորաձևության սիրահարներն արդեն պատրաստվում են հրաժարվել գարնանային լուքերից՝ դրանք փոխարինելով ամառայիններով:


Նորաձևությունը մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա` ամբողջ աշխարհում: Նորաձևության միտումը շարունակ փոփոխվում է:

Այս թեմայի վերաբերյալ մենք զրուցեցինք դիզայներ մոդելավորող Մարիաննա Քաբաբյանի հետ:

Մարիաննա Քաբաբյանը այս ոլորտում աշխատում է արդեն 5 տարի: Մի տարի առաջ նա բացեց Armenian Brands խանութ-սրահը, որտեղ սկսնակ հայ մոդելավորողները ներկայացնում են իրենց աշխատանքները: Այնտեղ է նաև իր սրահը՝ Mashroom-ը:

Մարիաննա Քաբաբյանի խոսքով այս տարվա գարուն-ամառ թրենդները բաժանվել են 2 մասի․ պաստելային նուրբ գույներ՝ երկնագույն , վարդագույն, գույների այնպիսի խարնուրդներ ինչպիսիք են կեղտոտ կանաչը խառնված մոխրագույնի հետ, ինչպես նաև վառ կարմիրը և նրա երանգները:

Այն հարցին, թե նորաձև հագնվելու համար արդյոք շատ գումար է անհրաժեշտ Մարիաննան պատասխանեց, որ գոյություն ունի Mas market-ը, որը ապահովվում է ամենաթրենդային լուքը մինիմալ գումարներով։


«Անպայման չէ ունենալ շատ գումար ոճային լինելու համար, կարևոր է ունենալ բազային զգեստապահարան. այն հիմքը, որի վրա աքսեսուարներ ավելացնելով կունենաք նորաձև լուք»։
Մարիաննա Քաբաբյան

Մարիաննայի կարծիքով հայ երիտասարդները խնամված են, հետևում են նորաձությանը, մեկ-մեկ նույնիսկ ավելի քան պետք է, որը այդքան էլ լավ չէ:

Մարիաննայի կարծիքով առաջին հերթին յուրաքանչյուր մարդ պետք է հետևի իր անհատական ոճին՝ «Երբ արդեն կգանք դրան, ավելի նորաոճ մարդիկ կտեսնենք փողոցներում»։

Թե որ համաշխարհային բրենդն է, որ չկա Հայաստանում, բայց կցանկանար, որ լիներ Մարիաննան պատասխանեց, որ նախ կցանկանար Mas market-ից G&L բրենդը տեսներ այստեղ, նաև GUCCIN:

Մարիաննա Քաբաբյան

Այս ոլորտում գործունեություն է ծավալում նաև Ժենյա Վարդանյանը։

Ժանյա Վարդանյան

Ժենյա Վարդանյանի խոսքով գարուն-ամառ սեզոնի ամենանորաձև գույներից են կանաչը, ընկույզագույնը և երկնագույնը: Ժենյայի կարծիքով մեր երիտասարդները սկսել են ավելի լավ ու ճաշակով հագնվել։


«Նրանք ուշադրություն են դարձնում նորաձևության տենդենցներին, միաժամանակ, չեն մոռանում իրենց արտաքին տվյալների մասին, այսինքն, փորձում են ընտրել այն ոճի և երկարության հագուստը, որն ավելի շատ է սազում իրենց»։
Ժենյա Վարդանյան

Ժենյայի կարծիքով ճաշակով հագնվելու համար շատ գումարներ ծախսելու կարիք չկա։ «Այսօր շուկան լիքն է միջին բրենդներով։ Որակյալ հագուստը միշտ թանկ է լինում։ Մեծ մասամբ գուցե ճաշակով են հագնվում, բայց ոչ որակով»։

Լսելով դիզայներներին հասկանում ենք , որ նորաձև լինելու համար այնքնան կարևոր չի հագուստի թանկարժեք լինելը , որքան որ անհրաժեշտ է դրսևորել գրագետ մոտեցում , ինչը և ձևավորում է ճաշակ:

Հեղինակ՝ Միլենա Շահբազյան

Լուսանկարիչ՝ Դիանա Սարգսյան

A single golf clap? Or a long standing ovation?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.